Երևան, 22.10.2017

Իրադարձային օրացույց

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային արհմիության

2017թ. մայիսի 24-ի ընդունելության մասին

 

  Ս. թ. մայիսի 24-ին ՀԱՄԿ-ի ընդունելության սրահում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան: Այդ առիթով Ճյուղային հանրապետական միության կազմակերպած ընդունելությանը մասնակցում էին թանգարանների կողմից 2016թ. լավագույնը ճանաչված աշխատողները, արհկոմների նախագահները, նախագահության անդամները:

  Միջոցառումը բացեց Ճյուղային հանրապետական միության նախագահ Ժ. Թորոսյանը: Մասնակիցներին ողջունելուց հետո նա անդրադարձ կատարեց <Թանգարանների միջազգային օր> և <Թանգարանային գիշեր>  ամենամյա միջոցառումների՝ որպես կարևոր մշակութային իրադարձությունների, նշանակությանն ու դերին: Նշեց, որ հանրապետության թանգարաններում անցկացվող այդ միջոցառումները վերածվում են տարիների ընթացքում կատարված աշխատանքի փայլուն ստուգատեսի, մեկ ամգամ ևս արժևորվում է թանգարանային աշխատողների դերն ու նշանակությունը ժողովրդի մշակույթի պատմության պահպանման, հանրայնացման և ճանաչողության հարցում՝ շատ կարևոր համարելով հիշեցնել, որ աշխարհի հեռավոր անկյուններում ապրող օտարազգիները նաև մեր թանգարանների և նրանցում աշխատողների մեծ ջանքերի  և նվիրումի շնորհիվ են կարողանում ճանաչել, սիրել և հարգել հայ ժողովրդին՝ որպես հնամենի, հետաքրքիր և հարուստ մշակույթի, որպես հումանիստական արժեքների կրողի և տարածողի: Այդ մասին են վկայում այս օրերին Հայաստանում գտնվող <Ավրորա> մրցանակաբաշխության  2017թ. հավակնորդները:

  <Դուք լավ կրթություն ու քրիստոնյա հավատք ունեք . օգտվեք դրանից և օգնեք մարդկանց ամբողջ աշխարհում>: Ներկաներին հիշեցնելով հեռավոր Սուդանում հազարավոր մարդկային կյանքեր փրկող մեծ մարդասեր Թոմ Քաթինայի պարտավորեցնող   այս խոսքերը՝ Ժ. Թորոսյանը մեկ անգամ ևս նշեց թանգարանների  և թանգարանային աշխատողների կարևոր դերը մեր ժողովրդին և նրա մշակույթին տրված նման բարձր գնահատականների պահպանման հարցում. ասաց, որ ՃՀՄ-ն կարևորության այդ բարձր գիտակցումով է ամեն տարի նշում Թանգարանների միջազգային օրը՝ նպատակ ունենալով ըստ արժանվույն գնահատելու և խրախուսելու թանգարանային գործի նվիրյալներին, որից հետո շնորհավորեց ներկաներին տոնական օրվա առթիվ և 2016թ. լավագույն աշխատողներին պարգևատրեց ՃՀՄ պատվոգրով և նվերներով:

 

 

ՑՈՒՑԱԿ

Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառման մասնակիցների

Պարգևատրվածներ

  1. Կիրակոսյան Սուսաննա– Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի թանգարանային ծառայող
  2. Խաչատրյան Թագուհի– Վանաձորի կերպարվեստի թանգարանի կազմակերպիչ
  3. Ղևոնդյան Մոնիկա– Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի գիտաշխատող
  4. Սարգսյան Ջիվան– Վանաձորի Ստ. Զորյանի տուն-թանգարանի փոխտնօրեն
  5. Գրիգորյան Արմինե - Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն
  6. Պետրոսյան Արմինե - Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարամի գիտաշխատող
  7. Ստոշկուտե Դալյա– Մ. Սարյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող
  8. Քոչար Լալա - Երվանդ Քոչարի թանգարանի գիտական գծով փոխտնօրեն
  9. Գաբրիելյան Լիլիթ– Հայաստանի ազգային պատկերասրահի հաշվառման բաժնի համակարգչային օպերատոր
  10. Ջանիբեկյան Լիլիտա– Ռուսական արվեստի թանգարանի պարետ
  11. Կապլանյան Մանվել - Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նկարիչ-վերականգնող
  12. Խեչիկյան Սոնա - Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող
  13. Կոստանյան Քնարիկ - Ե. Չարենցի տուն-թանգարանի ցուցանմուշների պահապան

 

Արհկոմների նախագահներ

  1. Մուրադխանյան Նորիկ –Հայաստանի ազգային պատկերասրահ, ՃՀՄ գործկոմի անդամ
  2. Գրիգորյան Կարինե - Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի  պետական թանգարան
  3. Շահմանյան Անահիտ - Ա. Խաչատրայնի տուն-թանգարան
  4. Մելքոնյան Ջեմմա - Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
  5. Հովհաննիսյան Աննա - Երվ. Քոչարի թանգարան
  6. Ստեփանյան Աննա - Ռուսական արվեստի թանգարան
  7. Հունանյան Զեփյուռ - Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան
  8. Եղիազարյան Հռիփսիմե - Մ. Սարյանի տուն-թանգարան
  9. Բազյան-Ջերրահյան Գոհար - Ե. Չարենցի տուն-թանգարան

 

Ճյուղային հանրապետական միության

նախագահ՝                        Ժ. Թորոսյան

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային արհմիության
2017թ. ապրիլի 13-ին կազմակերպած ընդունելության մասին

 

  Ս. թ. ապրիլի 13-ին ՀԱՄԿ-ի ընդունելության սրահում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում  նվիրված Թատրոնի միջազգային օրվան: Միջոցառման նպատակն էր թատրոնների ոչ ստեղծագործական /սպասարկող , օժանդակ/ անձնակազմերի 2016թ. լավագույնը ճանաչված աշատողների գնահատումն ու խրախուսումը:
  Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության 12 թատրոններից տնօրենների և արհկոմների համատեղ որոշմամբ ընտրված լավագույն աշխատողները, արհկոմների նախագահները՝  թվով 20 հոգի:
  Ճյուղային արհմիության նախագահ Ժ.Թորոսյանը ներկաներին ողջունելուց հետո խոսեց <Թատրոնների մջազգային օր >տոնի կարևորության , թատերական աշխարհում նրա ունեցած նշանակության, առողջ  հասարակության ձևավորման հարցում թատրոնի դերի մասին: Նա նշեց, որ Հայաստանի թատերական գործիչների միությունը ավանդաբար ամեն տարի նշում է Թատրոնի միջազգային օրը՝  արժևորելով և  գնահատելով հանրապետության թատրոնների միայն ստեղծագործական անձնակազմերի լավագույն ներկայացուցիչներին, մինչդեռ թատրոնը լիարժեքորեն կայանում է թատրոնի ողջ անձնակազմի ջանադիր և նվիրված աշխատանքի շնորհիվ, որն, ի դեպ,տարիներ շարունակ անտեսվում է: Այս բացը լրացնելու նպատակով Ճյուղային հանրապետական միության գործկոմը կազմակերպել է այս միջոցառումը:
  Ժ. Թորոսյանը ներկայացրեց Ճյուղային հանրապետական միության պատվոգրերով և նվերներով պարգևատրված 2016թ. լավագույն աշխատողների ցուցակը, որից հետո ներկաներին հանձնեց ՃՀՄ-ի պատվոգրերն ու տոնական նվերները:


Ճյուղային հանրապետական միության 
Նախագահ՝                    Ժ. Թորոսյան

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային արհմիության

 2016թ. հունիսի 2-ի ընդունելության մասին

 

  2016թ. հունիսի 2-ին Թանգարանների մջազգային օրվա կապակցությամբ ՀԱՄԿ-ի ընդունելության սրահում տեղի ունեցավ Ճյուղային հանրապետական միության  կազմակերպած հանդիսավոր ընդունելությունը, որին մասնակցում էին թանգարաններում 2015թ. լավագույնը ճանաչված աշխատողները, արհկոմների նախագահները, նախագահության անդամները /մասնակիցների ցուցակը կցվում է/:

  Միջոցառումը բացեց Ճյուղային հանրապետական միության նախագահ Ժ. Թորոսյանը:

  Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նախագահն անդրադարձավ ազգային մշակույթի դերի կարևորման խնդրին՝ որպես ազգի ձևավորման, գոյության, ճանաչողության և հարատևման երաշխիքի: Նա ընդգծեց այդ հարցում թանգարանային աշխատողների կատարած աշխատանքի կարևորությունը հատկապես մեր օրերում, երբ ակտիվացել են մշակութահեն ազգերը, և փողի ուժով փորձ է արվում կեղծել և յուրացնել այլ ժողովուրդների, այդ թվում նաև հայ ժողովրդի ազգային արժեքները, երբ աշխարհում մոլեգնում է վանդալիզմը. վկա՝  Պալմիրայի ավերումը, Ջուղայի հայկական գերեզմանատան շիրմաքարերի՝ բարձրարժեք եզակի խաչքարերի ոչնչացումը, եկեղեցական շինությունների կործանումը և այլն:

  Ժ.Թորոսյանը նշեց, որ իրականության այս դաժան ֆոնին մշակութային բոլոր հիմնարկների, այդ թվում նաև թանգարանների կատարած աշխատանքը էլ ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերում: Եվ կարևորության այդ գիտակցումով է, որ Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային արհմիությունը ամեն տարի հանդիսավորապես նշում է Թանգարանների միջազգային օրը՝ նպատակ ունենալով ըստ արժանվույն գնահատելու և խրախուսելու թանգարանային աշխատողներին և նրանց կատարած աշխատանքը:

  Նախագահը շնորհավորեց ներկաներին տոնական օրվա առթիվ և Ճյուղային արհմիության պատվոգրերով ու նվերներով պարգևատրեց 2015թ. լավագույն աշխատողներին:

  Միջոցառումն անցավ բարձր տրամադրությամբ և ավարտվեց ֆուրշետով:

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային արհմիության կողմից 2016թ. ապրիլի 7-ին կազմակերպված ընդունելության մասին

 

  Ս./թ. ապրիլի 7-ին ՀԱՄԿ-ի  ընդունելության սրահում տեղի ունեցավ հանդիսավոր միջացառում՝ նվիրված Թատրոնի համաշխարհային օրվան: Միջոցառման նպատակն էր թատրոնների ոչ ստեղծագործական  /սպասարկող, օժանդակ/ անձնակազմերի 2015թվականին լավագույնը ճանաչված աշխատողների գնահատումն ու խրախուսումը:

  Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության 12 թատրոններից տնօրենների և արհկոմների համատեղ որոշմամբ ընտրված լավագույն աշխատողները, արհկոմների նախագահները,Ճյուղային հանրապետական միության գործկոմի անդամները, ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը,նախագահի տեղակալ Խ.Առաքելյանը՝ ընդհանուր առմամբ թվով 26 հոգի:

  Ճյուղային արհմիության նախագահ Ժ. Թորոսյանը, ողջունելով ներկաներին, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել ապրիլի 2-ից մինչև 4-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների հիշատակը: Այնուհետև նախագահը խոսեց □Թատրոնի համաշխարհային օր□ տոնի ընդունման, թատերական աշխարհում նրա ունեցած նշանակության և, առհասարակ, հասարակության ձևավորման հարցում թատրոնի դերի և կարևորության մասին: Նա նշեց, որ Հայաստանի թատերական գործիչների միությունը ավանդաբար նշում է Թատրոնի համաշխարհային օրը՝ արժևորելով և գնահատելով հանրապետության թատրոնների միայն ստեղծագործական անձնակազմերի լավագույն ներկայացուցիչներին: Նախագահն ընդգծեց, որ թատրոնը լիարժեքորեն կայանում է թատրոնի ողջ անձնակազմի ջանադիր և նվիրված աշխատանքի շնորհիվ, որն ի դեպ, տարիներ շարունակ անտեսվում է: Նպատակ ունենալով ուղղելու այդ բացը՝ Ճյուղային հանրապետական միության գործկոմը ձեռնարկել է նշված միջոցառման անցկացումը:

  Ժ. Թորոսյանը ներկայացրեց Ճյուղային հանրապետական միության պատվոգրերով և նվերներով պարգևատրված 2015թ. լավագույն աշխատողների ցուցակը, որից հետո ներկաներին հանձնեց պատվոգրերն ու տոնական նվերները:

  Այնուհետև ՀԱՄԿ-ի նախագահ Է.Թումասյանը, շնորհավորելով ներկաներին Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ, շնորհակալագրեր հանձնեց թատրոնների արհկոմների նախագահներին՝ արհմիութենական ակտիվ աշխատանքի համար և շնորհակալություն հայտնեց Ճյուղային հանրապետական միության նախագահին՝ նման միջոցառում կազմակերպելու համար: Է. Թումասյանը անդրադարձավ նաև ստեղծված իրավիճակում ՀԱՄԿ-ի ձեռնարկած քայլերին, հայտնեց, որ ՀԱՄԿ-ի գործկոմը զգալի դրամական օգնություն է հատկացրել Արցախի արհմիությանը:

 

 

ՑՈՒՑԱԿ

ընդունելությանը մասնակից Թատրոնի համաշխարհանին օրվան նվիրված արհկոմների նախագահների

  1. Սեդրակյան Ռուզաննա  Սեդրակի - Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և        բալետի ազգային ակադեմիական թատրոն
  2. Հակոբյան Համլետ Հրանտի - Արտաշատի Ա. Խարազյանի անվ. պետական թատրոն
  3. Մարության Արմեն Նաիրիի - Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն, ՀՀ վաստակավոր դերասան
  4. Հարությունյան Ռոբերտ Վազգենի - Երևանի Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն, ՀՀ վաստակավոր դերասան
  5. Մարուխյան Վարսիկ Հայրապետի - Գավառի տարածքի մշակույթի աշխատողների արհկազմակերպություն
  6. Մելքոնյան Անահիտ Հրանտի - Երևանի՝ Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոն
  7. Արշակյան Արմինե Մարտինի - Ա. Մազմանյանի անվ. բեմարվեստի ազգային փորձարարական □Գոյ□ կենտրոն
  8. Սարգսյան Լուսինե Համլետի - Երևանի  խամաճիկների պետական թատրոն
  9. Օհանյան Ռուզաննա Աղվանի - Հրազդանի տարածքի մշակույթի աշխատողների արհկազմակերպություն
  10. Շահվերդյան Աննա Սուրենի – Վանաձորի տարածքի մշակույթի աշխատողների արհկազմակերպություն

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիության

2015թ. հունիսի 18-ի ընդունելության մասին

 

  Ս.թ. հունիսի 18-ին ՀԱՄԿ-ի ընդունելության սրահում տեղի ունեցավ "Թանգարանների միջազգային օր" տոնին նվիրված արդեն ավանդական դարձած հերթական միջոցառումը, որին մասնակցում էին 2014թ. Երևանի թանգարաններում լավագույնը ճանաչված աշխատողները, արհկոմների նախագահներ, նախագահության անդամներ /մասնակիցների ցուցակը կցվում է/: Միջոցառումը բացեց ՃՀՄ-ի նախագահ Ժ. Թորոսյանը: Ողջունելով ներկաներին՝ նա խոսեց Թանգարանների միջազգային օրվա նշանակության, թանգարանային աշխատողների կատարած անձնվեր աշխատանքի և, առհասարակ, թանգարանների գործունեության կարևորության մասին:

  Նախագահը ընդգծեց ազգային ինքնության ճանաչման, ազգապահպանության, նոր սերնդի հոգևոր և մշակութային դաստիարակության գործում թանգարանների դերի կարևորությունը: Նա անդրադարձավ նաև 2015թ. □Թանգարանային գիշեր□ ակցիային, որն, ինչպես ամեն տարի, անցավ երևանցիների ակտիվ մասնակցության և ոգևորվածության պայմաններում: ՃՀՄ-ի նախագահը կարևորեց թանգարանային աշխատողի աշխատանքը ըստ արժանավույն գնահատելու անհրաժեշտությունը, որին էլ միտված են ՃՀՄ-ի կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումները` նվիրված Թանգարանների միջազգային օրվան:

  Այնուհետև ՃՀՄ-ի պատվոգրերով և նվերներով պարգևատրվեցին 2014թ. լավագույնը ճանաչված հետևյալ աշխատողները.

1. Աննա Գագիկի Հովհաննիսյան      - Երվ. Քոչարի թանգարանի գիտաշխատող 

2. Աստղիկ Լեոնիդի Հարությունյան  -  Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող

3. Ժաննա Միքայելի Մանուկյան      -  Մ. Սարյանի տուն-թանգարանի բաժնի վարիչ

4. Լիլիկ Թորոսի Հակոբյան - Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն

5. Ծովինար Մուշեղի Աղայան – Ռուսական արվեստի թանգարանի հսկիչ

6. Մարինե Գրիգորի Թումանյան - Աշտարակի Պ. Պռոշյանի տուն-թանգարանի վարիչ

7. Վեհանուշ Անդրանիկի Փունարջյան – Հայաստանի ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ

8. Տաթևիկ Աշոտի Գրիգորյան - Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող

9. Ցողիկ Բաղդասարի Նազարյան - Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող

 

Պարգևատրվածների անունից շնորհակալական խոսք ասաց Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիկ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՃՀՄ-ի նախագահին և աշխատակազմին   թանգարանների աշխատողներին արհմիության մշտական ուշադրության կենտրոնում պահելու, նրանց կատարած աշխատանքը բարձր գնահատելու, ցուրտ ու մութ տարիներից սկսած մինչև մեր օրերը մշտապես աշխատողների կողքին լինելու և նրանց հոգսերի թեթևացմանն ուղղված մշտական ջանքերի համար:

Ընդունելությունն ավարտվեց ֆուրշետով, որն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում:

 

 

Ցուցակ

 

Թանգարանների միջազգային օրվան նվիրված 2015թ. հունիսի 18-ի ընդունելության մասնակիցների

1. Թորոսյան Ժանետա - ՃՀՄ-ի նախագահ
2. Հովհաննիսյան  Աննա  - Երվ. Քոչարի թանգարան
3. Հարությունյան Աստղիկ  -  Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարան
4. Մանուկյան Ժաննա -  Մ. Սարյանի տուն-թանգարան
5. Հակոբյան Լիլիկ - Ե. Չարենցի տուն-թանգարան
6. Աղայան Ծովինար – Ռուսական արվեստի թանգարան
7. Թումանյան Մարինե - Աշտարակի Պ. Պռոշյանի տուն-թանգարան
8. Փունարջյան Վեհանուշ – Հայաստանի ազգային պատկերասրահ
9. Գրիգորյան Տաթևիկ - Ա. Խաչատրյանի տուն-թանգարան
10. Նազարյան Ցողիկ - Ավ. Իսահակյանի տուն-թանգարան
11. Հունանյան Զեփյուռ - Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի արհկոմի նախագահ
12. Եղիազարյան Հռիփսիմե - Մ. Սարյանի տուն-թանգարանի արհկոմի նախագահ
13. Ջերբահյան-Բազյան Գոհար - Ե. Չարենցի տուն-թանգարանի արհկոմի նախագահ
14. Ստեփանյան Աննա - Ռուսական արվեստի թանգարանի արհկոմի նախագահ
15. Գրիգորյան Կարինե - Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի  թանգարանի արհկոմի նախագահ
16. Մուրադխանյան Նորիկ – Հայաստանի ազգային գրադարանի արհկոմի նախագահ, ՃՀՄ-ի նախագահության անդամ
17. Կիզիրյանի Սրբուհի – Հայաստանի ազգային գրադարանի արհկոմի նախագահ, ՃՀՄ-ի նախագահության անդամ
18. Հակոբյան Ասլիկ - Աբովյանի տարածքի մշակույթի աշխատողների արհկազմակերպության նախագահ, ՃՀՄ-ի նախագահության անդամ
19. Շմավոնայն Քնարիկ – ՃՀՄ-ի նախագահի տեղակալ
20. Սիմոնյան Էսմա - ՃՀՄ-ի կազմբաժնի վարիչ
21. Գասպարյան Լեոնարդո - ՃՀՄ-ի գլխավոր մասնագետ
22. Ավետիսյան Կարինե - ՃՀՄ-ի գլխավոր մասնագետ

 

Հաղորդագրություն

 

  

Հայաստանի մշակույթի և ԶԼՄ-ների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության սեմինարի մասին

 

        Ծաղկաձոր                                           12-14-ը նոյեմբերի, 2014թ.

 

2014 թ. նոյեմբերի 12-14-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի և ԶԼՄ-ների աշխատողների սկզբնական և տարածքային արհմիութենական կազմակերպությունների նախագահների սեմինար, որին մասնակցեցին 29 մարդ Երևանից և հանրապետության այլ տարածքներից:

 Սեմինարի նպատակն էր արհմիության նախագահներին ծանոթացնել միջազգային արհմիութենական շարժման ներկա վիճակին,  ներկայացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի և ՀՀ □Արհեստակցական միությունների մասին□ օրենքների ընձեռած հնարավորությունները արհմիութենական կազմակերպությունների աշխատանքների կազմակերպման գործում, քննարկել կազմակերպություններում առաջացած հիմնախնդիրները:

 Հիմնական զեկուցումով հանդես եկավ Ճյուղային հանրապետական միության նախագահ Ժ.Թորոսյանը: Նա ներկայացրեց միջազգային արհմիութենական շարժման  հիմնական ուղղությունները, առանձնահատկությունները,  Աշխատանքի միջազգային կազմակերպության խնդիրներն ու գործառույթները,  ԱՄԿ-ի նորմերի ազդեցությունը ՀՀ աշխատանքային օրենսդրության դեմոկրատացման վրա: Բերեց կոնկրետ օրինակներ ՀՀ աշխատանքային օրենսգրքի ընդունման ընթացքում  ԱՄԿ-ի պրակտիկ աջակցության մասին:

 Սեմինարի ընթացքում քննարկվեցին  ներկայումս  աշխատանքային հարաբերություններում խիստ կարևոր նշանակություն ունեցող սոցիալական գործընկերության կազմակերպման հարցերը: Պարզաբանվեցին սոցիալական գործընկերության  հիմունքները, սկզբունքները և  համակարգը: Համառոտ ներկայացվեցին Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը,  այն իրականացնող մարմնի՝   Հանրապետական եռակողմ հանձնաժողովի աշխատանքները:  Նշվեցին հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հարցում առկա  բովանդակային և կազմակերպչական  բացթողումները,  ցածր արդյունավետության հիմնական  պատճառները:  Ունկնդիրներին ներկայացվեց  վերջին շրջանում հասարակության լայն քննարկման առարկա դարձած  սոցիալական ուղղվածություն ունեցող օրենքների ընդունման  գործընթացը: Նշվեց, որ Կառավարությունը, հանդիսանալով՝  կոլեկտիվ պայմանագրի կողմերից մեկը, առանց հանձնաժողովի քննարկան Ազգային Ժողով է ներկայացրել օրենքների նախագծեր, ինչի հետևանքով անտեսվել է աշխատողների ներկայացուցիչների կարծիքը: Այն առաջացրեց  հասարակության մի մասի բողոքը և ստիպեց իշխանություններին վերանայել օրենքը՝ հղիության  և ծննդյան նպաստների վճարման կարգի և չափերի մասին:  Այնինչ սոցիալական երկխոսությունը  հատկապես այդպիսի իրավիճակները կանխատեսելու և խուսափելու համար է ստեղծված: Խոսվեց նաև ՀՀ աշխատանքային  օրենսգրքի բարեփոխումների և թերությունների մասին, հատկապես  նշվեց արտաժամյա աշխատանքի կիրառման պայմանների և □Հարկադիր աշխատանքի արգելումը□ ԱՄԿ-ի կոնվենցիայի միջև եղած հակասությունը:

Ներկայացված թեմաների շուրջ տեղի ունեցան քննարկումներ, մտքերի փոխանակություն՝ կոլեկտիվ պայմանագրերի կնքման, գործատուների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին: Կայացավ նաև պարապմունք՝ հարց ու պատասխանի ձևաչափով: Մասնակիցները ներկայացրին իրենց հետաքրքրող հարցերը՝ արտաժամյա աշխատանքի կիրառման օրենսդրական հիմքերի մասին /Ն.Մուրադխանյան - Ազգային պատկերասրահ/, չվճարվող արձակուրդների տրամադրման և հարկադիր պարապուրդի վճարման  մասին /Ք.Գրիգորյան –Սպիտակի տարածքային կազմ./ , տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության մշակութային հիմնարկների աշխատողներին սոցիալական փաթեթի  տրամադրման մասին /Ս.Մանուկյան - Արմավիրի տարածքային կազմ./ և այլն:  Հարցերին պատասխանեց Ճյուղային արհմիության գլխավոր մասնագետ Լ.Գասպարյանը:

 Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաև արհմիութենական աշխատանքների կազմակերպչական հարցեր՝ գործավարություն, աշխատանքի պլանավորում, զանգվածային միջոցառումների կազմակերպում, որոշումների ընդունման  կանոնադրական հիմքեր,  փաստաթղթերի ձևակերպում և այլն. Այս հարցերի մասին մանրամասն խոսեց ճյուղային արհմիության կազմբաժնի վարիչ Է.Սիմոնյանը:

Սեմինարի  եզրափակիչ թեման  նվիրված էր արհմիության առաջնորդի /լիդերի/ հատկությունների՝ մարդկանց հետ  փոխհարաբերություններ հաստատելու, կազմակերպությունում վստահելի մթնոլորտ ստեղծելու գործում նրա դերի մասին: Ճյուղային արհմիության նախագահը խոսեց  առաջնորդի անձնական օրինակի,  անաչառ վերաբերմունքի, թափանցիկ աշխատանքի, աշխատողների շահերը ներկայացնելու և պաշտպանելու հարցում  հետևողականության և հաստատակամության  մասին: Ներկայացրեց արհմիության  երիտասարդ ակտիվիստների շրջանում կատարած անանուն հարցումի արդյունքները արհմիության   առաջնորդների մասին և  առաջարկությունները աշխատանքի արդյունավետ  կազմակերպման ուղղությամբ: Զեկուցումից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:

 Սեմինարի աշխատանքների ավարտին  մասնակիցներն այցելեցին   Օրբելի եղբայրների թանգարան, զրուցեցին թանգարանի աշխատողների հետ:

Սեմինարի մասնակիցներին հանձնվեցին մեթոդական և տեղեկատվական նյութեր:

   

 

 

 

Տեղեկատվություն

 

 

Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիության 2014թ. հունիսի 13-ի ընդունելության մասին

Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիությունը 2014թ. հունիսի

13-ին կազմակերպեց հերթական ընդունելությունը` նվիրված "Թանգարանների միջազգային օր" մասնագիտական տոնին: 2010 թվականից սկսած` ՃՀՄ-ի կողմից ավանդաբար նշվող այս տոնի առիթով ՀԱՄԿ-ի ընդունելության սրահում անցկացված միջոցառմանը մասնակցում էին 2013թ. թանգարաններում լավագույնը ճանաչված աշխատողները, թանգարանների արհկոմների նախագահները, ՃՀՄ-ի նախագահության անդամները: Ընդունելությանը հրավիրված էին և մասնակցում էին ՀԱՄԿ-ի փոխնախագահներ Բորիս Խառատյանը և Խաչիկ Առաքելյանը:

  Միջոցառումը բացեց Ճյուղային հանրապետական միության նախագահ Ժ.Թորոսյանը: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նախագահը կարևորեց թանգարանների դերն ու նշանակությունը ազգային մշակույթի և հասարակության զարգացման ու ձևավորման գործում, անդրադարձավ □Թանգարանային գիշեր□ ակցիայի շրջանակներում անցկացված միջոցառումներին երևանցիների ակտիվ մասնակցությանն ու աննախադեպ ոգևորությանը: Նախագահը ընդգծեց նաև այն մեծ նվիրումն ու պատասխանատվության զգացումը, որ հատուկ են թանգարանային աշխատողներին, և կարևորեց նրանց կատարած աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտությունը:

  Մասնակիցներին ողջունեց նաև ՀԱՄԿ-ի փոխնախագահ Բորիս Խառատյանը և ընթերցեց ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանի ուղերձը` ուղղված թանգարանային աշխատողներին:

  Այնուհետև Հայաստանի մշակույթի Ճյուղային արհմիության պատվոգրերով և նվերներով պարգևատրվեցին 2013թ. լավագույնը ճանաչված հետևյալ թանգարանային աշխատողները.

 

1. Արմեն Խաչիկի Բադալյանին                  - Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ

2. Արփինե Աշոտի Բոթոյանին                     - Ար. Խաչատրյանի տուն-թանգարանի գիտաշխատող

3. Ջուլիետա Սարգսի Դանիելյանին           - Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրական բաժնի ավագ գիտաշխատող

4. Քնարիկ Նիկոլայի Թահիրյանին             - Ե. Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող

5. Անուշ Արամայիսի Թովմասյանին           - Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցանմուշների ավագ պահապան

6. Հասմիկ Զավենի Մելքոնյանին               - Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն

7. Սոնա Գուրգենի Շաքարյանին                - Ռուսական արվեստի թանգարանի հսկիչ

8. Ռուզան Լազարի Սարյանին                    - Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն

9. Լալա Ազատի Մարտիրոսյան-Քոչարին   - Երվ. Քոչարի թանգարանի տնօրեն

 

Ընդունելությունն ավարտվեց ֆուրշետով:

 

    

      

 

 

 

"С помощью этого закона государство залезает в карман гражданина!"    express.am     11:10 29.11.2013

 

Движение против закона о пенсионной накопительной системе, вступающей в силу с 1 января 2014 года, набирает обороты. И чем больше выступлений против нее, тем большее упорство проявляет власть, отказываясь хотя бы еще на год отложить ее имплементацию. Причем все это делается под высказывания чиновников про, дескать, заботу о будущей старости нынешней молодежи. При этом, видимо, не думая о том, что для многих из этой самой молодежи принятие данного закона может стать последней каплей в решении покинуть страну... О новом законе, абсолютной несвоевременности его введения и истинных целях властей в интервью "ДЭ" рассказывает председатель Отраслевого профсоюза работников культуры и СМИ Армении Жанна Торосян.

-- Первоначально этот закон приняли еще в конце 2010 года, а обсуждения по нему шли в 2008-ом, затем в 2011-ом годах. После ратификации закона постоянно откладывали его введение в действие и вводили в него поправки. Но теперь власти вроде как окончательно решили, что с 1 января 2014 года пенсионная реформа начнет действовать. Подтверждение этому -- недавнее интервью министра труда и социальных вопросов Артема Асатряна по телевидению. Его позиция была однозначной -- больше не откладывать. Да и министр-руководитель аппарата правительства Ваче Габриелян настроен таким же образом. Более того, он говорил, что правительство не отступит, поскольку какая-то часть бюджета построена на том, что эта система будет введена в действие. Я уже не говорю о том, что провластное большинство -- фракции РПА и "Оринац еркир" -- в НС "прокатило" то заседание парламента, где был поднят вопрос о пролонгации времени ввода в действие этого закона еще на год, просто не явившись на него.

-- Давайте коротко еще раз разберемся, что же представляет из себя закон об обязательной накопительной пенсионной системе?

-- Во-первых, он распространяется на тех, кто родился в 1974 году и позже. По подсчетам экономистов, суммы, собранные в рамках этого закона, составят порядка 40 млрд драмов, т.е. примерно 150 млн долларов. Работник будет платить в пенсионный фонд 5% от зарплаты, а остальные 5% будет доплачивать государство, что в совокупности даст сумму в 10% от зарплаты. Но эта схема действует лишь в отношении тех, чья зарплата не превышает 500 тыс. драмов. Для тех же, кто получает больше этой цифры, процент выплаты в пенсионный фонд увеличивается, поскольку государство свой вклад ограничивает 25 тыс. драмов, все остальные деньги для доведения общей суммы до 10% от зарплаты должен выплачивать работник. То есть, если человек получает 700 тыс. драмов, то его выплаты в пенсионный фонд составят 45 тысяч драмов -- порядка 6,4%, и чем выше зарплата, тем этот процент будет расти.

Но это речь о тех, кто по меркам Армении получает хорошую зарплату. Давайте теперь посмотрим, что будет с теми людьми, чья зарплата невелика -- скажем, в области культуры. У нас самые низкооплачиваемые позиции. Есть зарплата 60 тысяч драмов, которая после вычета подоходного налога составляет чистыми 45 тысяч. И таких получающих "грязными" 60-80 тысяч драмов у нас большинство. А если это молодой человек, родившийся после 1975 года, то в случае зарплаты даже в 80 тыс.драмов после вычета подоходного налога и пенсионной выплаты у него останется 56 тысяч драмов. Можно на эти деньги семью содержать?

-- Да и на 80 тысяч это делать непросто...

-- Конечно... Теперь давайте рассмотрим, что такое накопление? Когда люди вообще начинают копить деньги? Ответ очевиден -- каждый здравомыслящий человек начинает откладывать средства, когда обеспечены его все минимальные потребности. Но если у человека зарплата 56 тысяч драмов, и у него ребенок, и он еле сводит концы с концами, может ли он себе позволить копить?! Не купить ребенку что-то необходимое, а откладывать несколько тысяч ежемесячно про запас?! Я не представляю себе такого родителя.

-- Что говорят на это чиновники, пропагандирующие закон?

-- Ничего. Возьмем то же интервью Асатряна. Я уж грешным делом думала, что может быть чего-то недопонимаю, и он сейчас приведет такие аргументы, которые будут решающими. Но самым главным аргументом у него были слова: "Государство приняло закон, и потому мы его обязаны выполнять". Однако встает вопрос: насколько государство вправе ограничивать возможности людей распоряжаться своими финансами? Ведь это не налог! На это г-н министр реагирует следующим образом: "Почему? Государство может озаботиться будущим своего гражданина. Все правительства этим озабочены, и мы, чтобы обеспечить нашим гражданам старость, предложили этот механизм". Может, не совсем дословно, но смысл главного аргумента Асатряна был именно в этих словах. Правда, один раз у него проскочила и другая фраза: "В конце-концов, каждый гражданин должен быть озабочен развитием своего государства".

-- Скажите, а Вы лично как рассматриваете сложившуюся ситуацию?

-- Я стала изучать этот вопрос и пришла к интересным результатам. Даже старейшие современные государства, такие как Великобритания, Нидерланды никогда не принимали один обязательный вид формирования пенсий. Сколько я ни смотрела, нигде не нашла, чтобы то или иное государство в обязательном порядке заставляло бы своих граждан "копить" пенсии -- всегда есть выбор: кто хочет -- участвует в накопительной системе, кто не хочет -- не участвует. Даже в той же Чили, на опыт которой ссылаются наши чиновники, где в 1981 году отменили распределительный механизм пенсий, переходя на новую систему, все нежелающие могли остаться в старой. Опять-таки был выбор.

-- Вспоминаются достижения чилийцев в экономике после прихода к власти Пиночета...

-- Да, конечно. Но они добились успеха не на пустом месте... Во-первых, чилийцы не воровали. Вероятно, у них были другие моральные ценности. И самое главное -- страна переходила на новую систему в условиях огромного профицита бюджета, который у них был создан от приватизации горнорудной промышленности. Кроме того, их правительство выкупало прежние -- обязательные -- вклады людей, и вместо этого давало облигации на руки, которые превращались в деньги при выходе человека на пенсию. У нас же в законе ничего об этом нет, как-будто эти люди до 40 лет ничего не платили в пенсионный фонд!

Я считаю, что мы должны равняться на те страны, где сложилась ситуация, подобная нашей -- причем и экономическая, и политическая, и психологическая, потому что менталитет народа тоже играет большую роль в восприятии того или иного закона.

-- На какие, например?

-- Во-первых, постсоветское пространство -- Украина, Молдавия, Средняя Азия. Даже такая богатая страна, как Казахстан приостановила действие накопительной системы, потому что там возникли трудности с исполнением этого закона. Президент своим указом приостановил его действие и создал комиссию, которая рассмотрит создавшиеся обстоятельства.

Но мы взяли за пример ту страну, которая ничем на нас не похожа. Особенно по части бюджета. Да, государство дает свой процент в этот фонд, но за счет чего? Мы все платим налоги, а правительство решило, что из этих налогов не сегодняшнему пенсионеру надо дать прибавку к пенсии, чтобы хоть немного увеличить ее, и отчисляет деньги на счет будущего пенсионера, который сможет их получить в лучшем случае через 23 года. Где логика?! То есть у дефицитного бюджета изымают еще несколько миллиардов драмов и отдают их в какие-то фонды. Возникает еще один вопрос: почему надо из дефицитного бюджета изымать столь немалые средства?

-- Есть ответ у чиновников?

-- Есть, и очень интересный: "Мы стимулируем молодежь, помогаем ей...". На самом деле здесь нет никакого социального фактора. Здесь присутствует лишь финансовый аспект, который заключается в желании правительства создать "длинные" деньги для инвестиций, поскольку другие инвестиции в нашу страну практически не идут. Таким образом ЦБ и правительство нашли легкий способ их заполучить. Они, впрочем, особенно и не скрывали свои истинные намерения. Если проследить все высказывания чиновников ЦБ, Минфина за последние годы, то это хорошо видно. Все время они говорили именно об обязательной накопительной системе пенсий как об источнике "длинных" денег, поскольку в добровольном порядке никто это не сделает. Тем более, что такая попытка была сделана в этом году, но, по всей видимости, практически никто не захотел добровольно перечислять свои деньги. Таким образом, все это, по сути, направлено на одну главную цель -- создание (причем без особого труда) накоплений средств в этих фондах, которые пойдут на инвестирование каких-то проектов.

Однако вернемся к аргументам против данного проекта. Почему никто не говорит о рисках, которые он несет с собой? Только через 23 года первому поколению пенсионеров по накопительной системе начнут выдавать пенсии. А вместе с этим давайте рассмотрим, в какой внешнеполитической, экономической ситуации находится Армения как государство. Разве мы стабильно развиваемся? Имеем планы на пять, десять лет? Вопрос риторический. А если всего этого нет, то какое имеет право правительство планировать пенсионную сферу на 23 года вперед?! И при этом пытается честными глазами смотреть и всем говорить, что она будет прибыльной.

-- К чему, на Ваш взгляд, может привести введение закона?

-- Во-первых, с социальной точки зрения -- к еще большему обнищанию малоимущих, они станут получать еще меньше. Тем более, что вводят новую пенсионную систему с 1 января, а повышать зарплаты бюджетникам собираются только с 1 июля. И это при том, что цены на газ и электричество уже подняты.

-- Социальный взрыв прогнозируете?

-- Среди молодежи -- да. Массовые выступления их я прогнозировала еще в 2011 году. Тогда в одном из интервью я сказала: "Если правительство хочет, чтобы молодежь в массовом порядке покидала страну, то пусть принимает этот закон". Так и может произойти, так как многие молодые люди об этом открыто заявляют. Слава Богу, есть и такие, кто говорит, что "это моя страна, и мы будем бороться здесь!". Мне это импонирует, и хотелось бы, чтобы таких было как можно больше. И здесь уместно будет вспомнить, что говорил наш премьер-министр с трибуны НС. Смысл следующий: "Если молодой человек участвует в ипотеке, значит, он из страны не уедет -- будет привязан к ней. Также его привяжет и участие в накопительной пенсионной системе". Вот уж действительно перевернуть все с ног на голову!

Задачи, стоящие перед страной, в том числе демографические, нельзя решать так топорно. Нужно улучшать привлекательность страны, чтобы каждый сам решал, оставаться в ней или нет! Тем более, что беспричинно никто не хочет уезжать из своей страны, если только она сама не выталкивает. Но говорить так, как это делает премьер-министр... А он не думает, что для многих молодых людей такое решение может стать последней каплей, которая "вытолкнет" их со своей родины?!

Ни для кого не секрет, что народ уже давно не доверяет нашему правительству, и это недоверие только растет. И я не доверяю ему. Вот лишь один простой пример. Даже закон о государственных пенсиях, принятый в 2010 году, уже пересматривается. Формулу выплаты пенсии по новому проекту изменят в сторону ухудшения пенсионного обеспечения тех, кто имеет большой стаж. Получается, что государство за счет людей, кто работал много лет, улучшает положение тех, кто работал меньше. Т.е. проблемы пенсий решаются за счет самих же пенсионеров. Не издевательство ли это?!

-- Какая пенсионная система была бы оптимальной для нынешней Армении?

-- Сочетание двух ее видов -- нынешней распределительной системы и добровольной-накопительной. Пусть делают накопительную систему настолько привлекательной, чтобы люди сами захотели бы в ней участвовать! И помимо всего прочего, я против обязательной накопительной системы еще и потому, что считаю ее юридически не имеющей оснований на существование: заработанная плата после выплат всех налогов -- личная собственность гражданина. А с помощью этого закона государство просто залезает к нему в карман! При этом фарисейски утверждая: "Мы заботимся о вас". 

Вел беседу Карен Арзуманян

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիության

2012թ. հունիսի 7-ի ընդունելության մասին

 

  Մայիսի 18-ին երկրագնդի թանգարանների աշխատողները նշում են իրենց մասնագիտական տոնը: Այս տարի նշվեց տոնի հիմնադրման 35-ամյակը: Յուրաքանչյուր տարի տոնը նշվում է յուրահատուկ թեմայով:  Հայաստանի թանգարաններն իրենց տոնն այս տարի  անցկացրին «Գիրքը` փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո:

  Թանգարանների միջազգային օրը և նրան հաջորդած «Թանգարանային  գիշերը», ինչպես միշտ,   մայրաքաղաքի բնակիչների համար  դարձան նշանակալի իրադարձություններ: Մինչև ուշ գիշեր շարունակվում էին հետաքրքիր, անակնկալներով լի, բովանդակալից միջոցառումները: Թանգարանների աշխատողների ստեղծագործական, հմուտ աշխատանքի շնորհիվ տոնը դարձավ զանգվածային, նոր հետաքրքրություն առաջացրեց մեր ազգային արժեքների, ավանդույթների և պատմության հանդեպ:

  Արդեն երկրորդ տարին է, որ մասնագիտական տոնի առիթով յուրաքանչյուր թանգարանի տնօրինությունն ու արհկոմը, համատեղ ամփոփելով տարվա ընթացքում կատարած աշխատանքները,  լավագույն աշխատողին ներկայացնում են Հայաստանի մշակույթի և ԶԼՄ-ների ճյուղային արհմիության խրախուսմանը: Այս տարի լավագույն աշխատողների մեծարումը տեղի ունեցավ հունիսի 7-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի դահլիճում:

  Հանդիսավոր ընդունելությանը մասնակցեցին թանգարանների լավագույն աշխատողները, արհկոմների նախագահները, ճյուղային արհմիության նախագահության անդամները, թվով 34 մարդ:

  Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ճյուղային արհմիության նախագահ Ժ. Թորոսյանը: Որջունելով նԵրկաներին`  նա  նշեց, որ թանգարանները մեծ աշխատանք են կատարում նյութական և հոգևոր արժեքների հավաքագրման,  պահպանման գործում, իրականացնում են զգալի գիտալուսավորչական և  կրթա-դաստիարակչական աշխատանք, պահպանում են մեր ազգային հիշողության շարունակականությունը:

  Այնուհետև`  Հայաստանի մշակույթի և ԶԼՄ-ների աշխատողների ճյուղային արհմիության պատվոգրեր և նվերներ  հանձնվեցին  Երևանի և Աբովյանի թանգարանների 2011 թ.  հետևյալ   լավագույն աշխատողներին.

 

 

  1. Աճառյան Հրաչյա Վիլիկի - Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի ձայնադարանի վարիչ
  2. Ամիրյան Անահիտ Արամայիսի - Երևանի պատմության թանգարանի գլխավոր ֆոնդապահ
  3. Այրումյան Զառա Կոնստանտինի– Ժամանակակից արվեստի թանգարանի փոխտնօրեն
  4. Ասլանյան Լուսինե Մեսրոպի– Խ. Աբովյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ
  5. Ավետիսյան Նունե Ռուբենի– Հայաստանի ազգային պատկերասրահի հաշվառման ենթաբաժնի վարիչ
  6. Արամյան Թամար Սարգսի– Հովհ. Թումանյանի թանգարանի ֆոնդապահ
  7. խոջումյան Կլարա Գևորգի - Ե. Չարենցի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ
  8. Հունանյան Զեփյուռ Գարեգինի - Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի ցուցանմուշների պահապան
  9. Մեսրոպյան Ռուզաննա  Սարգսի - Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ
  10. Մխիթարյան Հերմինե Ղազարի - Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի գլխավոր ֆոնդապահ
  11. Շահխաթունի Քն արիկ Գևորգի - Ե. Քոչարի թանգարանի ավագ ֆոնդապահ
  12. Շատվորյան Ռիտա Խաչատուրի - Ար. Խաչատրյանի տուն-թանգարանի գլխավոր հաշվապահ
  13. Սարյան Սոֆյա Ղազարոսի– Մ. Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ

 

                                    Հանրապետական   ճյուղային   միության

                                    նախագահ`                         Ժ.Թորոսյան

 

 

Տեղեկատվություն

Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիությունը ՃՀՄ նախագահության որոշմամբ 2011թ. մայիսի 26-ին նշեց «Թանգարանների միջազգային օր» տոնը: Այդ կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը մասնակցում էին Երևանի թանգարանների կողմից 2010 թվականին լավագույնը ճանաչված և արհմիութենական ակտիվ աշխատանք կատարած աշխատակիցները, թանգարանների արհկոմների նախագահները, ՃՀՄ նախագահության անդամները:

Ճյուղային հանրապետական միության նախագահը, ողջունելով ներկաներին, նշեց, որ թանգարանների աշխատողները արժանի են ունենալու նաև մասնագիտական տոն` «Թանգարանի աշխատողի օր», և այդ հարցով Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիությունը առաջիկայում կզբաղվի:

«Թանգարանների միջազգային օր» տոնի կապակցությամբ տարվա ընթացքում /2010թվական/ թանգարանների կողմից լավագույնը ճանաչված և արհմիութանական ակտիվ աշխատանք կատարած 13 աշխատակիցներ պարգևատրվեցին ճյուղային հանրապետական միության պատվոգրերով և հուշանվերներով.

 

1. Ավագյան Անահիտ– Հայաստանի ազգային պատկերասրահ

2.Գյուլիջանյան Լարիսա - Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

3. Պետրոսյան Էվելինա - Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

4. Ղազումյան Ռոզա - Ե. Չարենցի անվան գրականությ