Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

Հայաստանի գործատուներն իրենք պետք է դիմեն աշխատանքի տեղավորման գործակալություններին

  Աշխատանքի միջազգային կազմակերպությունն ու Հայաստանի գործատուների միությունը փետրվարի 18-ին Երևանում անցկացրին <Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար> թեմայով կոնֆերանս, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը:

  News.am-ն անդրադարձել է Բորիս Խարատյանի ելույթին:

 

  Հայաստանի գործատուները իրենք պետք է դիմեն աշխատանքի տեղավորման գործակալություններին: Այս մասին Երեւանում փետրվարի 18-ին հայտնել է Հայաստանի արհմիություննեի կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը՝ «Հայաստանում կայուն բիզնեսի համար բարենպաստ մթնոլորտ» համաժողովի ընթացքում ( կազմակերպիչներն էին Հայաստանի գործատուների միությունն ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը):

  Նա նշել է, որ գործակալությունները գումար են վերցնում աշխատանք որոնողներից, ինչը հակասում է Աշխատանքի միջազգային կազմակերպության սկզբունքներին: Իսկ աշխատանքի պահանջարկը պետք է հակառակ ուղղությունից բխի՝ ոչ թե աշխատողից, այլ գործատուից: Հենց նա՛ պետք է պատվեր ներկայացնի աշխատանքի տեղավորման գործակալությանը, իսկ գործակալությունն էլ իր հերթին պետք է աշխատողների ընտրի կամ էլ սովորեցնի նրանց:

  Խարատյանի խոսքով, ցավոք, առայսօր պահպանվում է նաեւ ոչ իրավաչափ աշխատանքային հայտարարությունների պրակտիկան ( որոնք տխրահռչակ են դարձել 90ականներից –խմբ.): «Պահանջվում է .... համակրելի արտաքինով, մինչեւ 25 տարեկան»: «Իրավաչափ չէ առաջադրել պահանջներ, որոնք ոչ մի առնչություն չունեն աշխատանքային որակավորման հետ: Այդուհանդերձ, Արհմիությունների ու գործատուների կոնֆեդերացիան բավականին ակտիվ համագործակցում են: Այդ համագործակցությունը ամրապնդելուն է ուղղված Կառավարության, Արհմիությունների կոնֆեդերացիայի ու Հաայաստանի գործատուների միության միջեւ հավաքական պայմանագիրը»,- հավելել է Բորիս Խառատյանը:

 

Հղում`  http://news.am/arm/news/312262.html