Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի 3-րդ գլխավոր ասամբլեան

 2015 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում  տեղի ունեցավ Համաեվրոպական տարածաշրջանային  խորհրդի 3-րդ գլխավոր ասամբլեան, որին  մասնակցում էին եվրոպական երկրների   շուրջ 120 արհմիութենական  կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ասամբլեան հաստատեց արհմիությունների գործունեության  հաշվետվությունը,  քննարկեց առաջիկա  տարիների ծրագրերն ու ընտրեց  արհմիութենական նոր ղեկավարներ:

 Ասամբլեայի աշխատանքերին  մասնակցում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:

 Համաեվրոպական տարածաշրջանային  խորհրդի նախագահ Միխայիլ Շմակովը ներկայացրեց 2008 թվականից  ի վեր խորհրդի ողջ գործունեությունը:

 Արհմիությունների միջազգային  կազմակերպության /ԱՄԿ/ գլխավոր քարտուղարի տեղակալ Յապ Վինեն  ներկայացրեց ԱՄԿ-ի  առաջնահերթություններն ու նրա առջև  ծառացած մարտահրավերները:

 Համաեվրոպական  տարածաշրջանային խորհրդի գլխավոր քարտուղար Լուկա Վիսենտինին իր զեկույցում նշեց  Եվրոպայի արհմիութենական  շարժման հիմնական առաջնահերթությունները:

    խաղաղություն, ժողովրդավարություն և կայունություն Եվրոպայում

    ճգնաժամի նոր ալիք /փոփոխություններ Եվրոպայում, աշխատաշուկա, սոցիալական  քաղաքականություն  և աճող միգրացիա/, փախստականների ալիք 

   պայքար հետզհետե աճող անհավասարության դեմ

   իրական  սոցիալական երկխոսություն և կոլեկտիվ բանակցություններ

   աշխատողների ուժի ամրապնդման ուղղությամբ տարվող կազմակերպչական գործունեության զարգացում

 Համաեվրոպական տարածաշրջանային  խորհրդի 3-րդ գլխավոր ասամբլեան ընտրեց խորհրդի նոր կազմ:

 Առավել մանրամասն կարդալ Համաեվրոպական տարածաշրջանային  խորհրդի պաշտոնական  կայքում.  http://perc.ituc-csi.org/