Երևան, 22.10.2017

Իրադարձային օրացույց

Առողջապահության ոլորտի աշխատողների հերթական սեմինարը

Առողջապահության ոլորտի աշխատողների հերթական սեմինարը

  ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնի աջակցությամբ Առողջապահության աշխատողների ճյուղային հանրապետական միության ակտիվի համար 2016թ. մարտի 29-ին ՀԱՄԿ-ի դահլիճում կազմակերպվեց սեմինար՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:

  Սեմինարը վարում էր ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանը: Նա հանգամանալից ներկայացրեց և մեկնաբանեց օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները:

  Մասնակիցները ակտիվ հարցերի միջոցով ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները և ցանկություն հայտնեցին առաջիկայում ևս կազմակերպել նման սեմինարներ:

  Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին Առողջապահության աշխատողների ճյուղային հանրապետական միության նախագահ Գայանե Արմաղանովան, ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի վարիչ Միքայել Փիլիպոսյանը և Ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Գառնիկ Վաղարշակյանը: