Երևան, 22.10.2017

Իրադարձային օրացույց

Կայացավ ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 6-րդ համագումարը

Կայացավ ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 6-րդ համագումարը

  2016թ. հունիսի 4-ին Աղվերանում  տեղի ունեցավ ՀՀ Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական Միության (ՀՀ ԼՄՈ ԱԿՃՀՄ) հերթական 6-րդ Համագումարը:

  Համագումարի աշխատանքներին մասնակցում էին   Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը,   IndustriALL Գլոբալ Միության  ՌԴ ներկայացուցչության ղեկավար Վադիմ Բորիսովը,  Արհմիությունների Միջազգային Միավորման «Սոյուզմետալ» Արհկենտրոնի քարտուղարի տեղակալ Յուրի Տիմոֆեեվը,  Ռուսաստանի Լեռնամետալուրգիական Արհմիության Չելյաբինսկի մարզային կոմիտեի նախագահ Յուրի  Գորանովը,  ովքեր հանդես եկան ողջույնի խոսքով:

  Համագումարում  հաշվետվությամբ  հանդես եկավ ՃՀՄ-ի նախագահ Էդուարդ Փահլևանյանը, որից  հետո  ծավալվեց  մտքերի փոխանակություն:

  Համագումարում  բաց քվեարկությամբ, միաձայն  ՀՀ ԼՄՈ ԱԿՃՀՄ նախագահ ընտրվեց  Էդուարդ Փահլևանյանը,  նախագահի տեղակալ` Դավիթ Գևորգյանը, ընտրվեց ՃՀՄ-ի ղեկավար մարմիններ և հաստատվեց ՃՀՄ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ: