Երևան, 20.10.2020

Կայքի հին տարբերակը

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  Մայիսի 26-ին ՀԱՄԿ-ի  նախագահ Էդուարդ Թումասյանը ընդունեց  Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային  ֆեդերացիայի՝ մայիսի 27-ին  կայանալիք խորհրդի նիստի մասնակիցներին:   

  Հանդիպմանը մասնակցում էին  Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային  ֆեդերացիայի  նախագահ Վլադիմիր Սավչենկոն, Արհմիությունների համընդհանուր դաշնության  գլխավոր քարտուղարի տեղակալ  Վալերի  Յուրևը, Իսրայելի,  Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Վրաստանի, Բելառուսի և Մոլդովայի արհմիությունների ներկայացուցիչներ:

  Հանդիպման ընթացքում ՀԱՄԿ-ի նախագահ Է.  Թումասյանը  հյուրերին  ծանոթացրեց  ՀԱՄԿ-ի  կառուցվածքին,  առկա  խնդիրներին, խոսեց նաև ՀԱՄԿ-ի երիտասարդ կադրերի պատրաստվածության  և  արհմիութենական  գործունեության մեջ դրսևորած ակտիվության  մասին:

  Մտքերի փոխանակության  ընթացքում  հյուրերը   առաջարկեցին   համագործակցությունը դարձնել  շարունակական: