Երևան, 11.12.2017

Իրադարձային օրացույց

<Հայկական ատոմային էլեկտրակայան> ՓԲԸ-ի արհմիութենական կազմակերպության հերթական կոնֆերանսը

<Հայկական ատոմային էլեկտրակայան> ՓԲԸ-ի արհմիութենական կազմակերպության հերթական կոնֆերանսը

  2016թ. նոյեմբերի 18-ին կայացավ <Հայկական ատոմային էլեկտրակայան> ՓԲԸ-ի արհմիութենական կազմակերպության հերթական հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որին մասնակցում էին արհմիության 1230 անդամներից ընտրված 118 պատվիրակ:

  <Հայկական ատոմային էլեկտրակայան> ՓԲԸ-ի արհմիութենական կազմակերպության նախագահ Յուրիկ Դոլինյանն իր հաշվետվությունում ներկայացրեց անցած 5 տարիների կատարած աշխատանքները:

  Աշխատողների սոցիալական վիճակի բարելավման նպատակով արհմիութենական կազմակերպության առաջարկով 2015 թվականին կնքած կոլեկտիվ պայմանագրում սահմանվել են լրավճարներ, ինչպես օրինակ երեխայի ծննդյան հետ կապված միանվագ դրամական օգնությունը, որը բարձրացել է 3-4 անգամ, կրկնապատկվել է աշխատողի մահվան և արտադրական պատահարների դեպքում փոխհատուցվող գումարների չափը, ավելացել են հոբելյանական տարելիցների համար նախատեսվող գումարային պարգևատրումները, կենսաթոշակի անցնող աշխատողների համար հատկացվել է միջին աշխատավարձի չափով կրկնակի աշխատավարձ, նախկինում աշխատողներին նախկին 400-ի փոխարեն հատկացվել է 530 առողջարանային ուղեգիր:

  Կոնֆերանսում առաջարկ հնչեց վերականգնել 1995 թ. <ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին > ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի դրույթը, որի համաձայն՝ <առանձնապես ծանր պայմաններում աշխատելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվարկվում է մեկ և կես անգամ> դրույթը, որը 2003 թ. ընդուված <Պետական կենսաթոշակների մասին> ՀՀ օրենքով վերացվել էր:

  Կոնֆերանսում ելույթ ունեցավ նաև <ՀԱԷԿ> ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

  Կոնֆերանսի աշխատանքերին մասնակցում էր ՀՀ <Էլեկտրաարհմիութուն> ճյուղային հանրապետական միության նախագահ Կարինե Ալոյանը:

  Կոնֆերանսը <ՀԱԷԿ> ՓԲԸ արհկոմի նախագահ Յուրիկ Դոլինյանի աշխատանքը գնահատեց բավարար և նրան վերընտրեց <Հայկական ատոմային էլեկտրակայան> ՓԲԸ-ի արհմիութենական կազմակերպության նախագահ: