Երևան, 19.01.2018

Իրադարձային օրացույց

Համագործակցության եզրեր ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիա նահանգի արհմիությունների հետ

Համագործակցության եզրեր ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիա նահանգի արհմիությունների հետ

  Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը սեպտեմբերի 19-ին ընդունեց ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիա նահանգի աշխատավորության սոցիալական շահերի պաշտպանության հայկական ներկայացուցչության ղեկավարությանը՝ Շուշան Բաղբուդարյանին, Սիլվա Քեշիշյանին և Ստեփան Հովակիմյանին:

  Հանդիպման ընթացքում Էդուարդ Թումասյանը հյուրերին ներկայացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքը, խնդիրները և ծրագրերը, նշեց նաև Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիային անդամակցության, ՀԱՄԿ-ում իրականացված բարեփոխումների արդյունքների և ՀՀ կառավարության հետ սոցիալական գործընկերության մասին:

  Հյուրերը ներկայացրերցին իրենց կառույցի դերն ու նշանակությունը ամերիկյան ասոցիացիայի շրջանակներում: Նշեցին կազմակերպության կառուցվածքը, սոցիալական խնդիրների շրջանակը, որոնց ուղղությամբ կատարվում են աշխատաքներ: 
Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության ծրագրեր, որի արդյունքում հնարավորինս կձևավորվի սփյուռքի խոշոր գաղթօջախներից մեկի հետ համատեղ աշխատանքերի իրականացումը:

  Հանդիպմանը մասնակցում էր ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը: