Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

Հավելված 1

Հաստատվել է

ՀԱՄԿ-ի գործկոմի

2013թ. մարտի 22.-ի

 N 2-2  որոշմամբ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՀԱՄԿ-ի ԳՈՐԾԿՈՄԻ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է ՀԱՄԿ-ի գործկոմի գործունեության կարգը:

2. ՀԱՄԿ-ի գործկոմն  իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ՀԱՄԿ-ի կանոնադրության պահանջներին համապատասխան:

3. ՀԱՄԿ-ի գործկոմի աշխատանքները  իրականացվում են նիստերում որոշումներ ընդունելու միջոցով:

3.1. Գործկոմի նիստը հրավիրում է ՀԱՄԿ-ի նախագահը  ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ և այդ մասին ամենաուշը հինգ աշխատանքային օր առաջ տեղյակ է պահում  գործկոմի  անդամներին։ ՀԱՄԿ-ի նախագահը հրավիրում է գործկոմի նիստ նաև գործկոմի անդամների 1/3-ի պահանջով։

3.2. Գործկոմի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են գործկոմի անդամների ոչ պակաս, քան 2/3-ը։ Որոշումներն ընդունվում են, եթե քվորումի առկայության դեպքում որոշման օգտին քվեարկում է նիստին մասնակցող գործկոմի անդամների  պարզ մեծամասնությունը։

4.  Առանձին դեպքերում, ՀԱՄԿ-ի նախագահի առաջարկությամբ, ՀԱՄԿ-ի գործկոմը կարող է որոշումներ ընդունել հարցման կարգով:

5. Հարցման կարգը կիրառվում է հետևյալ դեպքերում.

                ա) ՀԱՄԿ-ի պատվո  կրծքանշանով պարգևատրելիս,

                բ) ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրելիս,

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արհմիության անդամներին պարգևների և կոչումների, ինչպես նաև այլ  խրախուսանքի ներկայացնելիս:

5.1. Հարցման կարգով ընդունված (կամ չընդունված) որոշումները  ներառվում են ՀԱՄԿ-ի գործկոմի հերթական արձանագրությունում` □Հարցման կարգով□ նշումով, կցելով հարցման թերթիկը, գործկոմի անդամների ստորագրություններով:

6. ՀԱՄԿ-ի գործկոմի քննարկան համար հարցեր կարող են ներկայացնել ՀԱՄԿ-ի գործկոմի անդամները, ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, ՀԱՄԿ-ի խորհրդի մշտական գործող հանձնաժողովները, ՀԱՄԿ-ի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:

7. ՀԱՄԿ-ի գործկոմի նիստի օրակարգի նախագիծը  ձևավորում է ՀԱՄԿ-ի նախագահը:

8. ՀԱՄԿ-ի գործկոմի նիստի օրակարգի նախագծում ներառված հարցերի վերաբերյալ նյութերը (որոշման նախագիծ, տեղեկանք) նախապատրաստվում են հարցը առաջարկողի կողմից կամ ՀԱՄԿ-ի նախագահի հանձնարարությամբ` ՀԱՄԿ-ի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը:

9. ՀԱՄԿ-ի գործկոմի օրակարգի նախագծում ներառված հարցերը ՀԱՄԿ-ի գործկոմի նիստում կարող է  ներկայացնել հարցը առաջարկողը:

10. ՀԱՄԿ-ի գործկոմի նիստերին մշտական հրավիրվածի կարգավիճակով մասնակցում են ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:

10.1. ՀԱՄԿ-ի նախագահը կարող է ՀԱՄԿ-ի գործկոմի հարցերի քննարկման համար հրավիրել քննարկվող հարցին առընչվող անձանց:

11. Օրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ՀԱՄԿ-ի գործկոմի անդամը կարող է ելույթ ունենալ մեկ անգամ` ՀԱՄԿ-ի նախագահից ձայնի իրավունք ստանալուց հետո: Ելույթի տևողությունը չի կարող 10 րոպեից ավել լինել: Զեկուցողին հարցեր տալու համար ՀԱՄԿ-ի նախագահից ձայնի իրավունք ստանալուց հետո տրամադրվում է մինչև 3 րոպե: Հակառակ դեպքերում դադարեցվում է ելույթի կամ առաջարկությունների արձանագրումը:

11.1. ՀԱՄԿ-ի գործկոմի նիստը վարողը  կարող է ձայն տալ նիստին հրավիրվածին: Այդ դեպքում գործում է կետ 11-ով սահմանված կարգը:

11.2. Գործկոմի անդամները չեն կարող օրակարգային հարցի վերաբերյալ ելույթը ընդհատել, մեկնաբանել:

12. ՀԱՄԿ-ի նախագահի կողմից քվեարկությունը հայտարարելուց հետո ելույթները, առաջարկությունները և հարցերը  դադարեցվում են և չեն արձանագրվում:

13. ՀԱՄԿ-ի գործկոմի նիստի սղագրումը և ձայնագրումը իրականացնում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի ընդհանուր բաժինը:

13.1. ՀԱՄԿ-ի գործկոմի նիստի արձանագրությունը և որոշումները ստորագրվում են ՀԱՄԿ-ի նախագահի կողմից ոչ ուշ, քան ՀԱՄԿ-ի գործկոմի նիստի ավարտից 3 աշխատանքային օրվա  ընթացքում: Որոշումները, ստորագրվելուց հետո, ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում են ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միություններին, ՀԱՄԿ-ի աշխատակազմի ստորաբաժանումներին, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարներին:

13.2. ՀԱՄԿ-ի գործկոմի արձանագրությունները կազմվում են օրակարգում ներառված  հարցերի հաջորդականությամբ: Արձանագրությունները կազմում է ՀԱՄԿ-ի  աշխատակազմի անդամ կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների բաժինը:

13.3. Արձանագրության մեջ նշվում է քննարկվող հարցի վերաբերյալ նիստում արված առարկություններն ու առաջարկությունները, զեկուցողին տրված հարցերը և դրանց պատասխանները, ելույթները, ելույթ ունեցողների  պաշտոնները և անունները, ինչպես նաև քվեարկության արդյունքները (կողմ, դեմ, ձեռնպահ):

13.4. ՀԱՄԿ-ի գործկոմի արձանագրությունների  համարակալումը սկսվում է ՀԱՄԿ-ի համագումարից հետո կայացած ՀԱՄԿ-ի գործկոմի առաջին նիստից և շարունակվում է մինչև հաջորդ համագումար:

13.5. ՀԱՄԿ-ի գործկոմի արձանագրությունները  ՀԱՄԿ-ի նախագահի կողմից ստորագրվելուց հետո, կնքվում և պահվում են ՀԱՄԿ-ի աշխատակազմի ընդհանուր բաժնում:

14. ՀԱՄԿ-ի գործկոմի կողմից ընդունված որոշումների առաքումը ապահովում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի ընդհանուր բաժինը՝ թղթային կամ էլեկտրոնային ձևով:

15. ՀԱՄԿ-ի գործկոմի նիստի սպասարկման աշխատանքը ապահովում է ՀԱՄԿ-ի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետը  և տնտեսվարը:

16. ՀԱՄԿ-ի  գործկոմի կողմից ընդունված յուրաքանչյուր որոշում համարակալվում է` նշելով արձանագրության հերթական համարը և օրակարգով հաստատված տվյալ հարցի հերթական համարը:

 

Հավելված 2

ՀԱՄԿ-ի գործկոմի

2013թ. մարտի 22-ի

N 2-2. որոշման

 

ՀԱՐՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

......................................................................................................մասին

 

ՀԱՄԿ-ի անդամ  ՃՀՄ անվանումը

ՀԱՄԿ-ի գործկոմի անդամի անունը, ազգանունը

ամսաթիվը

կողմ

(ստորագրությունը)

դեմ

(ստորագրությունը)

ձեռնպահ (ստորագրությունը)