Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

Կայացավ ՀՀ Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 4-րդ համաժողովը

Կայացավ ՀՀ Ագրոարդյունաբերական  համակարգի աշխատողների           արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 4-րդ համաժողովը

  ՀՀ Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հերթական  4-րդ համաժողովը կայացավ 2017 թվականի փետրվարի 24-ին, Կոնգրես հյուրանոցի կոնֆերանս դահլիճում: Համաժողովին մասնակցում էին ՃՀՄ 50 պատվիրակներից 44-ը և հրավիրված գործընկերներ: Համաժողովին  ներկա էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի ՈՒՀԿ-ի տնօրեն  Գառնիկ  Վաղարշակյանը, ՀՀ Գյուղատնտեսության  նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, IUF  միջազգային  կազմակերպության գյուղատնտեսության  ոլորտի  համակարգող Սվետլանա Բոինչանը, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը, Հայաստանի ջերմտնային ընկերությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը:

Համաժողովին շնորհավորական ուղերձ էին հղել ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների,  Հայաստանի Առևտրի, Հայաստանի Թեթեվ արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերխությունների, Հայաստանի  ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների  Ճյուղային հանրապետական միությունները:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՃՀՄ նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը, վերստուգիչ  հանձնաժողովի  նախագահ  Լևոն  Հարությունյանը, երիտասարդական խորհրդի նախագահ Վահան Կոբելյանը, կանանց խորհրդի անդամ Վարդուհի Բրուտյանը:

Ելույթ ունեցավ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Նա անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին և բարձր գնահատեց արհմիության դերակատարումը դրանց լուծման գործում, մատնանշեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Ագրոարհմիության  միջև կնքված սոցիալական գործընկերության հուշագիրը, որը կողմերին պարտավորեցնում  է համատեղ ջանքեր գործադրել ոլորտի աշխատողների սոցիալ տնտեսական կարգավիճակը բարելավելու համար: ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանն իր ելույթում նշեց, որ թեև Արհմիությունների գործունեության մասին հասարակությունը քիչ է տեղեկացված, սակայն, ՀԱՄԿ-ը մեծ ներդրում ունի ՀՀ օրենսդրական փոփոխությունները ի շահ աշխատողի կիրառելու, աշխատանքային իրավունքները ներկայացնելու և  պաշտպանելու գործում:

Ելույթ ունեցան նաև Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի  ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը, Ջերմատնային ընկերությունների ասոցիացիայի նախաագահ, ՃՀՄ-ի գործընկեր Պողոս Գևորգյանը, մի շարք պատվիրակներ և հյուրեր:

Համաժողովը հաստատեց 2017-2022 թթ. աշխատանքային ծրագիրը, հանրապետական խորհրդի,  նախագահության, վերստուգիչ  հանձնաժողովի  կազմերը:

Միության  նախագահ վերընտրվեց  Հասմիկ Ջհանգիրյանը:

Փոխնախագահ՝ Տիրուհի Նազարեթյանը: