Երևան, 22.10.2017

Իրադարձային օրացույց

Նշվեց ՀՀ պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 85-ամյակը

Նշվեց ՀՀ պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական  սպասարկման արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 85-ամյակը

  Հոկտեմբերի 7-ին Երևանի Առնո Բաբաջանյանի համերգասրահում ՀՀ պետական  հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական  սպասարկման արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային  հանրապետական  միությունը  նշեց ՃՀՄ-ի  85-ամյա  հոբելյանը:

  Հոբելյանական  տարելիցին  հրավիրված էին և ողջույնի խոսքով  հանդես  եկան Պետական  հիմնարկների և հասարակական  սպասարկման  աշխատողների արհմիությունների միջազգային  ֆեդերացիայի նախագահի տեղակալ  Ն. Գավվան, Եվրոպայի  հանրային  ծառայության  աշխատողների արհմիությունների  միավորման հյուսիսարևելյան տարածաշրջանի քարտուղար Վ. Շիլովը, ՌԴ  նախագահի  գործերի կառավարչության ձեռնարկությունների արհմիության  նախագահ  Ա. Կորոլյովը: Նիստին հրավիրված էին  նաև ճյուղային  հանրապետական  արհմիության անդամ կազմակերպությունների ղեկավարներ, սոցիալական  գործընկերներ,  կոնֆեդերացիայի անդամ  ճյուղային  հանրապետական  միությունների  նախագահներ:

  Ներկաներին ողջունեց ՀՀ պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Անահիտ Ասատրյանը: Իր ելույթում ներկայացնելով ՃՀՄ-ի կազմավորման պատմությունը, նա անդրադարձավ նաև այն խոչընդոտներին ու ձեռքբերումներին, որոնք ունեցել է արհմիությունը հատկապես վերջին տասնամյակում: Ա.Ասատրյանը կարևորեց արհմիությունների զանգվածային միջոցառումները, որոնցով փորձ էր արվում իշխանությունների ուշադրությունը սևեռել աշխատողների ամենացավոտ հարցերի լուծման, արհմիութենական երիտասարդական թևի ձևավորման, նրա գործունեության զարգացման վրա, կարևորեց նաև կոլեկտիվ միասնական միջոցառումների հաճախակի կազմակերպումը:

  ՃՀՄ-ի նախագահի խոսքով արհմիության հոբելյանը հոկտեմբերի 7-ին նշելը պատահականություն չէր, քանզի այդ օրը ողջ աշխարհում, Հայաստանում ևս նշվում է արժանապատիվ աշխատանքի օրը: Այս միջոցառումը հիանալի առիթ էր արհմիության ձայնը լսելի դարձնելու, Արժանապատիվ աշխատանքի կարևորությունն ընդգծելու նպատակով:

  Միջոցառման մասնակիցները նույնպես հանդես եկան օրվան համապատասխան՝ <Արժանապատիվ աշխատանք>,<Հարկային արդարություն>, <Հանրային ծառայողը առաջնագծում>, <Աշխատանք բոլորին>, <Արհմիությունը՝ աշխատողի հետ>, <Աշխատենք արժանապատվորեն>, <Լինենք պաշտպանված>, <Հանուն արժանապատիվ աշխատանքի> և այլ կարգախոսներով:

  Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, այնուհետև արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ՀՀ պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 85-ամյակի կապակցությամբ ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով և պատվոգրով պարգևատրեց հետևյալ անձանց.

  ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարևատրվեցին

1.Ասատրյան Անահիտը - Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

2.Դանիելյան Սիմակը - Գավառի տարածքի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ

3.Հովհաննիսյան Արտաշեսը- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների նախագահ

  ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվեցին

1. Հարությունյան Նունեն - ՀՀ կառավարության աշխատակազմի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ

2. Ղազեյան Աշոտը - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի պետական կառավարման հիմնարկի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ

3. Մաթևոսյան Մարիան - Աշտարակի տարածքի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ

4. Չոբանյան Ռոբերտը- ՀՀ Սահմանադրական դատարանի արհկոմի նախագահ

5.Սահակայան Ժաննան - Ամասիայի տարածքի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ

6.Սարգսյան Նելսոնը - Մարտունու տարածքի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ

  Ճյուղային արհմիության նախագահ Ա.Ասատրյանը շնորհակալագրեր հանձնեց նաև սոցիալական գործընկերության շրջանակներում արհմիությանը մշտապես աջակցություն ցուցաբերած ՀՀ ԱՎԾ-ի, ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի գործընկերներին և այլոց:

  Միջոցառման մասնակիցները որպես նվեր ստացան ՃՀՄ-ի անցած ուղուն նվիրված <Հանուն արժանապատիվ կյանքի> գիրքը: