Երևան, 13.07.2020

Կայքի հին տարբերակը

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ

ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը

Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ

 

     Հոկտեմբերի 7-ը   աշխարհի բազմաթիվ երկրներում  նշվում է որպես Արժանապատիվ աշխատանքի  օր:

     Արժանապատիվ աշխատանքը   նշանակում է ոչ  միայն բնակչության  զբաղվածություն, այլև աշխատանքային անվտանգ պայմանների ապահովում և աշխատողների արժանապատիվ  վարձատրություն, որոնք էլ  հանդիսանում են թե՛ Արհմիությունների  միջազգային  կոնֆեդերացիայի և թե՛ Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերը:

     Արժանապատիվ աշխատանքի միջազգային  օրը  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այս  տարի   հանդես է  գալիս  հետևյալ պահանջով՝ արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ  վարձատրություն, գործատու-աշխատող  հարաբերություններում սոցիալական լիարժեք երկխոսություն, սոցիալական գործընկերության  կայուն զարգացում: ՀԱՄԿ-ը ոչ է ասում աղքատությանը, գործազրկությանը, արտագաղթին և սոցիալական  բևեռացմանը:

     Հանրապետության  ֆինանսա-տնտեսական  ծանր  և անկայուն վիճակը  սահմանափակում է արժանապատիվ աշխատանքի դերն ու նշանակությունը: Այնուհանդերձ, Արհմիությունների կոնֆեդերացիան  լիահույս է, որ  իր պահանջները կներառվեն տնտեսության  վերականգնմանն ու աշխատողների աշխատանքային շահերի պաշտպանությանն   ուղղված  միջոցառումների հիմքում:

     ՀԱՄԿ-ը կոչ է անում  անդամ  կազմակերպություններին՝ ճյուղային  հանրապետական միություններին, հետևողականորեն բարձրացնել արհմիութենական  կազմակերպությունների ակտիվ  գործունեությունը, միաժամանակ արհմիությունների  շարքերը համալրել երիտասարդներով,  ինչը կխթանի արհմիութենական  շարժման առաջընթացին և  հանրության  շրջանում նրա դերի բարձրացմանը:

                                                                 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ