Երևան, 16.12.2018
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

02 Հոկտեմբեր, 2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը
Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ

 
  Աշխատանքը եղել և մնում է մարդկային արժանապատվության սկզբնաղբյուրը: Այս  համոզմունքը հիմք հանդիսացավ աշխարհի բազմաթիվ երկրներում Հոկտեմբերի 7-ը նշել  որպես Արժանապատիվ աշխատանքի օր: 
  Արժանապատիվ աշխատանքը բոլոր մարդկանց  համար հնարավորություն է ազատության, հավասարության, անվտանգության և մարդկային արժանապատվության հարգանքի պայմաններում զբաղվել արտադրողական աշխատանքով: 
Թե՛ Արհմիությունների  միջազգային  կոնֆեդերացիայի և թե՛ Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերը եղել և մնում են բնակչության  զբաղվածությունը, աշխատանքային անվտանգ պայմանների ապահովումն ու  աշխատողների արժանապատիվ  վարձատրությունը:
  Արժանապատիվ աշխատանքի միջազգային  օրը  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հանդես է  գալիս  արժանապատիվ աշխատանքի, արժանապատիվ  վարձատրության, գործատու-աշխատող  հարաբերություններում սոցիալական լիարժեք երկխոսության, սոցիալական գործընկերության  կայուն զարգացման  պահանջով: ՀԱՄԿ-ը դեմ է աղքատությանը, գործազրկությանը, արտագաղթին և սոցիալական  բևեռացմանը: 
  Հանրապետությունում դեռևս առկա ֆինանսա-տնտեսական անկայուն վիճակը  սահմանափակում է արժանապատիվ աշխատանքի դերն ու նշանակությունը, սակայն Արհմիությունների կոնֆեդերացիան լիահույս է, որ իր պահանջները կներառվեն տնտեսության վերականգնմանն ու աշխատողների աշխատանքային շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների հիմքում: 
ՀԱՄԿ-ը կոչ է անում արհմիութենական բոլոր կազմակերպություններին համերաշխհ գործունեությամբ նպաստել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, հուսալով, որ համատեղ գործողություններով հնարավոր է խթանել արհմիութենական շարժման առաջընթացը:

                                                                 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ

02 Հոկտեմբեր, 2018

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան սիրով և երախտագիտությամբ շնորհավորում է հանրապետության բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում` քաջ առողջություն, ավյուն և եռանդ, բազում  հաջողություններ, ստեղծագործական նվաճումներ ի բարօրություն մատաղ սերնդի:
  Մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը: Ձեր անձնական օրինակով ու նվիրումով է ուրվագծվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը:
  Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ նորանոր հաջողություններ այս պատասխանատու և կարևոր գործում:

 

  Լավագույն ցանկություններով`
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ                            Էդուարդ  Թումասյան

 05.10.2018թ.

02 Հոկտեմբեր, 2018

Վաճառվում է Արզնու 500 տեղանոց առողջարանային համալիր

  Վաճառվում է Արզնու 500 տեղանոց առողջարանային համալիր
  Գտնվում է Արզնի հանգստյան գոտում` Հրազդանի գետի գեղատեսիլ ափին:
  Շինարարությունը սկսվել է 1984 թվականին և դադարեցվել է 1992 թվականին:
Կատարված շինմոնտաժային աշխատանքները կազմում են ընդանուր նախահաշվային արժեքի 51.3 տոկոսը / համաձայն հայաստանի ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության «Հայպետ նախագիծ» ՓԲԸ տեղեկանքի/:
  Հիմնականում ավարտված են 1.2.3.4 մասնաշենքերի երկաթբետոնյա կարկասային մասերը / 9 հարկ /, հանգստի գոտին, հենապատերը, կառույց տանող ճանապարհը: 1.2.3 մասնաշենքերը կառուցվել են ծածկերի բարձրացման մեթոդներով:
  Շուրջ տասը տարվա ընթացքում, շինմոնտաժային աշխատանքների դադարեցումից հետո, շինությունները ենթարկվել են ֆիզիկական մաշվածքի:
  Հիմք ընդունելով մի քանի գործոններ և համապատասխան գործակիցներ, տուրիստական հյուրանոցի շուկայական արժեքը 2001 թվականի գնահատման տվյալներով կազմում է 728 000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք 396 760 000 դրամ

01 Հոկտեմբեր, 2018

ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը Հանրային ռադիոյի <Սպառողի ժամ> հաղորդաշարում:

Թեման՝ Ի՞նչ փոփոխություններ ենք կատարում «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում և կլինեն արդյո՞ք պաշտպանված աշխատավորների իրավունքները անկախ արհմիությունների ստեղծելու դեպքում։

 

24 Սեպտեմբեր, 2018

ՍԵՄԻՆԱՐ
Երիտասարդ արհմիութենականները Ծաղկաձորում

ՍԵՄԻՆԱՐ <br> Երիտասարդ արհմիութենականները Ծաղկաձորում

  Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի ուսումնահետազոտական կենտրոնը Պան-Եվրոպական Տարածաշրջանային խորհրդի աջակցությամբ 2018թ. սեպտեմբերի 18-19 Ծաղկաձորում կազմակերպել էր «Կազմակերպչական գործառույթները արհմիութենական գործում երիտասարդ արհմիութենական ակտիվիստների շրջանում» թեմայով սեմինար։     Սեմինարում...

06 Սեպտեմբեր, 2018

Կա մտավախություն, որ արհմիությունների վերաբերյալ նոր օրինագիծը նպաստելու է օլիգարխիայի շահերին

Կա մտավախություն, որ արհմիությունների վերաբերյալ նոր օրինագիծը նպաստելու է օլիգարխիայի շահերին

  Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց <Ծառուկյան> խմբակցության կողմից ներկայացված <Արհեստակցական միությունների մասին> օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նոր նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել անկախ արհեստակցական միություններ:...

02 Օգոստոս, 2018

Կառուցողական երկխոսություն կառավարության-քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև

Կառուցողական երկխոսություն կառավարության-քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև

2018 թ. հուլիսի 31-ին ԵՄ-ի  կողմից  ֆինանսավորվող <Կառուցողական երկխոսության հանձնառություն> ծրագրի շրջանակներում Էրեբունի պլազա  հյուրանոցում  տեղի ունեցավ <Արեստակցական միությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակության կազմակերպությունների երկխոսության համաժողով>-ը:...