Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

Հաստատվել է

ՀԱՄԿ-ի խորհրդի

2013թ. մարտի 29-ի

N 1-8/1  որոշմամբ

 

 

 

Կ Ա Ր Գ

ՀԱՄԿ-ի  ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ

 

1. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանը սահմանվում է խրախուսման  նպատակով պարգևատրելու արհմիության  անդամներին, իրավաբանական  և  ֆիզիկական անձանց` արհմիության անդամների  աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական և այլ շահերի ու իրավունքների  պաշտպանության գործում  ներդրած զգալի ավանդի, ՀԱՄԿ-ի նպատակների ու խնդիրների իրականացման ակտիվ մասնակցության, արհմիութենական համերաշխության և միասնության ամրապնդման, արհմիություններում երկարատև և   բարեխիղճ աշխատանքի համար:

2. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանը հանդիսանում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի բարձրագույն պարգևը:

3. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանը տրվում է  ՀԱՄԿ-ի գործկոմի որոշմամբ, ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվածներին:

4. Արհմիության անդամներին, արհեստակցական կազմակերպություններին և միություններին, իրավաբանական և ֆիզիկական  անձանց ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրելու մասին  առաջարկը  ՀԱՄԿ-ի գործկոմի քննարկմանն են ներկայացնում  ՀԱՄԿ-ի նախագահը կամ ՀԱՄԿ-ի անդամ արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար մարմինը:

5.  ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրելու առաջարկությունը  ՀԱՄԿ-ի գործկոմի նիստում ներկայացնում է ՀԱՄԿ-ի նախագահը` ՀԱՄԿ-ի անդամ կազմակերպության ղեկավար մարմնի միջնորդությամբ :

6. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրելու համար ներկայացվում են պարգևատրվողի աշխատանքի վայրի լրիվ անվանումը, զբաղեցրած  պաշտոնը, նախկինում ստացված պարգևները, պարգևատրման ներկայացնելու  շարժառիթները:

7.ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանի հետ   պարգևատրվողին  հանձնվում է ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանի վկայականը և ՀԱՄԿ-ի գործկոմի որոշումը:

8. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրման մասին ՀԱՄԿ-ի գործկոմի որոշումը տեղադրվում է ՀԱՄԿ-ի կայքէջում:

9. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանը, վկայականը և գործկոմի որոշումը պարգևատրվողին հանձնվում է ՀԱՄԿ-ի նախագահի կամ ՀԱՄԿ-ի գործկոմի անդամի կողմից:   

10. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանը համարակալվում է: ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանների հաշվառումը կատարվում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի անդամ կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների  բաժնում:

11. ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանը հանձնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում ՀԱՄԿ-ի աշխատակազմի ֆինանսական բաժինը կատարում է հանձնված ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանի ելքագրումը: