Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

Կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

  Դեկտեմբերի 22-ին   կայացել է  Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների (2015-2018թթ.) ծրագրի նախագծի  քննարկում ու հաստատում: 

  Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշել է համաձայնեցված առաջարկություններին համապատասխան հաստատել Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների ծրագիրը:

  Նիստը նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, հանձնաժողովի նախագահ Արտեմ Ասատրյանը: ՀԱՄԿ-ի կողմից նիստին մասնակցում էին Հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդամներ Բորիս Խարատյանը, Շմավոն Մկրտչյանը, Անահիտ Ասատրյանը, Սրապիոն Առաքելյանը և Գայանե Արմաղանովան: