Երևան, 22.10.2017

Իրադարձային օրացույց

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

Արհմիությունները կրթական համակարգում

 

ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐԸ ՍՏԻՊՈՒՄ Է ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ

ՈՒսուցչի աշխատանքը մշտապես համարվել է դժվար և պատասխանատու, քանի որ նրա առջև դրվել է սերունդ կրթելու և դաստիարակելու, պետության մշակած ծրագիրն աշակերտին փոխանցելու դժվարին պարտականությունը, որը ենթադրում է ինքնակրթության և վերապատրաստումների մշտական գործընթաց:...

Հոդվածն ամբողջութամբ կարդալ այստեղ՝ http://www.irates.am/hy/1494907097

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

2016թ. դեկտեմբերի 5-8 Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցավ   Եվրոպական երկրների  կրթության արհմիությունների, կրթության միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների  հաշվետու-ընտրական համագումարը, որը գումարվում է չորս տարին մեկ անգամ: 
   Համագումարի աշխատանքներին մասնակցում էին եվրոպական 48 երկրների 131 արհմիութենական կազմակերպությունների  350 պատգամավորներ կրթության բոլոր մակարդակներից, ովքեր քվեարկեցին կազմակերպության 2017-2020 թթ աշխատանքային ծրագրի համար, ընդունեցին մի շարք բանաձևեր՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու նպատակով: 
   Համագումարի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության   նախագահ  Գրիգոր Ղարիբյանը, ով չորս տարի ժամկետով ընտրվեց կրթության արհմիությունների Եվրոպական կոմիտեի անդամ:

 

 

ЕВРОПЕЙСКИЙ КОМИТЕТ ПРОФСОЮЗОВ ОБРАЗОВАНИЯ   
Европейский регион EI

  Республиканский отраслевой союз профсоюзов работников образования и науки Армении: много успехов достигнуто за последний год, но остаются нерешенными вопросы заработной платы и сокращения работников образования
Опубликовано: 15 ноября 2016
  Республиканский отраслевой союз профсоюзных организаций работников образования и науки Армении является самым крупным в составе Конфедерации профсоюзов Армении: он объединяет 1780 профсоюзных организаций и 62000 членов профсоюзов.
В течении прошлого года Республиканский союз неоднократно обращался в правительство с различными вопросами и предложениями о защите прав и социальных выгодах работников образования. Со стороны правительства некоторые вопросы были решены положительно. Был решен вопрос о продолжительном ежегодном отпуске учителей и работников дошкольных организаций, а также сняты ограничения сроков о частичной пенсии учителей. По предложению союза, правительство включило учителей в социальный пакет: это означает, что с этого года 37000 учителей могут бесплатно пользоваться медицинскими услугами.
Несмотря на некоторые успехи, у работников сферы образования остается целый ряд нерешенных проблем. В настоящее время Отраслевой профсоюз считает своей главной задачей повышение заработной платы работников образования хотя бы до среднего уровня по республике. Средняя зарплата работников образования Армении составляет 230 евро в то время, как средняя зарплата по республике – 330 евро. Профсоюз обратился к руководству страны с просьбой о поднятии заработной платы учителям и 1 июля 2015 года правительство приняло решение о поднятии зарплаты на 10%. Тем не менее, по словам председателя Республиканского отраслевого союза Григора Гарибяна, «это не решение проблемы, поскольку в республике идет инфляция, а также растут цены на товары первой необходимости».
Трудоустройство выпускников педагогических специальностей тоже страдает от недостаточного финансирования образования: каждый год университеты Армении по профессии педагогика заканчивают около 5000 студентов и в условиях высокого уровня безработицы в стране, только небольшому проценту выпускников удается найти работу по специальности. Несмотря на то, что Армения разработала и приняла новую политику в области занятости молодежи, экономические условия не позволяют полностью реализовать эту политику. Сфера образования является самой низкооплачиваемой в республике и это еще одна из причин, по которой выпускники педагогических специальностей не имеют возможности работать по профессии. Отраслевой союз постоянно ведет переговоры с Министерством образования и науки Армении в рамках социального партнерства по вопросу увеличения зарплаты учителям и финансовой поддержки молодых преподавателей.
Республиканский отраслевой союз также активно борется с сокращением работников образования, чтобы довести количество сокращений до минимума. В результате постоянного диалога с Министерством образования и науки, удается избегать массовых сокращений. Тем не менее, поскольку число учащихся в республике продолжает сокращаться, этот вопрос остается открытым и нерешенным.
Одно из больших недавних достижений Отраслевого профсоюза – после продолжительных переговоров, в октябре 2015 года был подписан коллективный договор между Союзом и Министерством образования и науки Армении. Этот договор имеет важное значение для первичных профсоюзных организаций и территориальных союзов.

 

 

 

 

 

Տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության Ճյուղային միության համագումարը

 

2016 թվականի փետրվարի 26-ին տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 4-րդ համագումարը, որի աշխատանքերին մասնակցում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:

Համագումարին  ներկա տարածքային, քաղաքային և արհեստակցական  կազմակերպությունների  103 պատվիրակներին  և հյուրերին Հայաստանի կրթության և  գիտության  ՃՀՄ-ի  նախագահ Գրիգոր Ղարիբյանը ներկայացրեց կատարած աշխատանքներն ու  ձեռքբերումները: Նրա հաշվետու զեկույցին հաջորդեցին արհմիութենական կազմակերպությունների  պատվիրակների  ելույթները, որոնք  վերաբերում էին աշխատողների սոցիալ-տնտեսական  և աշխատանքային  իրավունքերի  խախտման դեպքերին: Վերոհիշյալ  խնդիրների  լուծմանն  իր  ակտիվ մասնակցությունն է  ունեցել հանրապետական  միությունը:

Համագումարում ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի  նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա  մասնավորապես  նշեց , որ ՀԱՄԿ-ի կազմում Հայաստանի կթության  և գիտության  ՃՀՄ-ն  իր անդամների քանակով լինելով ամենամեծը, կարողանում է  լիարժեք  օգտագործել ներուժը, որ ոչ միայն  կառավարման  բարձրագույն  մարմիններին է  հասցնում ոլորտի խնդիրները, այլև  հետևողական քայլեր է  ձեռնարկում դրանց  լուծման համար: Է. Թումասյանը  նշեց  նաև, որ ճյուղային արհմիության  կողմից բարձրացված  խնդիրներն  անարձագանք  չեն  մնացել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից, ավելին, ՀԱՄԿ-ը աջակցել է  դրանց  լուծման հարցում:

ՀԱՄԿ-ի  նախագահն իր ելույթում անդրադարձավ հանրապետական  միության և լրատվամիջոցների համագործակցության բացակայությանը, ընդգծելով, որ ՃՀՄ-ի գործունեության լուսաբանումը ոչ միայն կնպաստի ոլորտի խնդիրների հրապարակայնացմանն ու լուծմանը, այլև արհմիության կատարած աշխատանքների վերաբերյալ արհմիության անդամների տեղեկացվածությանը:

Համագումարում բաց քվեարկությամբ Հայաստանի կրթության և գիտության արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ վերընտրվեց Գրիգոր Ղարիբյանը: ՃՀՄ-ի նախագահի տեղակալ  վերընտրվեց Սիրանուշ Խլղաթյանը:

Համագումարը հաստատեց ՃՀՄ-ի 2016-2020 թթ. գործունեության ծրագիրը,  վերստուգիչ հանձնաժողովի կանոնակարգը և ընտրեց  ղեկավար մարմիններ:

 

 

 

 

 

ՀասցենԾաղկաձորՈւսուցչի տուն

Սկսվել է մանկավարժների աշխատանքային առօրյան` սեպտեմբերյան եռուզեռը; Շարունակվում են քննարկումները ամառային հանգստի կազմակերպման թեմայով; Հատկապես հիացմունքով են արտահայտվում այն մանկավարժները, ովքեր իրենց հանգիստն անցկացրել են Ծաղկաձորի Ուսուցչի տանը; Արդեն 7 տարի գործող այս գողտրիկ հանգստյան անկյունը հյուրընկալել է հարյուրավոր ուսուցիչների, ովքեր գոհունակությամբ հեռացել են` նորից վերադառնալու ակնկալիքով; Լիակատար մաքրու թյուն, համեղ և հագեցնող սնունդ, անաղմուկ, հանգիստ միջավայր, աշխատողների բարեհաճ և հոգատար վերաբերմունք - ահա այս ամենն է գրավում մանկավարժներին, ովքեր այստեղ լիարժեք հանգստանում են : 
 Հանրապետությունում գործող հանգստյան տների և առողջարանների ուղեգրե¬րի թանկ արժեքը գաղտնիք չէ ոչ մեկի համար; Եվ դրանք մնում են շատերին անհասանելի. այս պարագայում ուսուցչի տան գոյությունն արդեն ուրախալի փաստ է; Արհմիությունների կոնֆեդերացիայի կազմում գործող 24 ճյուղային միություններից միայն կրթության ճյուղային միությունը կարողացավ կառուցել և ստեղծել հանգստյան տուն; Հանգստյան տան ուղեգրի օրական արժեքը 7-8000 դրամ է, սակայն հանրապետական ճյուղային միությունը տարածքային կազմակերպու¬թյուն¬ներին ուղեգրերը հանձնում է 5000 դրամով; Տարածքային միություններն էլ իրենց հնարավորության սահմաններում աշխատում են զեղչել` 10-ից մինչև 50 տոկոսի չափով: Իրենց զեղչերով աչքի են ընկել Շահումյանի, Խորհրդայինի, Մաշտոցի, Շենգավիթի, Արտաշատի,Արմավիրի և այլ տարածքային միություններ; Հիշարժան է հատկապես Շահումյանի տարածքային միության նախագահ Ազնիվ Կարապետյանի աշխատանքը, ով հունիսի 21-30 տասնօրյակի 25 ուղեգիր իր տարածքի մանկավարժներին ապահովեց 50 տոկոս զեղչով` 25000 դրամ 10 օրվա համար;
 Ուսուցչի տունը կազմակերպում է նաև մանկավարժական կոլեկտիվ¬ների երկօրյա հանգիստ: Կրթության հանրապետական ճյուղային միու¬թյունը հոգում է հանգստյան տան վերանորոգման, կահավորման ծախ¬սերը; Այս տարի նախատեսված է կարգավորել նաև կենտրոնացված ջե¬ռուց¬ման խնդիրը: Սա հնարավորություն կտա ուսուցիչներին կազմա-կերպելնաև իրենց ձմեռային հանգիստը և վայելել ծաղկաձորյան չքնաղ ձմեռը;
 Ուսուցչի տան տպավորությունների գիրքը լի է բազմաթիվ շնորհա¬կալական նշումներով, հանգստացող ուսուցիչների խոհերով: Բոլորի խոսքում ընդհանուր է գոհունակություն Ուսուցչի տան պայմանների, մաքրության, սննդի կազմակերպման, տնօրենի և նրա կնոջ` Դավիթ և Մանյա Հարությունյանների նկատմամբ: Վերջիններս` որպես հանգստի տան ղեկավարներ, մեծ պատասխանատվությամբ և հոգատարությամբ են վերաբերվում հանգստացող մանկավարժներին և նրանց պահանջներին; Տպավորությունների գրքում կարդում ենք գրառումներ հանրապետության տարբեր քաղաքներից ու գյուղերից, նաև Ստեփանակերտից: 
,,Ծաղկաձորի այս գողտրիկ անկյունում ստեղծված է այնպիսի ջերմ և հոգատար մթնոլորտ, որ մտերմացնում է Ուսուցչի տան ապրողներին, և բաժանությունն առանց հուզմունքի չի լինում,, / Ռոզա Դավթյան , Էմմա Տանանյան, Արարատի մարզ, գյուղ Արգավանդ, 2010թ./:
,,Ափսոսանքով ենք հեռանում հանգստյան տնից` մեզ հետ տանելով անմոռաց հուշեր:Շնորհակալություն քաղցրաժպիտ ու հմայիչ տիկին Մանիկին, ողջ անձնակազմին` մեր հանգիստը լավ կազմակերպելու համար: Մենք գնում ենք` ետ վերադառնալու ակնկալիքով,, /Վանաձոր, 2010թ./:
,,Շնորհակալություն ենք հայտնում ջերմ վերաբերմունքի և հյուրընկալ օջախում մեզ զգալու համար:10 օրն անցավ արագ` մեր հոգում թողնելով մի տաքուկ անկյուն, մի ջերմ հիշողություն: Այստեղ հնարավոր ամեն ինչ արված է լավ զգալու համար,, /Շիրակի մարզ, Անաիդա Գրիգորյան, Էմմա Ծատուրյան ,2011թ./:
,,Տպավորությունս խորն է ու անջնջելի: ՈՒսուցիչն այստեղ արդեն իսկ իր տանն է, իր հարազատ ու հյուրընկալ հարկի տակ: Խորին երախտագիտությունս եմ հայտնում ԿԳ աշխատողների ճյուղային հանրապետական միության աշխատողներին` ի դեմս Գրիգոր Ղարիբյանին, Ուսուցչի տան ողջ անձնակազմին,, /Սպիտակ, Զարիկ Կարապետյան, 2011թ. /:
 ,,Ծանոթ ենք արդեն այս հրաշագեղ բնության գողտրիկ անկյանը: ՈՒսուցչի տուն…, տուն, որ հարազատ ծնողի նման ձգեց իր սովորական տեսքով: Խաղաղ, պարզ և անկեղծ մթնոլորտ: Բաժանվում ենք` հաջորդ տարի վերադառնալու ակնկալիքով,, / Շիրակի մարզ, Աշոցք, Հերիքնազ և Սուսաննա Հակոբյաններ, 2010թ. /:
,,Խորին շնորհակալություն եմ հայտնում Ծաղկաձորի Ուսուցչի տան տնօրինությանը` ջերմ, սիրալիր ընդունելության, բարձր մակարդակով սպասարկելու համար,, / Վեդի, Ալվարդ Պապոյան, 2011թ./:
,,Մայր հայրենիքից հոգևոր ու ֆիզիկական ուժ առած` մեկնում ենք Արցախ` նորից ձեր գիրկը վերադառնալու երազանքով,, / Ծաղկաձոր-Ստեփանակերտ, Մարիամ Գրիգորյան, Ռիտա Պողոսյան, Նաիրա Թամրազյան /:     ԵՎ այսպես բոլոր գրառումները    ավարտվում են հետ վերադառնալու ցանկությամբ: 
Հանգստացողները իրենց գոհունակությունը հայտնում են նաև զանգահարելով ինչպես հանրապետական ճյուղային միություն,այնպես էլ տարածքային միություններ:Շահումյանի տարածքային միությունը ստացել է բազմաթիվ շնորհակալական զանգեր: Թեքեյանի անվան թ.192 դպրոցի արհկոմի նախագահ և տարածքային միության նախագահության անդամ Հովհաննիսյան Անահիտը զանգահարել է իր դպրոցի 13 մանկավարժների անունից, Մելոյան Գևորգ, Թերզյան Հայկուշ թ.181 դպրոցից,Մխիթարյան Կարինե Դ.Վարուժանի անվան դպրոցից, Թորոսյան Գոհար, Մայիլյան Ժենյա մանկապարտեզներից; Ցանկը համալրվում նաև Մաշտոցի շրջանից`
Այս ամենը վկայում է, որ Ուսուցչի տունը արդարացրել է մանկավարժների սպասելիքները;ԵՎ բոլորը հույս ու ցանկություն են հայտնում տեսնել ՈՒսուցչի տունը էլ ավելի ընդլայնված և բարեկարգված:

 

 

Ի Ն Ֆ Ո Ր Մ Ա Ց Ի Ա

 

Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև կրթության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ՃՀՄ-ի կազմի մեջ մտնող տարածքային, քաղաքային միությունների, արհկոմների նախագահներին ծանոթացնելու և պարզաբանումներ տալու համար կազմեց միջոցառումների ծրագիր:
2010թ. սեպտեմբերի 10-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որին մասնակցում եին խերհրդի 59 անդամներ:
Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների մասին պարզաբանումներ տվեց ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի վարիչ Մ.Փիլիփոսյանը, իսկ կրթության բնագավառում կատարված բարեփոխումների մասին ելույթ ունեցավ ՃՀՄ-ի փոխնախագահ Գ.Ղարիբյանը, որը մասնավորապես նշեց, որ “Հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի” ընդունված ՀՀ ԿԳ նախարարի 02.08. 1262 հրամանի համաձայն դպրոցների մրցույթային հանձնաժողովում մեկ տեղ հատկացվել է արհմիությանը: Խորհրդի նիստը հանձնարարեց Հանրապետական միությանը ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների, լրացումների պարզաբանման և կրթության բնագավառում կատարված բարեփոխումների վերաբերյալ տարածքային և քաղաքային միություններում կազմակերպել սեմինարներ:
Սեմինարներ անցկացվեցին սեպտեմբերի 24-ին Աբովյանում, 28-ն Արտաշատում, 30-ին Արմավիրում, հոկտեմբերի 12-ին Արարատում, 15-ին Վանաձորում:
Սեմինարներին մասնակցեցին տարածքային միության կազմի մեջ մտնող արհկոմիտեների նախագահները, իսկ Արտաշատում և Վանաձորում մասնակցեցին նաև դպրոցների տնօրենները: Սեմինարների մասնակիցներին տրվեցին ՀՀ աշխատանքային օրենսգրքի խմբագրված օրինակները:

ՀՄ փոխնախագահ Գ.Ղարիբյան

 

"Ուսուցչի օրվան"  նվիրված համատեղ միջոցառում

 

Հոկտեմբերի 5-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում  եՈւսուցչի օրվանե նվիրված միջոցառմանը իր մասնակցությունը ունեցավ նաև Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային Հանրապետական միությունը:

ՃՀՄ  փոխնախագահ Գ.Ղարիբյանը,  ՀՀ Կրթության և գիտության   նախարար Արմեն  Աշոտյանին հանձնեց   կրթության և գիտության աշխատողների միջազգային արհմիութենական կազմակերպության նախագահ Ռ.Պապիլովի շնարհավորական ուղղերձը ուղղված Հանրապետության մանկավարժներին "Ուսուցչի օրվա" կապակցությամբ:

"Տարվա լավագույն ուսուցիչ" և "Տարվա լավագույն մանկավարժ" 2010թ. մրցույթում  մարզերում հաղթած և հանրապետական փուլին մասնակցած 11 մանկավարժների` այդ թվում նաև Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի միջն.դպրոցի պատմության ուսուցչուհի դպրոցի արհկոմի նաժագահ Կարինե Սարգսյանին  Գ.Ղարիբյանը  հանձնեց  ՃՀՄ  պատվոգրերը և դրամական  պարգևներ:

Նույն օրը երեկոյան ՃՀՄ ներկայացուցիչները մասնակցեցին կառավարության կողմից կազմակերպված "Ուսուցչի օրվան" նվիրված հանդիսավոր երեկոյին:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ 3-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ  ՄԱՍԻՆ

 

Ս/թ փետրվարի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 3-րդ  համագումարը: Համագումարի օրակարգի գլխավոր հարցը միության խորհրդի կա­տարած աշխատանքների հաշվետվությունն էր, որով հանդես եկավ միության փոխնա­խա­գահ Գ. Ղարիբյանը: 44 տարածքային, 4 քաղաքային միություններ, ԳԱ ակա­դե­միա­յի միացյալ արհկոմիտե, անմիջական սպասարկվող 18 արհեստական կազմակերպու­թյուններ, 1780 արհես­տակցական կազմակերպություն` 75224 անդամներով: Թվական այս տվյալները, ինչպես նաև կրթության և գիտության դերը մեր պետական համակարգում, վկայում են այն հսկայական նշանակությունը, որ կարող է ունենալ և ունի ճյուղային այս միությունը: Հաշվետու ժամանակաշրջանը կրթության ոլորտի համար եղել է արմատական բարե­փո­խումների տարիներ. սա համաշխարհային արդի և ներհանրապետական զարգա­ցումներով ընթացող մի դժվարին ժամանակաշրջան էր:  Բավական է նշել ՀՀ Ազգային ժողովի կողմից ըն­դունված «Հանրակրթության մասին» օրենքը, մասնավորապես 12-ամյա կրթահա­մա­կարգին անց­նելը: Եթե հաշվի առնենք նաև դպրոցների օպտիմալացման ան­հրա­ժեշտ, սա­կայն հա­ճախ դժվարություններով ուղեկցվող գործընթացը` պայմանա­վոր­ված  ուսուցիչների կրճա­տում­ներով, ապա հասկանալի կդառնան այն օբյեկտիվ դժվարու­թյունները, որոնց բովով անցավ արհեստակցական մեր միությունը, նրա կազմակեր­պու­թյուն­ները, որ այդ դժվարին գործընթացը անցնի առանց ցավագին բախումների, ուսուցիչների իրավունքների ոտ­նահարումները: Այս, ինչպես նաև իրենց առօրեական աշխատանքները իրականացնելու նպա­տակով միությունը տարածքային և քաղաքային կազմակերպու­թյուն­­­­­­­­­-ներին պար­բե­րա­բար ուղարկել է համապատասխան օրենքները, նրանցում կատարված փո­փո­խությունները, նոր­­մատիվներ, զանազան իրավական ակտեր, ԿԳ նախարարության տեղեկագրերը: Նպա­տակը  յուրաքանչյուր արհմիության աշխատողի  օ­րենս­դրական և առ­հա­սա­րակ բոլոր ակտերին ծանոթացնելն է: Եվ առհասարակ բնագավառի աշխատողների կրճա­տումների հարցում օրինականության պահպանման համար մեծ աշխատանք տարան մեր տարածքային կազմակերպությունները: Բացատր­ական աշխա­տանքներ են տարվել տն­օրեն­ների հետ կրճատումների ժամանակ օրինա­կանությունը պահ­պանելու ուղղությամբ: Պետք է առանձնահատուկ նշել մեր միության և ԿԳ նախարարության հիրավի օրինակելի հա­մագործակցությունը, որից միայն ու միայն շահում են մեր համակարգի աշխատողները: Մասնավորապես մի շարք օրենսդրական նախա­ձեռ­նություններ մշակվել են միության և նախարարության համատեղ ջանքերով:Օրինակ, ուսուցչի ատեստացիայի խնդիրը, ուսուցչի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթի անցկացումը, նաև կառավարության որոշումը դպրոցի շահույթի 50 տոկոսի չափով ուսուցիչներին տալը` իբրև խրախուսում: Ուսուցիչների ընտրության մրցութային հանձնաժողովներում պարտադիր պիտի համարվի արհմիու­թե­նա­կան կազմակերպության ներկայացուցիչը: Այս իրողությունը մեկն է ճյուղային միության և ԿԳ նախարարության համագործակցության դրսևորումներից: Միության ջանքերով կառավա­րու­թյու­նը լուծեց նախադպրոցական հիմնարկներում դաստիարակների արձակուրդի տևո­ղության հետ կապված խնդիրը: Միությանը իր նպաստն ունի վերջին տարիներին ոլորտի աշխատողների աշխատավարձերը և արձակուրդայինները ժամանակին և կանոնավորոպես վճարելու գործում: Հաշվետու զեկուցման մեջ առանձնապես կարևորվել է ուսուցիչների և առհասարակ մանկավարժների հանգստի կազմակերպումը: Այս առումով պիտի նշել Ծաղկաձորում հանգստյան տան ձեռքբերումը և այնտեղ ուսուցիչների հանգստի անցկացումը: Հաշվետու ժամանակաշրջանում այնտեղ իրենց հանգիստն են անցկացրել շուրջ 1000 աշխատող: 2009-2010 թվականներին, ինչպես նշեց ՀՀ ԳԱԱ միացյալ արհկոմիտեի նախագահ, Կիմա Միքայելանը, 250 կին աշխատակիցներ անվճար անցել են մամոգրա‎‎‎ֆ‎իկ հետազոտություն, 16 աշխատող բուժվել են ֆիզիոթերապեևտիկ հիվանդանոցում և Արզնի - 1 առողջարանում:

Իր հիմնական պարտականությունը  համարելով աշխատողների շահերի պաշտպա­նությունը` միությունը կարևոր է համարում կոլեկտիվ պայմանագրերի կնքումը մի կողմից միության, մյուս կողմից ԿԳ նախարարության, մարզպետարանների, Երևան քաղաքի կրթու­թյան վարչությունների հետ: Ցավոք նույնը չի կարելի ասել տեղերում ադմի­նիստ­րա­ցիա­յի և աշխատողի միջև կնքվող պայմանագրերի մասին: Եղել են դեպքեր, երբ դպրոցի տնօրենը ուսուցչի հետ կնքում էր պայմանագիր ընդամենը մեկ տարով: Մենք պետք է հասնենք նրան, որ ամենուրեք պարտադրվի ՀՀ Աշխատանքային օրենսգրքի  95 հոդվածի պահանջը և պայմանագրերը կնքվեն անժամկետ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ուսուցչի աշխատանքը շարունակական է: Արհմիության խնդիրներից մեկն էլ աշխատանքային պայմանների  ստեղծման և պահպանման գործընթացի հասարակական վերահսկումն է:Հարցը գտնվել է և այսուհետ պիտի գտնվի սկզբնական կազմակերպությունների ուշա­դրության կենտրոնում:

Համագումարում ելույթներ ունեցան ակադեմիայի միացյալ արկոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանը, 69 դպրոցի արհկոմի նախագահ Ժաննա Ղազարյանը, Թումանյանի տարածքային միության նախագահ Լեյլի Կարապետյանը, Երևանի վետերան ուսուցիչների ակումբի նախագահ Լենա Խազնադարյանը, Վանաձորի տեխնոլոգիական քոլեջի արհկոմի նախագահ Արմիդա Աբրահամյանը;  Ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀԱՄԿ – ի նախագահ Էդուարդ Թումասյանը, որն առանձնապես կարևորեց միության համագործակցությունը միջազգային  կառույցների հետ, նշեց կրթության ճյուղային միության դերը կոն‎‎ֆեդերացիայի աշխատանքներում և ակտիվ, նախաձեռնողական աշխատանքի կոչ արեց;

Համագումարը լսեց և հաստատեց նաև հանրապետական միության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը: Հաշվետու ժամանակաշրջանում ճյուղային միության աշխատանքները գնահատվեցին բավարար: Ընդունվեց 2011-2015 թթ գործունեության ծրագիր:

ՀՀ ԿԳ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ ընտրվեց Գրիգոր Ղարիբյանը, փոխնախագահ` Շեգավիթի տարածքային միության նախագահ  Սիրանուշ Խլղաթյանը:

ՀՄ նախագահ Գր. Ղարիբյան