Երևան, 22.10.2017

Իրադարձային օրացույց

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  

 

  2015թ.    հոկտեմբերի  29-ին   Հայաստանի  արհմիությունների կոնֆեդերացիայի աջակցությամբ, կոնֆեդերացիայի նիստերի դահլիճում  անցկացվեց  Հայաստանի Արդյունաբերության աշխատողների  և  Հայաստանի կոմունալ-բնակարանային   տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների  արհեստակցական  կազմակերպությունների  ճյուղային հանրապետական միությունների    վերստուգիչ հանձնաժողովների նախագահների  համատեղ   սեմինարը,  որին  մասնակցեցին 71  արհմիութենական ակտիվիստներ:

  Համատեղ սեմինարը ներածական խոսքով  բացեց և  մասնակիցներին   երկու  Ճյուղային Հանրապետական միությունների  կողմից  ողջունեց    Հայաստանի կոմունալ-բնակարանային   տնտեսության և ծառայությունների  ոլորտի  աշխատողների   արհեստակցական  կազմակերպությունների   ճյուղային հանրապետական միության  նախագահ`  Սեդա  Հարությունյանը:

  Օրակարգի   առաջին  հարցի կապակցությամբ`   ՀՀ Աշխատանքային  օրենսգրքում վերջերս  կատարված  փոփոխությունների և լրացումների պարզաբանմամբ հանդես եկավ  ՀՀ  Առողջապահության  նախարարի  խորհրդական` իրավաբան   Վարազդատ  Դանիելյանը: 

  Օրակարգի  երկրորդ  հարցի`  համակարգերի  վերստուգիչ  հանձնաժողովների    նախագահների /անդամների/    հետագա  գործունեությունը   բարելավելու  ուղղությամբ զեկուցումներով   հանդես եկան երկու  ճյուղային հանրապետական միությունների  գլխավոր հաշվապահներ`  Մայրամ Գասպարյանը և  Արամ Ղազարյանը:

  Ծավալված մտքերի  փոխանակությանը   մասնակցեցին  երկու տասնյակից  ավելի արհմիութենական  ակտիվիստներ, որոնք իրենց դիտողություններով   ու առաջարկություններով  լրացրեցին  զեկուցումները և նշեցին ուղիներ այդ կարևոր  կառույցի գործունեությունը էլ ավելի բարելավելու,  արհկոմների ֆինանսատնտեսական և հաշվապահական  աշխատանքներում  առկա թերությունները ու  բացթողումները  վերացնելու  համար:

  Համատեղ սեմինարի մասնակիցները  ապահովված էին  անհրաժեշտ գրենական պիտույքներով,   նրանց   բաժանվեց  ՀՀ     Աշխատանքային օրենսգիրքը` նոր լրացումներով  ու փոփոխություններով:

  Համատեղ  սեմինարի արդյունքները  ամփոփեց և բարձրացված  հարցերին պատասխանեց  Արդյունաբերության աշխատողների  Ճյուղային հանրապետական միության նախագահ`  Համլետ Դանիելյանը:

  Համատեղ սեմինարի  լավագույն անցկացմանը  նպաստեց նաև   Հայաստանի Արհմիությունների  Կոնֆեդերացիան`   ուսումնահետազոտական  կենտրոնի  տնօրեն  Գառնիկ  Վաղարշակյանի  մասնակցությամբ: