Երևան, 21.10.2019

Կայքի հին տարբերակը

Տեղեկատվություն

Տեղեկատվություն

  Հուլիսի 1-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը հանդիպեց Ավստրիայի աշխատանքի ֆեդերալ պալատի ներկայացուցիչ Գեռնոտ Միտերի հետ:

  Ողջունելով հյուրին պարոն Թումասյանը գոհունակություն  հայտնեց Հայաստանի կառավարության, արհմիությունների և  գործատուների միջև  սոցիալական  գործընկերության խորացման և  զարգացման նպատակով  Ավստիրական զարգացման  գործակալության ակնկալվող աջակցության և երկխոսության  խթանման համար:

  Հանդիպման  ընթացքում Գ. Միտերն ընդգծեց, որ իր այցելության  նպատակն է ուսումնասիրել սոցիալական  գործընկերության ոլորտը,  շահառուների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության ծրագրի իրականացման  համար:

  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար պարոն Գեռնոտ  Միտերը միաժամանակ  կարևորեց  ՀԱՄԿ-ի կողմից աշխատաշուկայի ուսումնասիրման,  աշխատողների վերապատրաստման, գործազրության  նպաստներին առնչվող  հարցերը և հույս  հայտնեց, որ Ավստիրական զարգացման  գործակալության հետ համագործակցության արդյունքում այս ոլորտներում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներդրած ջանքերը կարձանագրեն ցանկալի արդյունք:

  Հանդիպմանը ներկա էին  նաև ՀՀ կառավարության աշխատակազմի  <Օրենսդրության  կարգավորման ազգային  կենտրոն>-ի փոխտնօրեն  Հեղինե Մանուկյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը և ՀԱՄԿ-ի աշխատակազմի  սոցիալ-տնտեսագիտական և աշխատանքի պաշտպանության  բաժնի վարիչ Կարինե Մադոյանը: