Երևան, 25.06.2018
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

10 Մայիս, 2018

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի օրը

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի օրը

Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի տոնը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ավանդույթի համաձայն նշեց Հաղթանակ զբոսայգում` հարգանքի տուրք մատուցելով պատերազմում զոհված Անհայտ զինվորի հուշահամալիրին: Մայիսի 9-ին նշվեց նաև Շուշիի ազատագրման 26-ամյակը:   ...

27 Ապրիլ, 2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ


  Հարգելի աշխատավորներ
  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Աշխատանքի օրվա առթիվ, մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման:
  Ավանդույթի  համաձայն  այդ օրը արհմիություններն արտահայտում են իրենց համերաշխությունն ու միասնականությունը սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի սկզբունքների  իրականացման  համար:
2018 թվականի  Մայիսի 1-ը՝ Աշխատողների  համերաշխության օրը նշվում է ամենուր, անգամ քաղաքական  և տնտեսական լարված ու անկայուն իրադարձությունների  պայմաններում:
Այս  իրավիճակը չի  շրջանցել նաև Հայաստանի  Հանրապետությունը, որտեղ  նույնպես առկա են  աշխատողների  եկամուտների  և սոցիալ-տնտեսական  մակարդակի  նվազում, ինչի արդյունքում խորացել է  աղքատությունն ու  գործազրկությունը  մասնավորապես  երիտասարդության  շրջանում: Ուստի զարմանալի չէ, որ այս  օրերին Հայաստանի երիտասարդությունը  հանդես է  գալիս առկա սոցիալ-քաղաքական, տնտեսական և բարոյա-հոգեբանական իրավիճակի լուծման  պահանջով:
ՀԱՄԿ-ը լիահույս է, որ Երևանում  և հանրապետության  մարզերում  ընթացող  իրադարձությունները  չեն  հատի ողջախոհության սահմանագիծը, ուստի   կոչ է անում պահպանել զսպվածություն  և հավատարիմ  մնալ ազգային բացառիկ համերաշխության ոգուն:
  ՀԱՄԿ-ը գտնում է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն ՀՀ օրենքների անվերապահ կիրառմամբ: 
  Աշխատանքի օրվա առթիվ ՀԱՄԿ-ը կրկին շնորհավորում է արհմիության անդամներին, բոլոր աշխատողներին, մաղթում արժանապատիվ աշխատանք,  Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ ու եռանդ:

 

Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի  նախագահ       ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

27 Ապրիլ, 2018

2018թ. Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կարգախոսն է` «Նոր սերնդի առողջությունը և անվտանգությունը»

Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 28-ը նշվում է որպես Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օր:  2018թ. աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կարգախոսն է` «Նոր սերնդի առողջությունը և անվտանգությունը»:  Թեև Աշխատանքի միջազգային կազմակերպությունն ամեն տարի հանդես է գալիս նոր թեմայով,...

25 Ապրիլ, 2018

ՀԱՄԿ-ը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՀԱՄԿ-ը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

2018 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց հուշահամալիրի մոտ, այնուհետև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով ցեղասպանության զոհերի հիշատակը:   ...

23 Ապրիլ, 2018

Գործադուլ հայտարարելու և անցկացնելու կարգը

ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնին ուղղված գործադուլ անցկացնելու վերաբերյալ հարցերի կապակցությամբ բաժինը պարզաբանում է գործադուլ հայտարարելու  և անցկացնելու կարգի հիմնական դրույթները:   Հայաստանի Հանրապետությունում գործադուլի իրավունքը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, որի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Աշխատողներն...

18 Ապրիլ, 2018

Մոսկվայում կայացավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի խորհրդի նիստը

Մոսկվայում կայացավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի խորհրդի նիստը

2018 թ. ապրիլի 13-ին Մոսկվայի Աշխատանքի պալատում կայացավ Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի /ԱՀԿ/ խորհրդի նիստը, որը վարում էր ԱՀԿ-ի նախագահ, ԱՊՀ անտառայի արդյունաբերության աշխատողների Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Կարնյուշինը: Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի խորհրդի նիստին...

18 Ապրիլ, 2018

Առանձին աշխատանքային վեճերի դատական քննման նոր կարգը

Սույն թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը (ՀՕ-110-Ն): ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքում առանձին ենթաբաժին է հատկացված հատուկ հայցային վարույթների կարգով քննվող վեճերի համար, որի 24-րդ գուխը վերաբերվում է երեք տեսակի առանձին աշխատանքային վեճերով ...