Երևան, 11.12.2017

Իրադարձային օրացույց

Հանդիպում Չելյաբինսկի մարզային կոմիտեի պատվիրակության հետ

Հանդիպում Չելյաբինսկի մարզային կոմիտեի պատվիրակության հետ

  Ս.թ. մայիսի 31-ին ՀԱՄԿ-ի  նախագահ Էդուարդ Թումասյանն  ընդունեց Ռուսաստանի Դաշնության լեռնա-մետալուրգիական  արհմիության  Չելյաբինսկի  մարզային կոմիտեի  նախագահ Յուրի  Գորանովի գլխավորած  պատվիրակությանը, որի կազմում էին  Մագնիտոգորսկի մետալուրգիական  կոմբինատի արհմիության խմբի  նախագահ Ալեքսանդր Դերունովը, Չելյաբինսկի խողովակագլանման  գործարանի  արհկոմի  նախագահ  Վիկտոր Սկրյաբինը և մարզային  կոմիտեի մասնագետ Վլադիմիր Նեչաևը:

  Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ  մտքերի  փոխանակում արհմիություններին առնչվող, մասնավորապես գործատուների հետ հարաբերությունների, կոլեկտիվ պայմանագրերի, աշխատավարձի ինդեքսավորման և այլ հարցերի շուրջ: 
Յուրի Գորանովը նշեց, որ Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի լեռնա-մետալուրգիական արհմիության համար 2016 թվականը հոբելյանական տարի է այն առումով, որ լրանում է արհմիութենական կազմակերպության 25-ամյակը: Նա հրավիրեց Էդուարդ  Թումասյանին մասնակցելու հոբելյանական միջոցառմանը:

  Հանդիպմանը ներկա էին նաև ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանը, Խաչիկ Առաքելյանը, ՀՀ լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ՃՀՄ նախագահ Էդուարդ Փահլևանյանը:

  Հրաժեշտից առաջ հյուրերը շնորհակալություն հայտնեցին հանդիպման համար, միաժամանակ հույս հայտնելով, որ Հայաստանի և Չելյաբինսկի լեռնա-մետալուրգիական արհմիությունների համագործակցությունը կնպաստի ոլորտի գործունեության հետագա զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը: