Երևան, 21.09.2017

Իրադարձային օրացույց

Հաստատված է

նոր խմբագրությամբ

<<Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա>>

արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության

երրորդ համագումարի կողմից 23.11.2012թ.

 

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ>>

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. "Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա" արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության (այսուհետ՝ ՀԱՄԿ) վերստուգիչ հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կազմը ձևավորվում է ՀԱՄԿ-ի անդամ արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունների (այսուհետ՝ ՃՀՄ)  պատվիրակած մեկական ներկայացուցիչներով:

            1.1. Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ՃՀՄ ղեկավար մարմնի ներկայացմամբ հանձնաժողովի կազմի  փոփոխության վերաբերյալ գործկոմի որոշումը հաստատվում է ՀԱՄԿ-ի խորհրդի կողմից:

2. Հանձնաժողովի կազմում չեն կարող պատվիրակվել ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինների և խորհրդի մշտական գործող հանձնաժողովների անդամները, ՀԱՄԿ-ի աշխատակազմի աշխատակիցները։

3.Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու համար հանձնաժողովը իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և հանձնաժողովի նախագահի տեղակալ(ներ):

3.1. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում  են հասարակական հիմունքներով:

4. Հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում իր կողմից իրականացված ընթացիկ վերստուգումների արդյունքների մասին հաղորդումներով հանդես է գալիս նաև ՀԱՄԿ-ի  խորհրդի և (կամ) գործկոմի  նիստերում:

5. Հանձնաժողովը իրավունք ունի անարգել ստանալու վերստուգումների վերաբերյալ փաստաթղթեր, տեղեկանքներ,  բացատրություններ, ժամկետներ սահմանել բացահայտված թերությունները վերացնելու համար:

6. Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում իր անցկացրած վերստուգումների արդյունքների վերաբերյալ եզրակացությունների հավաստիության  համար:

7. Հանձնաժողովի որոշումները պարտադիր են և  ենթակա  են   կատարման  հանձնաժողովի կողմից սահմանած ժամկետում:

8. Վերստուգման արդյունքները հանձնաժողովը քննարկում է ՀԱՄԿ-ի ներկայացուցչի հետ:

8.1. Հանձնաժողովի առաջարկությունները չկատարվելու, բացահայտված թերությունները սահմանված ժամկետում չվերացվելու դեպքում հանձնաժողովն իրավունք ունի դիմելու ՀԱՄԿ-ի նախագահին  և (կամ) ՀԱՄԿ-ի գործկոմին:

9. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

10.Հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում  են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:

10.1. Որոշումներն ընդունվում են նիստին ներկա  հանձնաժողովի  անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

10.2. Քվեարկության կարգը, բաց կամ փակ (գաղտնի),  որոշում է հանձնաժողովը:

11. Հանձնաժողովի նախագահը ՀԱՄԿ-ի  համագումարի պատվիրակ  է։  

11.1. Հանձնաժողովի նախագահը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է ՀԱՄԿ-ի խորհրդի և գործկոմի նիստերին։

12. Հանձնաժողովի գործունեության  հետ կապված ծախսերը կատարվում են ՀԱՄԿ-ի աշխատակազմի միջոցով՝ ՀԱՄԿ-ի բյուջեի հաշվին։

12.1. Հանձնաժողովի գործունեության  հետ կապված ծախսերի նախահաշիվը ներկայացնում է  հանձնաժողովի նախագահը։

 

 

ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի անդամներ

 

Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ավագյան Արաքսի Գևորգի

 նախագահի տեղակալներ` Սարդարյան Արուսյակ Մկրտչի

 Մանուկյան Մանուկ Հակոբի

 

Արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ

Ազգանուն, անուն, հայրանուն

Աշխատանքի վայրը, պաշտոնը

1.Ագրոարդյունաբերական  համակարգի աշխատողների

Սարդարյան Արուսյակ Մկրտչի

ՃՀՄ  գլխավոր հաշվապահ

2. Առողջապահության աշխատողների

 արհ. կազմ. հանր. միություն

Շահբազյան Մարիամ Վռամի

ՃՀՄ գլխավոր հաշվապահ

3.Առևտրի, հաս. սննդի, սպառկոոպ. և ձեռներեցության աշխատողների

 Գրիգորյան Ալինա Քարամի

"Մեծ Սյունիք" ՓԲԸ արհեստակցական կազմակերպության նախագահ

4.Ավտոգյուղմեքենաշին. և  անտառ- թուղթփայտամշակման արդ. աշխ.

Գրիգորյան Սաթենիկ Հայրապետի

N.23 ավագ դպրոցի արհեստակցական կազմակերպության նախագահ

5. Արդյունաբերության աշխատողների Մինասյան Խաչիկ Մարտիրոսի ՙԱվտոմատիկա՚ ՓԲԸ-ի հաշվապահ

6. Բանկերի և ֆինվարկային կազ-րի աշխատողների

 Սահակյան Հասմիկ Գեղամի

ՃՀՄ հաշվապահ

7.ԲՈՒՀ -երի

Ամրոյան Պետիկ Ավագի

ՀՊՃՇՀ  արհեստակցական կազմակերպության նախագահ

8. "Էլեկտրաարհմիություն"

արհ. կազմ. ճյուղ. միություն

Մանուկյան Մանուկ Հակոբի

“Հայաստանի էլեկտրական ցանցեր” արհեստակցական կազմակերպության նախագահի տեղակալ

9. Էլեկտրոնային ոլորտի աշխատողների

-

-

10. Թեթև արդյունաբերության աշխատողների

Ավագյան Արաքսի Գևորգի

ՃՀՄ նախագահի տեղակալ-գլխավոր  հաշվապահ

11. Լեռնագործների, մետալուրգների  և ոսկերիչների

Բրության Գայանե Կոլյայի

"Ռուսալ Արմենալ" ՓԲԸ արհեստակցական կազմակերպության նախագահ

12. Կոմունալ-բնակարանային տնտ. և ծառայությունների ոլորտի  աշխ.

Գասպարյան Մայրամ Արամի

ՃՀՄ գլխավոր  հաշվապահ

13. Կրթության և գիտության աշխատողների

Վարդանյան Վահան Նարիբեկի

Երևանի կենտրոնի  կրթության և գիտության աշխատողների տարածքային միության նախագահ

14. Մշակույթի աշխատողների Պապոյան Լենա Վարդգեսի Գյումրի քաղաքի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ
15. Շինարարության և շինանյութերի արդյունաբերության աշխատողների Նազարեթյան Ալիսա Արզումանի ՃՀՄ  հաշվապահ

16. Պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների

Օհանջանյան  Ռուբեն Լիպարիտի

 ՃՀՄ հաշվապահ

17. Սպասարկմանոլորտի, սննդի և ձկնարդյունաբերության աշխատող.  

Բարսեղյան Աշխեն Մկրտչի

"Լեռնային հարստություն" ՍՊԸ-ի հաշվապահ

18. Տեղ. տեխն., ավիացիայի և հեռահաղ. աշխ. "Միաբանություն" Սահրատյան Անահիտ Ալեքսանի ԳԶԿԻ ՍՊԸ տնօրեն

19. Տրանսպորտի և հաղորդակցության աշխատողների