Երևան, 19.09.2019

Կայքի հին տարբերակը

ՀԱՄԿ-ը նշեց Աշխատանքի օրը

ՀԱՄԿ-ը նշեց Աշխատանքի օրը

  Աշխատանքի օրը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, նրան անդամակցող  20 ճյուղային հանրապետական միությունների  արհմիութենական  կազմակերպությունների  ներկայացուցիչներ, որոնց  թվում էին  նաև  մարզերից  ժամանած արհմիութենականներ <Աշխատավոր մարդուն արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ>,  <Պահանջում ենք արժանապատիվ ներկա` երիտասարդներին, արժանապատիվ ապագա` մեր երեխաներին>, <Ուժեղ արհմիություն, ուժեղ  քաղաքացիական  հասարակություն>  պաստառներով անցկացրին երթ:

  Ավանդական դարձած երթը աշխատավորների շահերն ու իրավունքերը պաշտպանող արհմիությունների հետևողական գործունեության, միասնության և համերաշխության վկայությունն է: Արհմիությունների ավելի քան 2000 անդամներ  Հյուսիսային պողոտայից շարժվեցին դեպի Հանրապետության Հրապարակ:

ՖՈՏՈՇԱՐՔ