Երևան, 11.12.2017

Իրադարձային օրացույց

Արհմիութենական. Պետությունը պետք է ավելի արդյունավետ ստուգի աշխատանքի անվտանգությունը

Հայաստանում պետությունը պետք է ավելի արդյունավետ ստուգի աշխատանքի անվտանգությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանն Աշխատանքի միջազգային կազմակերպության N 81 Կոնվենցիայի կողմ է (Առեւտրում եւ արդյունաբերության մեջ աշխատանքի տեսչության մասին Կոնվենցիա): Դրանում նշվում է, թե ինչպիսին պետք է լինի աշխատանքի պաշպանության հարցով պետական տեսչությունը, ինչ կարելի է եւ պետք է ստուգել:

Նրա խոսքով, այն տեսքով, ինչ տեսքով ստուգող մարմինները հիմա գոյություն ունեն, աշխատանքի անվտանգության պայմաններին ուշադրություն չեն դարձնում:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին Աշխատանքի պետական տեսչությունը միավորվեց Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչությանը՝ դառնալով Աշխատանքի պետական տեսչություն: «Աշխատավայրի անվտանգության եւ աշխատանքի պայմանների ստուգման մեխանիզմները բարդացան»,- հավելեց Խառատյանը:

Ինչ վերաբերում է Արհմիությունների կոնֆեդերացիային, ապա այն կարող է դիմել միայն այն ձեռնարկություններ, որտեղ անդամներ ունի, եւ նրա եզրակացություններն ընդամենը խորհրդատվական բնույթ ունեն: «Իսկ քանի որ մասնագիտական տեսչությունը միավորեցին մեկ այլ կառույցի, ավելի դժվարացավ նաեւ դիմելը»,- ամփոփեց նա:

 

News.am

1 մարտի, 2016թ.

http://news.am/arm/news/314305.html