Երևան, 11.12.2017

Իրադարձային օրացույց

Տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության Ճյուղային միության համագումարը

Տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության Ճյուղային  միության  համագումարը

2016 թվականի փետրվարի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 4-րդ համագումարը, որի աշխատանքերին մասնակցում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:

Համագումարին  ներկա տարածքային, քաղաքային և արհեստակցական  կազմակերպությունների  103 պատվիրակներին  և հյուրերին Հայաստանի կրթության և  գիտության  ՃՀՄ-ի  նախագահ Գրիգոր Ղարիբյանը ներկայացրեց կատարած աշխատանքներն ու  ձեռքբերումները: Նրա հաշվետու զեկույցին հաջորդեցին արհմիութենական կազմակերպությունների  պատվիրակների  ելույթները, որոնք  վերաբերում էին աշխատողների սոցիալ-տնտեսական  և աշխատանքային  իրավունքերի  խախտման դեպքերին: Վերոհիշյալ  խնդիրների  լուծմանն  իր  ակտիվ մասնակցությունն է  ունեցել հանրապետական  միությունը:

Համագումարում ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի  նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա  մասնավորապես  նշեց , որ ՀԱՄԿ-ի կազմում Հայաստանի կթության  և գիտության  ՃՀՄ-ն  իր անդամների քանակով լինելով ամենամեծը, կարողանում է  լիարժեք  օգտագործել ներուժը, որ ոչ միայն  կառավարման  բարձրագույն  մարմիններին է  հասցնում ոլորտի խնդիրները, այլև  հետևողական քայլեր է  ձեռնարկում դրանց  լուծման համար: Է. Թումասյանը  նշեց  նաև, որ ճյուղային արհմիության  կողմից բարձրացված  խնդիրներն  անարձագանք  չեն  մնացել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից, ավելին, ՀԱՄԿ-ը աջակցել է  դրանց  լուծման հարցում:

ՀԱՄԿ-ի  նախագահն իր ելույթում անդրադարձավ հանրապետական  միության և լրատվամիջոցների համագործակցության բացակայությանը, ընդգծելով, որ ՃՀՄ-ի գործունեության լուսաբանումը ոչ միայն կնպաստի ոլորտի խնդիրների հրապարակայնացմանն ու լուծմանը, այլև արհմիության կատարած աշխատանքների վերաբերյալ արհմիության անդամների տեղեկացվածությանը:

Համագումարում բաց քվեարկությամբ Հայաստանի կրթության և գիտության արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ վերընտրվեց Գրիգոր Ղարիբյանը: ՃՀՄ-ի նախագահի տեղակալ  վերընտրվեց Սիրանուշ Խլղաթյանը:

Համագումարը հաստատեց ՃՀՄ-ի 2016-2020 թթ. գործունեության ծրագիրը,  վերստուգիչ հանձնաժողովի կանոնակարգը և ընտրեց  ղեկավար մարմիններ: