Երևան, 20.11.2017

Իրադարձային օրացույց

Նախագահ և տեղակալներ

 

Էդուարդ Թումասյան

 

Eduard tumasyan

Էդուարդ Թումասյանը ծնվել է 1947թ. հունվարի 18-ին Գյումրի (նախկին` Լենինական) քաղաքում, ծառայողի ընտանիքում:

1965թ. ավարտելով Գյումրիի Հովհ. Թումանյանի անվան N13 միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որն ավարտել է 1970 թվականին և աշխատանքի անցել Լենինականի N4 բուժմիավորումում:

1971թ. սեպտեմբերին զորակոչվել է բանակ և ծառայել որպես կայազորի գլխավոր մասնագետ: Ծառայությունը ավարտելուց հետո աշխատել է Լենինականի զինվորական հոսպիտալում` որպես բաժանմունքի վարիչ:

1975թ. ապրիլին նշանակվել է Լենինականի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ, իսկ 1976թ. հոկտեմբերին ընտրվել է Լենինական քաղաքի բուժաշխատողների արհմիության քաղկոմի նախագահ: 1978թ. սեպտեմբերին ընտրվել է Առողջապահության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի քարտուղար, 1986թ. նոյեմբերին` նույն կոմիտեի նախագահ: 1990թ. սեպտեմբերին Է. Թումասյանի նախաձեռնությամբ հրավիրվում է Բուժաշխատողների արհմիության Հայկական հանրապետական կոմիտեի համագումար, որտեղ ընդունվում է հռչակագիր, ըստ որի անվանափոխվում է ճյուղային միությունը, դառնալով Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական միության հանրապետական խորհուրդ և հաստատվում խորհրդի կանոնադրությունը,որի նախադեպը չուներ ՀԱՄԿ-ի կազմի մեջ մտնող ոչ մի ճյուղային միություն:

2003թ. ընտրվում է Առողջապահության միջազգային արհմիությունների փոխնախագահ:

2007թ. նոյեմբերին Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի 2-րդ համագումարում ընտրվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ, իսկ 2012թ. նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՄԿ-ի 3-րդ համագումարում վերընտրվել   ՀԱՄԿ-ի նախագահի պաշտոնում:

Էդուարդ Թումասյանը  հանդիսանում է Արհմիությունների միջազգային  կոնֆեդերացիայի  համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի գործադիր կոմիտեի անդամ, միաժամանակ անդամակցում է Արհմիությունների համընդհանուր դաշնության գործկոմին  և խորհրդին:

Ամուսնացած է ունի երկու զավակ:

 

 

ՀԱՄԿ-ի 3-րդ համագումարում նախագահի տեղակալներ  են վերընտրվել

   Խաչիկ Առաքելյանը

   Բորիս Խարատյանը