Երևան, 20.10.2020

Կայքի հին տարբերակը

Տեղեկատվություն

Տեղեկատվություն

  2015 թ. մայիսի 25-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանն ընդունեց Բելառուսի հանրապետության բանկերի և ֆինանսական կազմակերպությունների ճյուղային արհմիության նախագահ Ալեքսանդր Լիխտարովիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին  նաև  Բելառուսբանկի միացյալ արհկոմի նախագահ Նատալյա Պետրաչկովան, Բելառուսի խնայբանկի միացյալ արհկոմի նախագահ Վասիլի Գրեկը, ճյուղային արհմիության միջազգային կապերի բաժնի վարիչ Դարյա Իվաշկոն և Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Լաուրա Հակոբյանը:

  Հանդիպման  ընթացքում  ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը հյուրերին  ծանոթացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքին և գործունեությանը, որից  հետո քննարկվեցին բանկային  համակարգի Ճյուղային արհմիությունների գործունեության առանձնահատկություններին,  աշխատողների աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: