Երևան, 21.08.2019

Կայքի հին տարբերակը

Աշխատաժամանակի /աշխատանքի և հանգստի/ ռեժիմի առանձնահատկությունները օդի +40 աստիճանի ցելսիուսից բարձր կամ -10 աստիճան ցելսիուսից ցածր ջերմաստիճանի պայմաններում

Պարզաբանում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի  իրավաբանական բաժնի պետ Միքայել  Փիլիպոսյանը  

Համաձայն Հայաստանի Հանարպետության Աշխատանքային  օրենսգրքի 153-րդ   հոդվածի հաշվի առնելով աշխատանքի պայմանները,   աշխատանքային  օրվա  ընթացքում աշխատողներին  կարող է  տրամադրվել  հատուկ  ընդմիջում:

 Հատուկ  ընդմիջումներ տրամադրվում են, եթե  աշխատանքը  կատարվում է  +40 աստիճան  ցելսիուսից  բարձր կամ -10 աստիճան  ցելսիուսից  ցածր  օդի  ջերմաստիճանային  պայմաններում,  ինչպես  նաև  ծանր  ֆիզիկական  կամ  մտավոր հուզական  գերլարված բնույթ  կրող  կամ  առողջության  համար  բացասական  ներգործություն ունեցող  վտանգավոր  այլ պայմաններում: Հատուկ ընդմիջումները ներառվում են աշխատաժամանակում  և վարձատրվում են  միջին աշխատավարձի  չափով:

Անդրադառնալով + 40 աստիճանից բարձր  ջերմաստիճանի պայմաններում  կատարվող  աշխատանքներին պետք է  նշել, որ հիշյալ  ջերմաստիճանը պետք է լինի աշխատանքի վայրում:

Հատուկ  ընդմիջումների տրամադրման  կարգը սահմանվում է  կազմակերպության  ներքին  կարգապահական  կանոններով, աշխատանքի  ժամանակացույցով,  կոլեկտիվ  կամ աշխատանքային պայմանագրերով, իսկ  դրանց  քանակը, տևողությունը  և  հանգստյան  վայրը  նախատեսվում են  կոլեկտիվ  կամ աշխատանքային  պայմանագրերով: