Երևան, 11.12.2017

Իրադարձային օրացույց

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ, ՍՊԱՌԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

Կայացավ Հայաստանի առևտրի, հասարակական սննդի և սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների ճյուղային հանրապետական միության 4-րդ համագումարը

  Մարտի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի առևտրի, հասարակական սննդի և սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների ճյուղային հանրապետական միության 4-րդ համագումարը:
  ՃՀՄ-ի 30 ընտրված պատվիրակներից համագումարին մասնակցում էին 27-ը:
  Համագումարի աշխատանքներին մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, տեղակալներ Բորիս Խարատյանը, Խաչիկ Առաքելյանը և ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար-պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը:
  Շնորհավորական ուղերձներ էին հղվել Առևտրի աշխատողների միջազգային արհմիության, <Յունիգլոբալյունիոն> կազմակերպության, Լեռնային Ղարաբաղի արհմիությունների ֆեդերացիայի նախագահի, Լեռնային Ղարաբաղի առևտրի, սպասարկումների և կոմունալ ծառայությունների, ինչպես նաև ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների՝ Պետհիմնարկների, Բանկերի, Ագրոարդյունաբերության, Կոմունալ-բնակարանային և Թեթև արդյունաբերության ՃՀՄ-ների նախագահների կողմից:
  Հաշվետու զեկուցումով հանդես եկավ Հայաստանի առևտրի, հասարակական սննդի և սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների ճյուղային հանրապետական միության նախագահ Շմավոն Մկրտչյանը և վերստուգիչ հանձնաժողովի անդամ Գևորգ
Յավրումյանը: Ելույթ ունեցան նաև Երևանի և հանրապետության մարզերի արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչները:
  Համագումարում ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը:
  Բաց քվեարկությամբ ճյուղային հանրապետական միության նախագահ վերընտրվեց Շմավոն Մկրտչյանը, ընտրվեցին նաև ղեկավար մարմիններ: