Երևան, 22.10.2017

Իրադարձային օրացույց

Հանդիպում ՀԱՄԿ-ում

Հանդիպում ՀԱՄԿ-ում

  Մայիսի 5-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի  պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական  հարցերի մշտական  հանձնաժողովի անդամ, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Ալբերտ Վայլերին:

  Հանդիպման ընթացքում պ-րն Թումասյանը ներկայացրեց հանրապետության  երիտասարդության շրջանում առկա գործազրկության վիճակը և  խնդրի վերաբերյալ արհմիությունների արձագանքը: Նա մտահոգություն հայտնեց երիտասարդության շրջանում առկա գործազրկության բարձր ցուցանիշների վերաբերյալ: Է. Թումասյանը նշեց, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանում գործազրկության ցուցանիշն ամենաբարձրն է՝ շուրջ 17%,  որի գերակշիռ մասը կազմում է երիտասարդությունը, ինչն էլ իր հերթին նպաստում է արտագաղթի ծավալների մեծացմանը:

  Զբաղվածության խնդրի լուծման հիմնական ուղիներից մեկը, ըստ պ-րն Թումասյանի,  միջին մասնագիտական կրթության դերի բարձրացումն է:

  Պարոն Վայլերը ներկայացրեց երիտասարդների շրջանում գործազրկության խոչընդոտների վերացման գերմանական փորձը: Ըստ նրա, Գերմանիայում գործում է կրկնակի կրթության համակարգ, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին տվյալ ձեռնարկությունում ուսումը համատեղել աշխատանքի հետ,  և որ այս հարցում Գերմանիայի արտաքին առևտրի պալատը և ուսումնարանները պատրաստակամ են արտասահմանյան գործընկերներին փոխանցել սեփական փորձն ու ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

  Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում  Գերմանիայի  Դաշնային Հանրապետության դեսպանության փոխդեսպան  Նադիա Լիխթենբերգերը, ծրագրի համակարգող Ալլա Սերոբյանը և ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը: