Երևան, 11.12.2017

Իրադարձային օրացույց

ԲՈՒՀԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

Բուհերի արհմիության 4-րդ համագումարում

 

  Մայիսի 18-ին Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի դահլիճում հրավիրվել էր Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հերթական 4-րդ համագումարը, որին մասնակցում էին 85 հրավիրված պատվիրակներից 72-ը:

  Համագումարի աշխատանքներին մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:

  Հրավիրված էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանը, Խաչիկ Առաքելյանը, Կրթության և գիտության աշխատողների ճյուղային հանրապետական միության նախագահ Գրիգոր Ղարիբյանը, ՀԱՄԿ-ի հասարակության հետ կապերի բաժնի պետ Սաթիկ Ղարախանյանը:

  Համագումարում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Այնուհետև նիստը վարեց Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Սարգսյանը:

  2012-2017թթ. խորհրդի կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ Ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Նա նշեց ոչ միայն կատարված աշխատանքները, այլև անդրադարձավ ոլորտում առկա համակարգային հիմնահարցերին, ինչպես նաև նշեց հասարակությանը հուզող այլ սոցիալական խնդիրներ:

  Վերստուգիչ հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին զեկուցեց Գավառի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ Լևոն Սիրունյանը:

  Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավետիսյանը իր ելույթում կարևորեց արհեստակցական կազմակերպությունների դերը բուհերում՝ իբրև սոցիալական գործընկեր:

  ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը իր ողջույնի խոսքում կարևորեց ոլորտի դերը և նշանակությունը, ինչպես նաև առկա համակարգային խնդիրների նկատմամբ արհմիությունների մոտեցումները:

  Բուհերի արհմիության 4-րդ համագումարում ԵՊՀ-ի արհկոմի նախագահ Արմեն Ավետիսյանի առաջարկությամբ ճյուղային հանրապետական միության նախագահ միաձայն վերընտրվեց Գառնիկ Վաղարշակյանը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ՝ Լևոն Սիրունյանը:

 

  

 

 

 

 

Պատգամավորը վերարտադրության նախաշեմին

Հասարակություն - 17 Նոյեմբերի 2016, 21:05

 

Ազգային Ժողովի 5-րդ գումարման ավարտին մնացել են հաշված օրեր և բնական է նոր ընտրական օրենսգրքի ընդունումից հետո առավել դժվար է լինելու պահպանել պատգամավորի մանդատը կամ աթոռը…: Մի խոսքով, վերարտադրվելը առավել մեծ ջանքեր է պահանջելու:
Պատգամավորներից ոմանք կնախընտրեն մանդատը հանձնել զավակներին, իսկ նոր սերնդի ներկայացուցիչները մեղմ ասած ամեն ինչ կանեն նորից ԱԺ-ում հայտնվելու համար: Մանդատը կամ աթոռը նոր հնարավորություններ և հորիզոններ է բացում այդ անհոգ աշխատանքում, ավելի ստույգ զբաղվածությունում:
Ազգային Ժողովում վերարտադրվելը իրենց ցանկությունն է, իսկ հասարակության խնդիրն է՝ անուն առ անուն ճանաչել նրանց և արժանավույն գնահատել: Պատգամավորներից ամեն մեկը յուրովի ճանապարհ է անցել մինչև հասել և հայտնվել է ԱԺ-ում:
2013թ. նոր սերնդի ամենաազդեցիկ քաղաքական գործիչ է ճանաչվել Վահե Էնֆիաջյանը՝ ըստ ԱԺ-ի կայքի տեղեկատվության: Կարծում եմ, 2015թ. փետրվարի 12-ին նա, իբրև ազդեցիկ քաղաքական գործիչ, ձայն չի հանել: Հավանաբար վերցրել է ընդմիջում՝ «իջնեմ ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»:
Փորձենք ծանոթանալ և տեղեկանալ, թե ինչ փորձառությամբ և ինչ նոր գաղափարներով է ցանկանում ԱԺ-ում վերարտադրվել վերը հիշատակված պարտգամավորը:
1992թ-ին 14 տարեկան հասակում ապագա պատգամավոր Վ.Էնֆիաջյանը ավարտել է Երևանի բիզնես-դպրոցը: Ի դեպ, այդ դպրոցի հետագա գոյության մասին ներկայումս բացակայում է որևէ տեղեկություն: Իսկ մինչև բանակ զորակոչվելը շուրջ 4 տարի կենսագրականում բաց էջ է…:
1999թ. ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը և նույն թվականին դարձել այդ բուհի գիտական խորհրդի անդամ: Նման պրակտիկա երբևէ չի նշմարվել հանրապետությունում գործող որևէ պետական բուհում:
2003թ. ավարտել է վերը հիշատակված համալսարանը: Ի դեպ, մասնավոր բուհերի հավատարմագրման իրական գործընթացը սկսվել է ավելի ուշ:
2004-2009թթ., փաստորեն բուհը ավարտելուց անմիջապես հետո, նշանակվել է այդ բուհում պրոռեկտոր՝ դարձյալ եզակի դեպք բուհական համակարգում:
2009թ. ընտրվել է ԱԺ-ի պատգամավոր՝ ԲՀԿ-ի համամասնական ընտրակարգով:
Պատգամավորը ԱԺ-ում փորձել է իրեն դրսևորել տարբեր՝ «Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի», «Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի», «Եվրոպական ինտեգրման հարցերի», «Արտաքին հարաբերությունների» մշտական հանձնաժողովներում:
Անդամակցում է միջխորհրդարանական հանձնաժողովներին՝ միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բարեկամական խմբերում:
Այս օրերին Ազգային Ժողովում քննարկվում է «Հաշմանդամության կամ զոհվելու դեպքում զինծառայողների օգտին ապահովագրական վճարումների մասին» օրինագիծը:
Պատգամավոր Վ.Էնֆիաջյանը ինքնատիպ (օրիգինալ) երևալու նպատակով առաջարկել է աշխատավարձի 1%-ը՝ արհմիութենական մասնահանումները ուղղել բանակի կարիքներին:
Ահա հենց այստեղ տեղին է նկատել, որ պատգամավորը Եվրամիության խորհրդարանական գործընկերների հետ և Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ունեցած բազմաթիվ հանդիպումներում չի կարողացել ճիշտ գնահատել Եվրոպական արժեհամակարգում աշխատողների սոցիալական շահերի պաշտպանության խնդիրները, որոնք ամրագրված են Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կոնվենցիաներում:
Հավանաբար, պատգամավորը ամբողջությամբ ծանրաբեռնված լինելով գործուղումներով և ԱԺ-ի բազմաբնույթ հանձնաժողովներում ներկայանալի լինելու հանգամանքով, չի կարողացել գտնել ժամանակ ծանոթանալու ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան դրույթներին և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Ինչ խոսք, Ազգային Ժողովում վերարտադրվելու գայթակղությունը մեծ է, սակայն այդ նպատակին հասնելու համար, կարծում եմ, դժվար չի լինի Վահե Էնֆիաջյանին, իբրև տնտեսագիտության թեկնածու, ծանոթանալ ՀՀ-ում գործող օրենքների պահանջներին և այն յուրացնել:
Կարծում եմ, այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փնտրտուքի մեջ է, և ԱԺ-ի առաջիկա ընտրությունների նախաշեմին պատգամավորը ճիշտ նախընտրական թիրախ չի ընտրել…:
«Ազգ-բանակ» ծրագրի շրջանակներում իրական օգնություն կարող է ծառայել, եթե ԱԺ-ի պատգամավորների աննպատակ շրջագայությունները մի փոքր կրճատվեն և այն բարձրաձայնի պատգամավորը:


Գառնիկ Վաղարշակյան  Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

 

 

 

«Օֆշոր-բանակ»

Lragir.am    14 Նոյեմբերի 2016, 20:46

Aravot.am   15 նոյեմբերի, 2016, 10:24

 

Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շրջանառության մեջ դրեց «Ազգ-բանակ» հնչեղ ծրագիրը:

Բայց մինչ այդ ապրիլի քառօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկան մի ամբողջ շարք թերություններ, բացթողումներ, սխալներ, որոնք ՊՆ գեներալիտետի անհետևողական աշխատանքի արդյունքն էին: ՊՆ-ի որոշ դեպարտամենտների գեներալներ պաշտոնանկ եղան և նույնիսկ ձերբակալվեցին…:

Ի վերջո բարձրագույն իշխանությունը եզրակացրեց, որ բանակին տրված բյուջետային հատկացումները նպատակային ձևով չեն ծախսվել և պաշտոնանկ արեց նաև ԳՇ-ի պետին և պաշտպանության նախարարին:

Այսօր արդեն բոլորի համար ակնհայտ է, որ գոմեշի մսով շարքային զինվորներին չի կարելի կերակրել և առանձնատներ կառուցել, ռեստորաններ ունենալ, գծերի տերեր լինել և վերջապես բանակին հատկացված միջոցները մսխել…:

Նույնիսկ այս օրերին սահմանում ծառայող շարքայիններին անհրաժեշտ ծխախոտ, սննդամթերք և տաք հագուստ ուղարկում են ծնողները: Պարզապես պետք է տեսնել Կոմիտասի պողոտային հարակից փողոցում կանգնած «Գազել» ավտոմեքենան և նրան մոտեցող ծնողներին իրենց ծանրոցներով: Հիմնականում նրանք սոցիալապես անապահով ընտանիքներ են, բայց սահմանում զինվոր ունեն:

Ստեղծված իրավիճակում պետության խնդիրն է ոչ թե աջակցել, ակցիաներ կազմակերպել կամ էլ իշխանավորների ֆոտոսեսիաները կազմակերպել խրամատներում, այլ լրջորեն հետևել, որ բանակին հատկացված ցանկացած լումա տեղ հասնի և չդառնա գեներալիտետի համար կապիտալի հոսքի աղբյուր:

«Ազգ-բանակ» ծրագիրը գործողության մեջ դնելուց առաջ անհրաժեշտ է մի ամբողջ շարք խնդիրներ ճիշտ ձևակերպել և հանրությանը թափանցիկ ներկայացնել.

1. Քանի՞ զոհվածի ընտանիք կա հանրապետությունում:

2. Զորամասերում անհայտ հանգամանքներում սպանվածը կամ մահացածը զոհվածի կարգավիճակո՞ւմ է համարվում, թե՞ ոչ:

3. Բանակում ծառայության ընթացքում հաշմանդամ դարձածների թիվը որքա՞ն է:

4. Հանրապետությունում քանի՞ գրանցված աշխատող կա և քանի՞սն է գտնվում նվազագույն աշխատավարձի շեմին:

5. Աշխատողների շուրջ 50%-ը գտնվում է ստվերում: Ինչպե՞ս է լինելու վերաբերմունքը նրանց նկատմամբ:

6. 1000-ական դրամի գանձումը հարկի տեսա՞կ է լինելու, թե՞ ոչ:

 

 

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանի բաց նամակը վարչապետ Կարեն Կարապետյանին

 

Ամբողջական նյութը կարդալ Lragir.am կայքում

 

 

Բուհերի ճյուղային արհմիությունը բարձրաձայնում է

 

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը գտնվում է քննարկման փուլում, և Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունն ունի որոշակի առաջարկություններ հիշյալ նախագծի վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք մեր առաջարկությունները ժողովրդավարական երկրում արհմիության դերակատարումը գործատու-աշխատող փոխհարաբերություններում կարևորելու նպատակով:

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում անհրաժեշտ է էապես կարևորել բուհերի աշխատողների ներկայացուցիչների՝ արհեստակցական կազմակերպությունների դերակատարությունը: Օրենսդրական համապատասխան կարգավորումները կնպաստեն աշխատողների սոցիալական, աշխատանքային և մասնագիտական իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների կայացմանը:

Մասնավորապես առաջակվում է.

ա) Նախատեսել առանձին հոդվածներ աշխատողի սոցիալական երաշխիքների վերաբերյալ (գործող օրենքում թեպետ թերի, սակայն առկա են որոշ դրույթներ), իսկ առաջարկվող նախագծում` իսպառ բացակայում են:

բ) Սոցիալական երաշխիքների հոդվածում նախատեսել, որ բուհի ուսման և վճարովի այլ ծառայություններից գոյացած բյուջեի առնվազն 2%-ը պետք է տրամադրվի կոլեկտիվ պայմանագիր կնքած արհեստակցական կազմակերպությանը, որը խորհրդակցելով բուհի ռեկտորի հետ իրականացնում է համապատասխան ծրագրեր:

գ) Աշխատողների իրավունքների շարքում (հոդված 30, կետ 6) ավելացնել արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու իրավունքը, գործատուի գործողությունները, արհեստակցական կազմակերպություններում բողոքարկելու իրավունքը:

դ) Կառավարման մարմիններում (բուհի խորհուրդ, գիտական խորհուրդ) ի պաշտոնե ներգրավել կոլեկտիվ պայմանագիր կնքած արհեստակցական կազմակերպության ներկայացուցչին (նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ կետում ի պաշտոնե անդամների շարքում ավելացնել արհեստակցական կազմակերպության ներկայացուցչին և նախագծի 21-րդ հոդվածի 6-րդ կետում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների թվում նախատեսել նաև կոլեկտիվ պայմանագիր կնքած արհեստակցական կազմակերպության կողմից առաջադրված մեկ ներկայացուցչի):

ե) Ռեկտորի լիազորությունների շարքում (23-րդ հոդվածի 6-րդ կետ) ավելացնել ռեկտորը (տնօրենը) կնքում է կոլեկտիվ պայմանագիր բուհի արհեստակցական կազմակերպության նախագահի հետ:

Կարծում եմ, օրենքի նախագիծն անհրաժեշտ է քննարկել բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատանքային կոլեկտիվներում, քանզի սոցիալական գործընկերության հիմնարար սկզբունքն է աշխատանքային փոխհարաբերությունները և աշխատողների սոցիալական շահերի պաշտպանությունը դարձնել թափանցիկ:

 

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ

 

Lragir.am

Հասարակություն - 13 Հուլիսի 2016, 14:36

 

 

30 ապրիլի 2016, newsbook.am լրատվական-վերլուծական գործակալության

Արհմիությունները այս տարի չեն նշում Նյութի աղբյուրը

 

30 ապրիլի 2016, ՄԻՏՔ.am լրատվական-վերլուծական կայք

Աշխատանքի օր

 

29 ապրիլի 2016, Լրագիր

Զոհերի հիշատակը հարգելով` Արհմիությունների Կոնֆեդերացիան երթ չի կազմակերպելու

 

29 ապրիլի 2016, Առավոտ

ՀԱՄԿ-ն որոշել է մայիսի 1-ին երթ չկազմակերպել

 

 

 

Պոլիտեխնիկական համալսարանի արհեստակցական

կազմակերպության հերթական կոնֆերանսը

 

   2016թ. փետրվարի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի արհեստակցական կազմակերպության հերթական կոնֆերանսը. օրակարգում՝ 2011-2015թթ. հաշվետվություն և ընտրություններ:

   Հաշվետու զեկուցումով հանդես եկան ՀԱՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ դոցենտ Համլետ Մկրտչյանը և վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սեդրակ Ներսիսյանը:

   Պատվիրակներն իրենց ելույթներում առաջարկություններ ներկայացրեցին աշխատողների սոցիալական շահերի պաշտպանվածության և հետագա բարելավման ուղղությամբ:

   Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին և ելույթ ունեցան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը և Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը:

   Կոնֆերանսում արհեստակցական կազմակերպության նախագահ ընտրվեց դոցենտ Գևորգ Բալումյանը:

 

 

 

 

Հերթական կոնֆերանսը

 

  10.11.2015թ. տեղի ունեցավ Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության 4-րդ կոնֆերանսը: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին 148 պատվիրակ:

  2010-2015թթ. արհեստակցական կազմակերպության կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ արհկոմի նախագահ Ռոբերտ Գրիգորյանը: Ելույթներ ունեցան պրոֆեսորներ Պ.Գևորգյանը, Գ.Եթիմյանը, պատմաաշխարհագրական ֆակուլտետի դեկան դոցենտ Ս.Ժամհարյանը, ֆիզմաթ ֆակուլտետի արհմբյուրոյի նախագահ Ա.Իսկանդարյանը:

  Կոնֆերանսում ելույթ ունեցավ համալսարանի ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը: Նա կարևորեց արհմիութենական կազմակերպության հետ համագործակցությունը և բուհի առջև ծառացած առաջիկա խնդիրները:

  Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Նա ելույթում շեշտադրեց սոցիալական գործընկերության անհրաժեշտությունը, ինչպես նաև սոցիալական երկխոսության միջոցով աշխատավորության առջև ծառացած խնդիրների լուծման հնարավորությունը:

  Կոնֆերանսում արհեստակցական կազմակերպության նախագահ վերընտրվեց Ռոբերտ Գրիգորյանը, իսկ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ ընտրվեց դոցենտ Արման Բարսեղյանը:

 

  

 

 

 

Արհմիություններն ու գենդերային հավասարությունը

 

  

 

2014 թ.սեպտեմբերի 23-25 Աղվերանում կայացավ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած  <ԱՄԿ-ի սոցիալական կոնվենցիաները  և կոլեկտիվ բանակցությունները> թեմայով սեմինար:

Սեմինարին մասնակցում էին Արհմիությունների միջազգային կազմակերպության խորհրդական Օլգա Նիկոլայեն Բելգիայից, Աշխատանքի միջազգային կազմակերպության բյուրյի Մոսկվայի ներկայացուցիչ Լյուդմիլա Ուսկովան,  ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ճյուղային հանրապետական միությունների նախագահները,  ՀԱՄԿ-ի աշխատակազմի պատասխանատու աշխատողներն ու արհմիութենական կազմակերպությունների նախագահները: Սեմինարը վարում էր  ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը:

Բորիս Խարատյանը ողջունելով սեմինարի մասնակիցներին հույս հայտնեց, որ այն կնպաստի համատեղ աշխատանքների արդյունավետությանն ու նոր ծանոթությունների ձևավորմանը:

ԱՄԿ-ի բյուրոյի Մոսկվայի ներկայացուցիչ Լյուդմիլա Ուսկովայի զեկույցը նվիրված էր ամբողջ աշխարհում արդիական  համարվող գենդերային հավասարության խնդրին: Լ.Ուսկովայի  համոզմամբ այսօր շատերին են հետաքրքում <գենդեր> հասկացության, <գենդերային հավասարության> էությունն ու բնույթը, սակայն շատ հաճախ այս հասկացությունները օգտագործվում են սխալ ենթատեքստով և սխալ իմաստով: Տիկին Ուսկովան  իր զեկույցում  նշեց, որ իրենց նպատակն է պաշտպանել կանանց իրավունքները, ապահովել նրանց տեղը տարբեր ոլորտներում, բարձրացնել նրանց դերը հասարակական կյանքում:

Արհմիությունների միջազգային կազմակերպության խորհրդական Օլգա Նիկոլայեն իր զեկույցում անդրադարձավ արհմիություններում  կանանց  ներգրավվածության, այդ  գործընթացում կանանց առջև  գործատուների կողմից արհեստականորեն ստեղծած  խնդիրներին, որոնց  լուծման համար արհմիությունների ներուժի ակտիվ գործադրման արդյունքում հաջողությունը երաշխավորված  կլինի:

ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական  բաժնի պետ Մ.Փիլիպոսյանը սեմինարի մասնակիցներին հիշեցրեց, որ  Հայաստանի Հանրապետությունը միացել է տարբեր միջազգայիին կոնվենցիաների և պայմանանգրերի, որոնք սահմանում են կնոջ և տղամարդու հավասարությունը: Սեռերի հավասարության սկզբունքներն ամրագրված են նաև ՀՀ Աշխատանքային օրենսգրքում, որտեղ նշված է, որ

տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց պետք է վճարվի   նույն չափով աշխատավարձ, ինչը, ցավոք գործատուի կողմից  հաճախ է անտեսում:

Սեմինարի ընթացքում ակտիվ քննարկումներ եղան արհմիություններում երիտասարդ  կանանց թվաքանակի  ավելացման  և դերի  բարձրացման,  ընտանիքում, աշխատաշուկայում գենդերային խտրականության տարատեսակ  դրսևորումների շուրջ, եզրահանգումը մեկն էր` կանայք ամենուրեք  պետք է  ներկայացված  լինեն, քանի որ խնդիրները, որոնք  կապված են  ընտանիքի, երեխաների,  մայրության  իրավունքի  հետ, կանայք  ունակ են պաշտպանելու և  պաշտպանում են:

Սեմինարի մասնակիցների  առօրյան զուտ քննարկումներով  չսահմանափակվեց: Նրանք այցելեցին  նաև  11-րդ դարում  կառուցված Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցին:

Եռօրյա  սեմինարի ավարտին Բորիս  Խարատյանը շնորհակալություն  հայտնեց Օլգա Նիկոլայեին և Լյուդմիլա Ուսկովային հետաքրքիր և ուսանելի քննարկման, խորհուրդների, փորձի փոխանակման և Հայաստանի արհմիութենական  կազմակերպություններին ցուցաբերվող աջակցության  համար, հույս  հայտնելով, որ սեմինարի  ընթացքում  հնչեցրած դիտարկումներն ու առաջարկությունները կներառվեն Հայաստանի արհմիութենական  կազմակերպությունների ծրագրերում:

  

 

 

ԵՊՀ-ի 4-րդ կոնֆերանսը

 

 2013 թ. նոյեմբերի 22-ին Երևանի Պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ արհեստակցական կազմակերպության 4-րդ հերթական կոնֆերանսը։  2009-2013 թ. կատարված աշխատանքների մասին հաշվետու զեկուցումով հանդես եկավ ԵՊՀ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը։ Նա իր զեկուցման մեջ նշեց ԵՊՀ-ի ձեռքբերումները` գործատու-արհկոմ հարաբերություններում, միաժամանակ անդրադարձ կատարեց այն խնդիրների վրա, որոնք առկա են և անհրաժեշտ է համատեղ ջանքերով լուծել։

 Կոնֆերանսում ընտրվեց արհեստակցական կազմակերպության կոմիտե։

 ԵՊՀ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ վերընտրվեց Արմեն Ավետիսյանը։

 Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին և ելույթ ունեցան ԵՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ-ի թղթակից անդամ Արամ Սիմոնյանը և ԲՈՒՀ-երի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը։

 

Բուհերի ճյուղային արհմիության 3-րդ համագումարը

 

2012թ. մայիսի 18-ին  ՀԱՄԿ-ի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության   3-րդ հերթական համագումարը: Համագումարում  հաշվետու զեկուցմամբ հանդես եկավ  ճյուղային միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը:

Համագումարում ելույթ ունեցան ԵՊՀ-ի արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը, Խ. Աբովյանի անվան  հայկական մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության  նախագահ դոցենտ՝ Հասմիկ Սարգսյանը, ՀՊՃՀ  արհեստակցական կազմակերպության նախագահ դոցենտ՝ Համլետ Մկրտչյանը և  ճյուղային միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ՝ ՀՊՃՇՀ  արհեստակցական կազմակերպության նախագահ Պետիկ Ամրոյանը:

Համագումարի աշխատանքներին մասնակցում էր և ելույթ ունեցավ  ՀԱՄԿ-ի նախագահ՝ Էդուարդ Թումասյանը: Նա իր  ելույթում խոսեց ՀԱՄԿ-ի առաջիկա խնդիրների մասին և վերջում ԱՊՀ Արհիմությունների համընդհանուր համադաշնության  հոբելյանական  պատվոգիր հանձնեց Գառնիկ Վաղարշակյանին:

Ճյուղային միությունը ՀԱՄԿ-ի առաջիկա համագումարում նախագահի տեղակալի թեկնածու առաջադրեց Հասմիկ Սարգսյանին:

Համագումարում  միաձայն  Հայաստանի Բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության  նախագահ վերընտրվեց  Գառնիկ  Վաղարշակյանը:

 

 

 

Կրթություն

2010-05-14

"Չունենք քաղաքացիական հասարակություն"

 

DSC01013.JPG ՀՀ բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը գտնում է, որ ժամանակն է փոխել "Արհմիությունների մասին" ՀՀ օրենքը:

,Հայաստանն իր հռչակագրով, սահմանադրությամբ համարվում է սոցիալական երկիր, բայց այդպիսին կոչվելով հանդերձ, սոցիալական բեւեռացում կա, որը փաստում են ոչ միայն արհմիությունները, ժողովուրդը, պետական այրերն ու իշխանության առաջին դեմքերը, այլեւ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը: Երբ նայում ենք, թե պետությունը որքա՜ն վարկեր է վերցրել, որոնք կուտակվելու են մեր սերունդների գլխին, հասկանում ենք, որ լուրջ պրոբլեմներ կան: Մեր երկրում սոցիալական բարեկեցությունը լուծվում է ժողովրդի 5%-ի համար, այս տարիների ընթացքում միջին խավ ոչ թե ստեղծվեց, այլ ավելի շուտ տարրալուծվեց, մի քանիսը հարստացան, մի քանիսն էլ ավելի վատթար վիճակում հայտնվեցինե,- ,Առավոտիե հետ զրույցում ասում է Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Նա չի բացառում, որ եթե ճգնաժամի պայմաններում ռուս մեծահարուստների եկամուտները կրկնակի են աճել, ապա հայերի մոտ այդ թիվը եռապատկվել լուրջ պետությունը պետք է համապատասխան հետեւություն անի դրանից. ,Ղրղըզստանում սոցիալական բեւեռացման խնդիրների խտացումը բերեց այնպիսի վիճակի, որ ժողովուրդը միայն ներքաղաքական ցնցումների հետ հույս կապելով՝ սկսեց խնդիրների լուծումը պատկերացնելե: Գ. Վաղարշակյանի խոսքով՝ Հայաստանն այսօր այդ ցնցման ճանապարհին է. ,Երբ մարդը հիվանդ է լինում եւ անընդհատ բժշկից խուսափում է, ինչ է թե բժիշկը վատ ռեզյումե կգրի, դրանից առողջական վիճակը չի լավանում, մենք այսօր սոցիալական պրոբլեմները կուտակած՝ գնում ենք: Ստացվում է՝ անցյալը քննադատելը հեշտ է, բայց էսօրվա իրավիճակին եկեք չանդրադառնանք, որովհետեւ իշխանությունների հետ բարդություն կունենանքե: Գ. Վաղարշակյանը նշում է, որ ՀՀ-ում օտարերկրացու կառավարման ներքո գտնվող լուրջ կենսաոլորտներում, մենատնտեսային կազմակերպություններում արհմիութենական կազմակերպություններ ընդհանրապես չկան կամ էլ եթե կան, միայն ֆորմալ բնույթ են կրում: Նա կարծում է, որ պետությունն ինքը օրենսդրական դաշտում պետք է նպաստի խոշոր կառույցներում արհմիությունների գոյությանը, բայց դա չի անում, որովհետեւ իշխանություններին ցանկալի չէ: Ճյուղային հանրապետական միութ յան նախագահը գտնում է, որ 2000թ. ընդունված ,Արհեստակցական միությունների մասինե օրենքը բարեփոխման կարիք ունի, եւ առաջին հերթին ներքին կառուցվածքային փոխոխություններ են անհրաժեշտ: Ըստ նրա, օրենքի թույլ կետերից մեկն այն է, որ 3 հոգին կարող են միավորվել եւ արհեստակցական կազմակերպություն ձեւավորել, որը փոքր թվաքանակ է, եւ լիդերի խնդիր կա: Նրա խոսքով՝ բուհական համակարգում այս խնդիրներն ավելի ակնառու են, եւ մի ստվար զանգված անպաշտպան է: Ըստ գործող օրենքի, միայն բուհերի աշխատակիցներն են արհմիության ներքո, իսկ ուսանողները ենթարկվում են ուսանողական խորհուրդներին: ,Այդ քայլն էլ քաղաքական նկատառումներից ելնելով էր արված, որպեսզի ուսանողները պետական դաշտի ներքո լինեն եւ ակտիվության չդիմենե,- ասում է մեր զրուցակիցը: Նաեւ հավելում, որ հատկապես մասնավոր բուհերում արհմիության հետ համագործակցության որեւէ եզր չկա. ,Խնդիրը լավագույն դեպքում ռեկտորին է հասնում, ինքն էլ ասում է՝ խնդիրը դռնից դուրս չգաե: Հարցրինք՝ եղե՞լ են աշխատակիցներ, որ դիմել են արհմիությանը եւ համապատասխան աջակցություն ստացել: Պարոն Վաղարշակյանը նախ ասաց, որ խնդրի դեպքում առաջին հերթին դիմում են բուհի արհկոմին, իսկ իրենք համակարգային խնդիրներով են զբաղվում, օրինակ՝ արձագանքում են աշխատավարձերի ուշացմանը: Ավելի ուշ հայտնեց, որ արհեստակցական միություններին դիմելու կուլտուրա առանձնապես չկա. ,Քանի դեռ չունենք քաղաքացիական հասարակություն, շահերը ոտնահարվում են, մարդը չի ուզի իր ղեկավարին բարձրաձայնի, որովհետեւ աշխատանքը կորցնելու խնդիր կա, հետեւաբար աշխատողը պատրաստ է օրվա հացից չզրկվելու համար ամենավատթար պայմաններում աշխատել: Իսկ դա էլ շահագործման ամենից ուղիղ ճանապարհն է դառնումկուլտուրա առանձնապես չկա. «Քանի դեռ չունենք քաղաքացիական հասարակություն, շահերը ոտնահարվում են, մարդը չի ուզի իր ղեկավարին բարձրաձայնի, որովհետեւ աշխատանքը կորցնելու խնդիր կա, հետեւաբար աշխատողը պատրաստ է օրվա հացից չզրկվելու համար ամենավատթար պայմաններում աշխատել: Իսկ դա էլ շահագործման ամենից ուղիղ ճանապարհն է դառնում

 
 

«Առավոտ» օրաթերթ

Հրատարակված է Սեպտեմբեր 30, 2010         «ԱՌԱՎՈՏ»  օրաթերթ

"ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ՝ ԳԼԽՆԵՐԻՆ ԻՆՉ Է ԳԱԼՈՒ"

Ուսանողներն էլ կբռնեն գաղթի ճամփա՞ն

Ներկայումս կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին նվիրված մի քանի օրինագծեր են քննարկվում, որոնցից ամեն մեկն ունի իր վիճելի կողմերը: Քննարկվող օրենքի նախագծերից ամենամտահոգիչը կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների այն ծրագիրն է, որի հեղինակը կառավարությունն է, որովհետեւ կասկած չկա, որ շուտով ուժի մեջ է մտնելու հենց այդ օրինագիծը: Ինչպես գիտենք, ներկայումս մեր երկրում գործում է կենսաթոշակային բաշխողական համակարգը, երբ աշխատող բնակչության ու գործատուների վճարումների հաշվին ձեւավորվում է կենսաթոշակային ֆոնդը: Քանի որ մեր հասարակությունը ծերացման է գնում, թոշակառուները գնալով ավելանում են, ու աշխատող քաղաքացիներն այլեւս չեն հասցնում կենսաթոշակառուների խնդիրը լուծել՝ անհրաժեշտություն է առաջացել փոխել ողջ համակարգը եւ անցնել կուտակայինի:

'Առավոտի' հետ զրույցում ՀՀ բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանն իր մտահոգությունները հայտնեց, որ կառավարության հեղինակած օրինագիծը հասարակական պահանջ չունի. 'Իմ կարծիքով, այդ օրենքի մեխն այն է, որ միայն պետության ֆինանսական կայունության պահպանման խնդիրն է լուծում, իսկ հասարակության խոցելի խմբին՝ թոշակառուներին գցում է ռիսկային գոտու մեջ: Բացի այդ, ես, որպես բուհերի հետ կապ ունեցող մարդ, մեծ մտավախություն ունեմ, որ այդ օրենքի ընդունումից հետո մեր հասարակությունն ավելի շատ է գնալու ծերացման: Գաղտնիք չէ, որ գործատուները շատերին չեն գրանցում, նոր ավարտած ու աշխատանք փնտրող ուսանողները ստիպված լքելու են երկիրը, որովհետեւ այստեղ այդ պարագայում անգամ կենսաթոշակ ստանալու հույս չեն կարող ունենալ: Եթե այսօր 555 հազարից ավելի թոշակառու կա Հայաստանում, այն ժամանակ մեր հասարակությունը կազմված է լինելու բացառապես միայն ծերերից': Պարոն Վաղարշակյանը մասնակցել է կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված կառավարության բոլոր քննարկումներին ու ապշել է, երբ հասկացել է, որ մեր պես փոքր երկրի գլխին կառավարությունն այդ օրենքով փորձարկումներ է անում. 'Ինտերնետից տարբեր երկրների օրենքները կարդացել են, արտատպել ու հիմա դրանց հիման վրա բարեփոխումներ են անում: Երբ հարցնում ենք՝ ո՞ր երկիրն է օգտագործում այդ տարբերակը, որպեսզի մենք հասկանանք՝ կաշխատի՞ այն Հայաստանում, թե՞ ոչ, պատասխանում են, թե միջազգային փորձից ծաղկաքաղ են արել: Ավելի լավ էր Մոզամբիկի փորձը բերեին, քան ամեն տեղից մի բան արտագրեին, դա օրենք չէ ու չի աշխատի: Ասում են, որ հիմնական դրույթները Էստոնիայի, Ռուսաստանի ու Ղազախստանի օրենքներից են: Էստոնիան ԵՄ անդամ երկիր է, եւ եթե այդ երկրի տնտեսությունն ինսուլտ ստանա՝ ԵՄ երկրները կփրկեն նրան, իսկ Հայաստանն իրավունք չունի նման փորձեր անել, որովհետեւ, եթե կաթվածահար լինի՝ ոչ ոք չի հասնի: Ռուսաստանի ու Ղազախստանի հետ էլ չենք կարող համեմատվել, որովհետեւ մեկը գերտերություն է, մյուսը՝ անհամեմատ լուրջ պոտենցիալ ունեցող երկիր':

Ըստ կառավարության ծրագրի, կուտակային ֆոնդերի համար պետք է ընտրվեն ակտիվների կառավարիչներ: Պարոն Վաղարշակյանի խոսքերով՝ 'Նախ, կասկածելի է, որ դա ապաքաղաքական պաշտոն է: Որեւէ երաշխիք չկա, որ եթե մի կառավարիչ այն չեղավ՝ ինչ է լինելու հազարավոր թոշակառուների թոշակի հետ: Ասում են՝ պետությունը երաշխավոր է, բայց 'Հայխնայբանկի' ավանդների համար էլ էր պետությունը երաշխավոր: Կառավարիչը կարող է լուծարման տանել ֆոնդը, իսկ պետությունը կփոխհատուցի այնպես, ինչպես ավանդատուներին: Կասեն՝ սրտանց ուզում ենք օգնել, բայց գումար չկա, ցուցակ կկազմեն՝ տարիներով փողերը չեն տա: Թոշակառուի հետ չի կարելի խաղ անել: Դա ամենախոցելի խավն է, այն մարդն է, որն ավելի շատ է հիվանդանում եւ ավելի մեծ ուշադրության կարիք ունի: Մարդիկ կան՝ 40-50 տարի աշխատել են, եւ հիմա պետք է վայելեն, բայց պետության այս խաղերից՝ ժամանակ էլ չեն ունենա վայելելու: Ճիշտ է, վիճակագրության համաձայն Հայաստանում կյանքի միջին տեւողությունը իբր թե 72 տարեկան է, բայց պարզ է, որ մարդիկ անգամ թոշակային տարիքի չեն հասնում':

Նշենք, որ երբ Ֆրանսիայում թոշակի անցնելու տարիքը երկու տարով բարձրացվեց՝ ողջ հասարակությունը զանգվածային ցույցերի դուրս եկավ, իսկ մեզ մոտ, երբ քննարկվում է ազգաբնակչության համար կենսական նշանակություն ունեցող այս օրինագիծը, հասարակությունը, ըստ Գառնիկ Վաղարշակյանի, պասիվություն է դրսեւորում. 'Պատճառն այն է, որ լավ տեղեկացված չեն, կառավարությունը պարզ չի բացատրում, թե ինչ է գալու թոշակառուների գլխին, իսկ 65 տարեկան մարդը դժվարանում է հասկանալ նրանց տերմինները: Սա այն օրինագիծն է, որը պետք է քննարկվի առողջապահության, մայրության հանձնաժողովներում, Մարդու իրավունքների պաշտպանի հետ, խոշոր հիմնարկների, գործատուների հետ, ինչը դիտավորյալ չի արվում':

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

 

«Կենսաթոշակային բարեփոխումներ» անունով թայֆունը

Հիմնախնդիր

Հեղինակ` Վագա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ   

Լավ թոշակն այն թոշակն է, որին մարդիկ սրտատրոփ սպասում են: Այնտեղ, որտեղ թոշակն այդպիսին է, թոշակառու դառնալը չի ընկալվում որպես կյանքի ավարտ, այլ նոր և հրաշալի հնարավորությունների փուլ: Դա աշխարհ տեսնելը, սիրած գործով զբաղվելը, համերգներ ու թանգարաններ այցելելը և ընդհանրապես` հաճույքով ապրելն է: Եվ հենց դա է պատճառը, որ եվրոպական մի շարք երկրներում կենսաթոշակային տարիքի բարձրացումը մեծ դժգոհություն ու ընդվզում առաջացրեց: Կենսաթոշակային խնդիրը, ինչպես հայտնի է, սրվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով, երբ նվազեցին բյուջեների և կենսաթոշակային հիմնադրամների հոսքերը: Բացի կենսաթոշակային տարիքի բարձրացումից՝ խնդրի լուծման այլ միջոց կա՝ կենսաթոշակային վճարումների և հարկերի զուգահեռաբար և աստիճանաբար բարձրացումը:
Նախաբան
Բայց քանի որ մերն ուրիշ է, Հայաստանն ընտրում է իր սեփական ուղին` պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը, որն ուժի մեջ է լինելու 2014 թ. հունվարի 1-ից:
Կենսաթոշակների վճարման համար ստեղծվելու է բազմաստիճան համակարգ: Առաջինը սոցիալական կենսաթոշակն է, որը վճարվելու է պետբյուջեից և այն մարդկանց, որոնց աշխատանքային ստաժը մինչև 5 տարի է: Երկրորդն աշխատանքային կենսաթոշակն է, որի իրավունքը վերապահված է 5 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցող այն մարդկանց, ովքեր ժամանակին սոցվճարումներ են կատարել: Երրորդը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն է: Վերջապես չորրորդը. կենսաթոշակ կվճարվի այն մարդկանց, ովքեր կամավոր վճարներ են կատարել հատուկ ստեղծված հաշիվներին: Այս ,կամավորե տարբերակը կգործի 2011 թ. հունվարի 1-ից:
Այն մարդիկ, ում տարիքը 2014 թ. կլինի 40-ից պակաս, և որոնք կընդգրկվեն կենսաթոշակային ապահովագրության պարտադիր տարբերակում, վճարումներ են կատարելու իրենց բազային եկամուտների 10 տոկոսի չափով: Այդ 10 տոկոսից 5-ը համալրելու է պետությունը, սակայն այդ վճարը չպետք է գերազանցի 25 հազար դրամը: Հետագայում այդ մարդիկ (ծնված մինչև 1974 թ.) թոշակի անցնելիս 2037 թ. կստանան առաջին կուտակային կենսաթոշակները... Իսկ մինչ այդ բաղձալի ժամանակներն ամբողջ Հայաստանի աշխատավոր ժողովուրդը, որին բախտ չի վիճակվել ծնվել 1974 թ. հետո, պարտավոր է 2014 թ. ավելի շատ սոցվճարումներ անել, քան այսօր: Հանուն 2037-ի թոշակառուների պայծառ ապագայի...
Առողջ մտածելակերպին և ընդհանրապես բոլոր կենդանի արարածներին հատուկ գոյատևման բնազդին հակասող այս ,խուճուճ կենսաթոշակային պատմությունըե դաժանորեն քննադատեցին այն մասնագետները, ովքեր իսկույն կռահեցին, թե դրա տակ ինչ է թաքնված: Եթե շրջանցենք այդ քննադատությունների զուտ տնտեսական հիմնավորումներն ու հաշվարկները, ապա կմնա մի պարզ ճշմարտություն: Դա այն է, որ մարդկանց սպասում է մի նոր հերթական ,քցումե: Հարուստները (օլիգարխները) ավելի կհարստանան, իսկ մնացածները` ավելի կաղքատանան: Թեպետ ասենք, որ մասնագետների կարծիքով չեն շահի նաև 1974 թ. հետո ծնված ապագա թոշակառուները, քանզի առաջարկվող մոդելը չունի ռիսկերի (քաղաքական, ֆինանսատնտեսական, դեմոգրաֆիկ և այլն) գնահատում ոչ միայն գրեթե 30 տարի առաջ, այլև ընդհանրապես տեսանելի ապագայի համար:
Քննադատողների շարքում է նաև ՀՀ բուհերի արհմիութենական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Նա իր դիտողությունները ներկայացրել է ԱԺ և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Բայց դա զուտ Գ. Վաղարշակյանի, ոչ թե ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությունն է. վերջինս բարենորոգման վերաբերյալ ավանդաբար սահմանափակվել է իր ,մտահոգությունը հայտնելուե զգուշավոր ձևակերպմամբ:
Վաղարշակյանի դիտողությունների հիմնական էությունը հետևյալն է.
Քողի տակ
Սոցիալական բարեփոխումների անվան ներքո իրականացվող՝ կենսաթոշակների ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան ոչ այնքան պայմանավորված է ժողովրդավարական խնդիրներով և թոշակառուների բարեկեցության բարձրացմամբ, որքան հնարավորություն է ստեղծում ՀՀ կառավարությանը՝ երկրում ապահովելու կարճաժամկետ ֆինանսական կայունությունը և չերաշխավորված տեսլականը... Ըստ Վաղարշակյանի, Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների շարքում առաջնահերթը երկրի արտաքին պարտքն է, որը շուրջ 4 մլրդ դոլար է: Եվ այդ պարտքն առաջացել է ոչ թե այն պատճառով, որ ՀՀ բնակչությունն ու կենսաթոշակառուները ,վայելքներովե շատ են տարվել, այլ դրամաշնորհային ծրագրերով բարեփոխումների անցկացման արդյունքում վարկային նոր տրանշ ստանալու պարագայում: Այսօր նույնիսկ դժվար է հայթայթվում արտաքին պարտքի համար պահանջվող սպասարկման գումարը: Իսկ անցած 20 տարիների ընթացքում տարբեր ոլորտներում իրականացված ,բարեփոխումներիե պատճառով կուտակված արտաքին պարտքն ի վերջո պետք է վերադարձվի, ինչի համար էլ առաջարկվում է կրճատել բյուջետային ծախսերը և փնտրել կենսաթոշակների վճարման լրացուցիչ աղբյուրներ: Դրա համար, բնականաբար, ընտրվել է սոցիալական ամենախոցելի խավերից մեկը, որն իր տարիքային և այլ պատճառներից ելնելով ի զորու չէ ըմբոստանալ և պաշտպանել սեփական շահերը (կարծես թե մնացածներն ,ասլան են կտրելե —Վ. Ա.)
Ով ռիսկի չի դիմում՝ շամպայն չի ըմպում...
,Ոչ մի ռիսկ հաշվարկված չէ,— ասում է արհմիութենական գործիչը և շարունակում, որ հենց դրա պատճառով էլ օրենսդրական փաթեթը վստահություն չի ներշնչում:
Նախևառաջ` փաթեթում չկան մարդկանց կողմից կատարված կենսաթոշակային վճարումների պահպանման երաշխիքներ: Ինչպես նաև երաշխիք չկա, որ 2037 թ. մենք խաբված ավանդատուների կողքին չենք ունենա նաև խաբված կենսաթոշակառուներ:
Հավաքագրված միջոցների պահպանման ամբողջական (100%) երաշխավորությունը նախագծում ինչպե՞ս է արված՝ հայտնի չէ:
Կուտակային միջոցներն ամբողջությամբ չեն ներդրվելու Հայաստանի տնտեսության զարգացման համար: Անտարակույս դրանց զգալի մասը տեղաբաշխվելու և ներդրվելու է արտասահմանում, քանզի ՀՀ տնտեսության առաջընթացն առայժմ մշուշոտ է:
Բանկային համակարգը, որն առավել խստորեն է վերահսկվում, այնուամենայնիվ ունենում է սնանկացող բանկեր, այնտեղ առաջանում է ավանդների փոխհատուցման խնդիրը:
Կենսաթոշակային համակարգն առավել թույլ վերահսկվող ոլորտ է՝ այստեղ երաշխիքներ չկան՝ գումարների պահպանման և ամբողջական փոխհատուցման համար:
Առայժմ ՀՀ-ում ներդրումներ կարող են կատարվե