Երևան, 11.12.2017

Իրադարձային օրացույց

Կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը  Մայիսի 24-ին կայացել  է  Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՀԱՄԿ-ի կողմից նիստին  մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Բորիս Խարատյանը, Անահիտ Ասատրյանը, Սրապիոն Առաքելյանը, Հասմիկ Ջհանգիրյանը,  Լաուրա Հակոբյանը և աշխատակազմի բաժնի պետեր  Կարինե Մադոյանը, Միքայել Փիլիպոսյանը:

  Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝

1. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2015 թվականին աշխատանքի ոլորտում իրականացված աշխատանքների մասին տեղեկատվության ներկայացում: Տեսչության գործառույթների բարելավմանն ուղղված սոցիալական գործընկերների համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, ԱՄԿ տեխնիկական և փորձագիտական աջակցությամբ:

2. Հայաստանի գործատուների հանրապետական միության Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ հետ համատեղ իրականացված «Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» վերլուծության արդյունքների կոնֆերանսում քննարկման ընթացքում արված առաջարկությունների օգտագործումը հետագա բարեփոխումների ընթացքում:

3. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում և քննարկում:

 ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Արայիկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2015 թվականին աշխատանքի ոլորտում իրականացված աշխատանքների մասին զեկույցը: 

  Քննարկման արդյունքում որոշվել է հանձնարարել տեսչությանը  աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով մշակել առաջարկություններ և քննարկելուց  հետո ներկայացնել տեսչական բարեփոխումների խմբին:

  Բարձրացվեց նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության 155, 184,187 կոնվենցիաների վավերացման հարցը:  Որոշվեց ուսումնասիրել և քննարկել նշված կոնվենցիաների վավերացման  նպատակահարմարությունը:

  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը  ներկայացրեց թե   ինչպես կարելի է հետագա բարեփոխումների ընթացքում օգտագործել Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացված «Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» վերլուծության արդյունքները:

  ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից հետո կողմերը ներկայացրեցին  իրենց դիրքորոշումները:

  Ըստ նեկայացված նախագծի մինչև 180 ժամ արտաժամյա աշխատանքի առավելագույն  տևողության չափը և աշխատանքի չնորմավորված օրով  աշխատողների  համար ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունքը առաջարկվում է  ուժը կորցրած  համարել, իսկ  հատուկ ընդմիջումներ, ամենամյա  երկարացված և լրացուցիչ արձակուրդ  հատկացնելու, արտաժամյա  և գիշերային, ինչպես  նաև ծանր, վնասակար, առանձնապես  ծանր և առանձնապես  վնասակար աշխատանքերը  կատարելու համար աշխատողին  վճարվող հավելման  չափը և հատկացման  կարգն ու պայմանները առաջարկվում է թողնել  կողմերի համաձայնությանը:

  Պետական աշխատողների համար թվարկված հավելումների կարգն ու չափը սահմանվում է ՀՀ  կառավարության  կողմից, դրանով  իսկ անհավասար  պայմաններ կստեղծվի  պետական  բնագավառում աշխատողի և ոչ պետական  աշխատողի միջև:

  Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ  ներկայացված  նախագծով  վատթարացվում է աշխատողների իրավական  վիճակը և առաջարկվող փոփոխությունները հակասում  են ՀՀ Սահմանադրությանը,  Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի, ՀՀ Աշխատանքային  օրենսգրքի  դրույթներին, ուստի քննարկումների արդյունքում ՀԱՄԿ-ի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին  նախագծով  ներկայացված փոփոխություններին: