Երևան, 19.09.2019

Կայքի հին տարբերակը

Տեղեկատվություն

Տեղեկատվություն

  Մայիսի 13-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ ՀԱՄԿ -ի նախագահ Էդուարդ Թումասյանի  և Եվրոպայի Կրթության արհմիության կոմիտեի գործադիր տնօրեն Մարտին Ռոմերի հանդիպումը:

  Պարոն Ռոմերը Երևան է ժամանել մասնակցելու մայիսի 14-15 Բոլոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին։ Հյուրը  համառոտ ներկայացրեց Եվրոպական կրթական կառույցի խնդիրներն ու անելիքները,  տեղեկացնելով, որ  կառույցին անդամակցում են 131 արհմիութենական կազմակերպություններ 48 երկրներից։ Նա  կարևորեց   Հայաստանի կրթական արհմիությունների հետ համագործակցության շարունակականությունն ու  հետագա գործընկերության ապահովումը։

  Հանդիպման  ընթացքում ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը   ներկայացրեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կառուցվածքը, խնդիրները  և ծրագրերը,  նշեց նաև Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիային անդամակցության  և ՀԱՄԿ-ում իրականացված բարեփոխումների արդյունքների մասին։ Մասնավորապես  խոսվեց ոլորտի  ճյուղային արհմիությունների խոշորացման անհրաժեշտության մասին։

  Հանդիպմանը մասնակցում էին Կրթության և Գիտության աշխատողների ճյուղային հանրապետական միության նախագահ  Գրիգոր  Ղարիբյանը և  ՀԱՄԿ-ի Ուսումնա-հետազոտական  կենտրոնի ղեկավար, ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը։