Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

ՈՒղերձ արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրվա կապակցությամբ

  Աշխատանքի միջազգային կազմակերպությունը 1999 թվականին հռչակել է <արժանապատիվ աշխատանք>  գաղափարը, որի նպատակն է ազատության, աշխատանքի անվտանգության, պաշտպանվածության ու մարդկային արժանապատվության պայմաններում աջակցել կայուն աշխատատեղերի, աշխատողի ու նրա ընտանիքի կենսաապահովման համար  բավարար միջոցների, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ստեղծմանը, աշխատանքային իրավունքների հաստատմանն ու դրանց ապահովմանը, սոցիալական  պաշտպանվածությանը, ինչպես նաև սոցիալական երկխոսության և սոցիալական գործընկերության համակարգի զարգացմանը:

  Արհմիությունների միջազգային  կոնֆեդերացիան  հոկտեմբերի 7-ը  հայտարարել է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային  օր և նշում է, որ ցանկացասծ  երկրի կայուն զարգացումը,  տնտեսական  աճը հնարավոր չէ առանց  արժանապատիվ աշխատանքի ապահովման: Աշխատողների իրավունքները  պետք է  հիմնաքար  հանդիսանան  երկրի  տնտեսական, ֆինանսական, առևտրային և սոցիալական  քաղաքականությունների  մշակման  համար: Աշխատանքի ոլորտում  կայացած  սոցիալական  գործընկերությունը, առողջ սոցիալական երկխոսությունը, աշխատողների իրավագիտակցության  բարձրացումը իրենց աշխատանքային  և  դրանց  հետ  կապված  սոցիալական  իրավունքների վերաբերյալ  լավագույնս  կնպաստեն յուրաքանչյուր երկրում արժանապատիվ աշխատանքի կերտմանն ու պահպանմանը:

  Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային  օրվա  խորհուրդը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի համար իմաստավորվում է պատշաճ աշխատավարձի ապահովման, կայուն աշխատատեղերի ստեղծման,  միասնական ուժերով  աշխատավոր մարդու աշխատանքային  շահերի պաշտպանության, ինչպես  նաև  աշխատանքի անվտանգության  և պաշտպանության  խնդիրների լուծման համար արհմիութենական  կազմակերպություների համատեղ գործընթացով:

  Յուրաքանչյուր աշխատող ցանկանում է ունենալ ապահով, արժանապատիվ աշխատանք և արդարացի վարձատրություն, որոնց  շնորհիվ նա  կհոգա ընտանիքի կարիքները, կունենա առողջությունը չխաթարող  աշխատանքային նորմալ պայմաններ:

  Բնակչության զբաղվածությունն ու մասնավորապես  արժանապատիվ աշխատանքը մշտապես համարվել են ինչպես Աշխատանքի միջազգային  կազմակերպության, այնպես էլ  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության առանցքային  հարցերը:

  Հաշվի առնելով երկրում առկա գործազրկությունն ու որպես  հետևանք շարունակ աճող արտագաղթը, ՀԱՄԿ-ը կոչ է անում արհմիութենական  բոլոր կազմակերպություններին համերաշխհ գործունեությամբ նպաստել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, հուսալով, որ համատեղ գործողություններով հնարավոր է խթանել արհմիութենական շարժման առաջընթացը:

  ՀԱՄԿ-ը միաժամանակ լիահույս է, որ արհմիության անդամները ունենալով երաշխավորված աշխատանք, կդրսևորեն բավարար ճկունություն` աշխատաշուկայում իրենց գիտելիքն ու կարողությունն անկաշկանդ իրականացնելու համար:

 

 

  Հայաստանի արհմիությունների

  կոնֆեդերացիայի նախագահ                                     Էդուարդ Թումասյան

 

  07.10.2015թ.