Երևան, 22.10.2017

Իրադարձային օրացույց

Բրյուսելում կայացավ Պանեվրոպական տարածքային խորհրդի նիստը

Բրյուսելում կայացավ Պանեվրոպական տարածքային խորհրդի նիստը

  2016թ.  մարտի  21-ին  Բրյուսելում  կայացավ  Պանեվրոպական տարածքային  խորհրդի գործադիր  կոմիտեի  9-րդ  նիստը,  որին  մասնակցում էր  Եվրոպական  երկրների  արհմիությունների  շուրջ  100  ներկայացուցիչ: Նիստը  վարում էր  Պանեվրոպական տարածքային խորհրդի նախագահ  Իրակլի  Պետրիաշվիլին:

  Մասնակիցները  սահմանեցին  Պանեվրոպական տարածքային խորհրդի  2016թ. հիմնական  առաջնահերթությունները`  միգրացիան  և  անդրազգային  կորպորացիաները:  Հատուկ  ուշադրության  արժանացավ Թուրքիայի   արհմիությունների  վրա կատարված  հարձակումներն ու այդ  երկրում  ժողովրդավարության կրճատումը:  Պանեվրոպական տարածքային  խորհրդի գլխավոր  քարտուղար  Լուկա  Վիսենտինին  նշեց  ամբողջ  Եվրոպայում  արհմիությունների  իրավունքների  խախտման դեպքերն ու  մարտահրավերները, մատնանշելով  հատկապես  Իսպանիան, Մեծ  Բրիտանիան,  Բելառուսը  և  այլ  երկրներ:  Արհմիությունների  Միջազգային  Կոնֆեդերացիայի  /ԱՄԿ/ գլխավոր  քարտուղարի  տեղակալ  Յաապ  Վինեն   նարկայացրեց  ԱՄԿ-ի 2016 թվականի  աշխատանքի  առաջնահերթությունները,  կոչ  անելով  Պանեվրոպական տարածքային խորհրդի անդամ  կազմակերպություններին  աշխատել  վերոնշյալ  ծրագրի շրջանակներում:

  Եվրախորհրդի  արտաքին  գործերի  ծառայության  ներկայացուցիչ  Ֆրեդերիկ  Շվանթը հանդես  եկավ  Եվրախորհրդի  բարի  դրացիական  հարաբերությունների և քաղաքականության  վերանայման  ընթացքի  վերաբերյալ  ելույթով:  Հանդիպման  մասնակիցները մատնանշեցին  գործող  քաղաքականության  հիմնական  թերությունները,  հատկապես`  առաջնահերթությունների  շարքում  սոցիալական  ասպեկտի  և  սոցիալական  երկխոսության  բացակայությունը:  Հատուկ  քննադատության  ենթարկվեց Քաղաքացիական  հասարակության  ֆորումում  ոչ կառավարական  և  նախագծային  կազմակերպությունների  գերակայության   փաստը, ինչպես  նաև  սոցիալական  գործընկերների  և  մի  շարք այլ  կազմակերպությունների  դերի  անտեսումը:

  Նիստում քննարկվեց  գլոբալ  մատակարարման  շղթաների կառավարման    վերաբերող  առաջնահերթ  գործողությունները, որի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ  ԱՄԿ-ի  խմբակցության  և  կոմունիկացիաների  տնօրեն  Թիմ  Նունան, միաժամանակ  ներկայացնելով  ԱՄԿ-ի  հաշվետվությունը: Արհմիությունների  Միջազգային  Կոնֆեդերացիայի  խորհրդական    Ժերուն  Բեռնարդն անդրադառնալով  Արհմիությունների  և  մարդու  իրավունքների  քաղաքականության    ոլորտին, իր ելույթում  նշեց ընթացիկ տարում  Աշխատանքի միջազգային  կոնֆերանսում վերոհիշյալ  հարցի շուրջ պատրաստվող  քննարկումների մասին: IndustriALL Եվրոպական  ստորաբաժանման  ներկայացուցիչ  Միշա  Տերժիկը  ներկայացրեց  արհմիութենական  կարգավորման  օրինակը  Airbus- ում  գների  ձևավորման  շղթաներում: Նիստի մասնակիցները  վերլուծության  և  հնարավոր գործողությունների  համար Գլոբալ   արհմիությունների  ֆեդերացիաների    և  նրանց  եվրոպական  կառույցների  հետ համագործակցելու  հեռանկարով որոշեցին  ձևավորել անդրազգային  կորպորացիաների  ցուցակ:

  Պանեվրոպական տարածքային խորհրդի գործադիր  կոմիտեն  ընդունեց  նախորդ  նիստի  արձանագրությունը, գործունեության,  այդ  թվում  կանանց  և   երիտասարդության  հանձնաժողովների  հաշվետվությունները,  ֆինանսական  հաշվետվությունն ու  2016թ.  աշխատանքային  պլանը:  Նիստում ընդունվեց  նաև Պանեվրոպական տարածքային խորհրդի  վեհաժողովի  կանոնակարգը  որպես  Պանեվրոպական տարածքային խորհրդի   Կանոնադրության  լրացում:

  Նիստի  աշխատանքներին  մասնակցում էր Պանեվրոպական տարածքային խորհրդի գործադիր  կոմիտեի անդամ,  Հայաստանի  Արհմիությունների  Կոնֆեդերացիայի նախագահ  Էդուարդ  Թումասյանը:  

 

Սկզբնաղբյուրը՝ http://perc.ituc-csi.org/