Երևան, 19.09.2019

Կայքի հին տարբերակը

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  2015թ. մայիսի 20-22 Բրյուսելում հրավիրվել էր խորհրդակցություն՝ նվիրված ԵՄ-ի հետ Արևելյան Գործընկերության, Եվրոպական հարևանության քաղաքականության, համապարփակ ազատ առևտրային համաձայնագրերի խնդիրներին:

  Խորհրդատվությանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արհմիությունների կոնֆեդերացիաների ղեկավարներն ու մասնագետները, փորձագետներ, Եվրոպական Արհմիությունների Կոնֆեդերացիայի ներկայացուցիչ Թոմ Ջենկինսը, ԵՄ-ի առևտրի դեպարտամենտի ղեկավար Լյուկ Դևիգնը:

  Մասնակիցները քննարկել են բոլոր վեց երկրներում առկա իրավիճակը: Հատուկ ուշադրության են արժանացել Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում AA/DCFTA գործընթացները: Նշվել է, որ քաղաքացիական հասարակությունը մոլորության մեջ է հայտնվել մի քանի ոչ պետական կազմակերպությունների կողմից, որոնք ձգտում են խափանել քաղաքացիական հասարակության մեջ սոցիալական գործընկերության դերը, ամբողջությամբ չպատկերացնելով, որ աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերությունը դրսևորվում է գործատու – աշխատող փոխհարաբերություններում, որտեղ առավել շեշտադրված է արհմիության դերակատարումը:

  Խորհրդակցության եզրափակիչ մասում մասնակիցները Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Յապ Վիենի հետ համատեղ քննարկեցին ԱՄԿ առաջնահերթ խնդիրները և գործողությունները տարածաշրջանում, ինչպես նաև այդ մասնակից-երկրներից յուրաքանչյուրում կոնկրետ իրավիճակները: Հատուկ ուշադրություն դարձվեց Ուկրաինայում իրավիճակին:

  Խորհրդակցության աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը: Իր ելույթում նա նշել և կարևորել է, որ Հայաստանը փորձում է աշխարհաքաղաքական նոր հարաբերությունների պայմաններում կամուրջ հանդիսանալ Եվրասիական Տնտեսական Միության և Եվրամիության միջև: