13 Մարտ, 2020
«Ներկայիս կառավարման համակարգը ոչնչով չի տարբերվում նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից»

«ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՀՈՍՔԸ ԿԱՎԵԼԱՆԱ»
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ վերջերս կառավարությունում քննարկվեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման...
21 Փետրվար, 2020
Գործատուն պարտավոր է հարգել աշխատողի աշխատանքային իրավունքը` առանց գործադուլավորի պարտադրման

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ «Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական...
14 Փետրվար, 2020
Երբ պաշտոնյան ստորադասում է իր լիազորությունները
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը «Լրագիր» պարբերականին տրված հարզազրույցում (http://www.lragir.am/2019/12/24/504821/) հետևյալ միտքն էր արտահայտել` «Միշտ դժվար է գտնել այն սահմանը, թե որտեղ է վերջանում աշխատողի իրավունքն ու որտեղ է սկսվում բիզնեսինը: Եթե մենք չենք կարողանում այդ սահմանը գտնել, ապա ավելի լավ է մի փոքր տուժի աշխատողի իրավունքը, քան բիզնեսի, որոշհետև դա ուղիղ ազդում է նաև ներդրումների վրա: Երբ շատ է ֆետիշացվում աշխատողի իրավունքը, ներդրողն էլ չի ուզում գալ այդ երկիր, որտեղ իր կյանքը բացի հարկայինից սկսում են ուտել նաև աշխատանքային տեսչությունը և այլ կառույցներ»:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր մտահոգությունն է հայտնում Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի վերոնշյալ հայտարարության առնչությամբ, համարելով, որ այն հարիր չէ աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները կարգավորող իրավական ակտերի կատարման հանդեպ ի պաշտոնե հսկողութուն իրականացնող մարմնի ղեկավարին:
Պարոն Ավագյանի տեսակետն ու գաղափարները համահունչ չեն իր զբաղեցրած պաշտոնին և վնասում են տեսչական մարմնի վարկանիշին:
04 Փետրվար, 2020
Ահագնացող աշխատանքային միգրացիան երկիրը «դատարկեց» որակյալ մասնագետներից

ՄՈՌԱՑՎԱԾ ՏԵԽՆԻԿՈՒՄՆԵՐԸ ՍԿՍԵՑԻՆ ԱՐԹՆԱՆԱԼ ԹՄԲԻՐԻՑ, ԴՐԱՆՔ ՎԵՐԱՆՎԱՆՎԵՑԻՆ ՔՈԼԵՋՆԵՐ
«Այսօր երիտասարդներից ոչ ոք չի ցանկանում կոշկակար, պատշար, քարտաշ կամ զոդող դառնալ, բոլորն էլ նախընտրում են մոդայիկ դարձած տնտեսագետի,...
31 Հունվար, 2020
ՍԵՄԻՆԱՐ ՀԱՄԿ-ՈՒՄ

ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնը 2020 թ. հունվարի 30-ին արհմիության նորընտիր նախագահների, արհկոմի անդամների, ինչպես նաև արհմիության հաշվապահների համար անցկացրեց <Արհեստակցական կազմակերպության փաստաթղթաշրջանառություն> թեմայով սեմինար:
Սեմինարին մասնակցում էին հաշվապահական հաշվառման մասնագետ Մարինե Կոստանդյանը, ՀԱՄԿ-ի...