Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

Հաստատվել է

ՀԱՄԿ-ի խորհրդի

2013թ. մարտի 29-ի

N 1-8/2  որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ՀԱՄԿ-ի ՊԱՏՎՈԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ

 

1. ՀԱՄԿ-ի պատվոգիրը սահմանվում է խրախուսման նպատակով  պարգևատրելու արհմիության անդամներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց`  արհմիության անդամների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական  և այլ շահերի ու իրավունքների պաշտպանության գործում ներդրած ավանդի, արհմիութենական մարմիններում ակտիվ աշխատանքի, ՀԱՄԿ-ի նպատակների և խնդիրների իրականացման մասնակցության, ինչպես նաև ՀԱՄԿ-ի հեղինակության բարձրացման համար:

2. ՀԱՄԿ-ի պատվոգիրը տրվում է ՀԱՄԿ-ի գործկոմի որոշմամբ:

3. Արհմիության անդամներին, արհեստակցական կազմակերպություններին և միություններին, իրավաբանական և ֆիզիկական  անձանց ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրելու մասին  առաջարկը  ՀԱՄԿ-ի գործկոմի քննարկմանն են ներկայացնում  ՀԱՄԿ-ի նախագահը կամ ՀԱՄԿ-ի անդամ արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար մարմինը:

4. ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրելու համար ներկայացվում են պարգևատրվողի աշխատանքի վայրի լրիվ անվանումը, զբաղեցրած  պաշտոնը, պարգևատրման ներկայացնելու  շարժառիթները:

5. ՀԱՄԿ-ի պատվոգիրը  հանձնվում է  ՀԱՄԿ-ի նախագահի  կամ ՀԱՄԿ-ի գործկոմի անդամ հանդիսացող անձի կողմից:

6. ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրման մասին ՀԱՄԿ-ի գործկոմի որոշումը տեղադրվում է ՀԱՄԿ-ի կայքէջում:

7. ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվողների հաշվառումը կատարվում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի անդամ կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների բաժնում: