Երևան, 19.09.2018

Կայքի հին տարբերակը

ՍԵՄԻՆԱՐ՝ «ԿԱՆԱՆՑ և ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ

ՍԵՄԻՆԱՐ՝ «ԿԱՆԱՆՑ և ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ

  ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) և Համաեվրոպական Տարածաշրջանային Խորհրդի (ՀԵՏԽ) աջակցությամբ 2016թ. հունիսի 8-9 Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար՝ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների իրավական ապահովվածությունը» թեմայով:

  Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին ՀԱՄԿ-ի Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման  հարցերով մշտական գործող հանձնաժողովի անդամներ և ճյուղային հանրապետական միությունների ներկայացուցիչներ:

  Սեմինարում բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա մասնակիցներին ներկայացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքը, վերջին շրջանում կատարած աշխատանքները, ինչպես նաև կարևորեց համագործակցված աշխատանքի անհրաժեշտությունը առաջադրված խնդիրների լուծման հարցում:

  ԱՄԿ-ի գլխավոր մասնագետ Սերգեյուս Գլովացկասը ներկայացրեց ԱՄԿ-ի մոսկովյան բյուրոյի կառուցվածքը և խոսեց մասնագիտական պատրաստվածության հարցում արհմիությունների դերի մասին:

  ՀԵՏԽ-ի խորհրդատու Օլգա Նիկոլաեն զեկուցման մեջ անդրադարձավ տարածաշրջանի խնդիրներին, աշխատողների իրավունքներին, ինչպես նաև  ՀԵՏԽ-ի առաջնահերթություններին:

  Վրաստանի միավորված արհմիությունների նախագահի տեղակալ Էթերի Մաթուրելին ներկայացրեց Եվրոպական տարածաշրջանում կանանց կոմիտեի գործունեությունը:

  Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման հարցերով ՀԱՄԿ-ի խորհրդի մշտական հանձնաժողովի նախագահ Տիրուհի Նազարեթյանը ներկայացրեց հանձնաժողովի աշխատանքները և առկա խնդիրները:

  ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանն անդրադարձավ  ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին և պատասխանեց սեմինարի մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ գործնական հարցերին:

  Սեմինարի աշխատանքները ամփոփեց ՀԱՄԿ-ի ՈՒՀԿ ղեկավար - պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը՝ կարևորելով սկզբնական արհմիութենական կազմակերպությունների դերը և նրանցում կանանց իրավունքների ապահովվածության անհրաժեշտությունը: