Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

Հայաստանի արհմիությունները նշեցին Արժանապատիվ աշխատանքի օրը

Հայաստանի արհմիությունները նշեցին Արժանապատիվ աշխատանքի օրը

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան  իր անդամ` Հայաստանի պետհիմնարկների, տեղական  ինքնակառավարման մարմինների և  հասարակական սպասարկման աշխատողների,  Կոմունալ-բնակարանային տնտեսության  և  ծառայությունների ոլորտի աշխատողների,  Թեթև արդյունաբերության աշխատողների, Արդյունաբերության աշխատողների արհեստակցական  կազմակերպությունների ճյուղային  հանրապետական միությունների հարյուրավոր անդամների հետ նշեց Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային   օրը:

  Երթի նպատակն էր ուշադրության կենտրոնում պահել արժանապատիվ աշխատանքի կարևորությունը:

  Երթը սկսվեց Հանրապետության  Հրապարակից և ավարտվեց ՀԱՄԿ-ի շենքի մոտ: