18 Հոկտեմբեր, 2018
«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին լրամշակված նախագծի քննարկումը շարունակվում է

Հոկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին լրամշակված նախագիծը:
Քննարկմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ...
08 Հոկտեմբեր, 2018
Հոկտեմբերի 7-ն արժանապատիվ աշխատանքի օրն է

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.
«Հոկտեմբերի 7-ն արժանապատիվ աշխատանքի օրն է: Արհմիությունների միջազգային համադաշնությունը հոկտեմբերի 7-ը հայտարարել է արժանապատիվ աշխատանքի միջազգային...
08 Հոկտեմբեր, 2018
Արհմիություններ-հասարակական կազմակերպություններ երկխոսությունը <Աշխատանքային իրավունքի խթանումը տնտեսական զարգացման համատեքստում. կանայք աշխատանքի շուկայում> ծրագրի շրջանակներում

Հոկտեմբերի 4-ին ՕքսԵՋեն հիմնադրամը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ <Աշխատանքային իրավունքի խթանում տնտեսական զարգացման համատեքստում. Կանայք աշխատանքի շուկայում> ծրագրի շրջանակներում անցկացրեց քննարկում:
Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի ...
02 Հոկտեմբեր, 2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ
ՈՒ Ղ Ե Ր Ձ Ը
Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ
Աշխատանքը եղել և մնում է մարդկային արժանապատվության սկզբնաղբյուրը: Այս համոզմունքը հիմք հանդիսացավ աշխարհի բազմաթիվ երկրներում Հոկտեմբերի 7-ը նշել որպես Արժանապատիվ աշխատանքի օր:
Արժանապատիվ աշխատանքը բոլոր մարդկանց համար հնարավորություն է ազատության, հավասարության, անվտանգության և մարդկային արժանապատվության հարգանքի պայմաններում զբաղվել արտադրողական աշխատանքով:
Թե՛ Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի և թե՛ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերը եղել և մնում են բնակչության զբաղվածությունը, աշխատանքային անվտանգ պայմանների ապահովումն ու աշխատողների արժանապատիվ վարձատրությունը:
Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հանդես է գալիս արժանապատիվ աշխատանքի, արժանապատիվ վարձատրության, գործատու-աշխատող հարաբերություններում սոցիալական լիարժեք երկխոսության, սոցիալական գործընկերության կայուն զարգացման պահանջով: ՀԱՄԿ-ը դեմ է աղքատությանը, գործազրկությանը, արտագաղթին և սոցիալական բևեռացմանը:
Հանրապետությունում դեռևս առկա ֆինանսա-տնտեսական անկայուն վիճակը սահմանափակում է արժանապատիվ աշխատանքի դերն ու նշանակությունը, սակայն Արհմիությունների կոնֆեդերացիան լիահույս է, որ իր պահանջները կներառվեն տնտեսության վերականգնմանն ու աշխատողների աշխատանքային շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների հիմքում:
ՀԱՄԿ-ը կոչ է անում արհմիութենական բոլոր կազմակերպություններին համերաշխհ գործունեությամբ նպաստել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, հուսալով, որ համատեղ գործողություններով հնարավոր է խթանել արհմիութենական շարժման առաջընթացը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ
02 Հոկտեմբեր, 2018
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան սիրով և երախտագիտությամբ շնորհավորում է հանրապետության բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում` քաջ առողջություն, ավյուն և եռանդ, բազում հաջողություններ, ստեղծագործական նվաճումներ ի բարօրություն մատաղ սերնդի:
Մեր պետության հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը: Ձեր անձնական օրինակով ու նվիրումով է ուրվագծվում 21-րդ դարի հայ մարդու նկարագիրը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ նորանոր հաջողություններ այս պատասխանատու և կարևոր գործում:
Լավագույն ցանկություններով`
Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյան
05.10.2018թ.
02 Հոկտեմբեր, 2018
Վաճառվում է Արզնու 500 տեղանոց առողջարանային համալիր

Վաճառվում է Արզնու 500 տեղանոց առողջարանային համալիր
Գտնվում է Արզնի հանգստյան գոտում` Հրազդանի գետի գեղատեսիլ ափին:
Շինարարությունը սկսվել է 1984 թվականին և դադարեցվել է 1992 թվականին:
Կատարված շինմոնտաժային աշխատանքները կազմում են ընդանուր նախահաշվային արժեքի 51.3 տոկոսը / համաձայն հայաստանի ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության «Հայպետ նախագիծ» ՓԲԸ տեղեկանքի/:
Հիմնականում ավարտված են 1.2.3.4 մասնաշենքերի երկաթբետոնյա կարկասային մասերը / 9 հարկ /, հանգստի գոտին, հենապատերը, կառույց տանող ճանապարհը: 1.2.3 մասնաշենքերը կառուցվել են ծածկերի բարձրացման մեթոդներով:
Շուրջ տասը տարվա ընթացքում, շինմոնտաժային աշխատանքների դադարեցումից հետո, շինությունները ենթարկվել են ֆիզիկական մաշվածքի:
Հիմք ընդունելով մի քանի գործոններ և համապատասխան գործակիցներ, տուրիստական հյուրանոցի շուկայական արժեքը 2001 թվականի գնահատման տվյալներով կազմում է 728 000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք 396 760 000 դրամ
01 Հոկտեմբեր, 2018
ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը Հանրային ռադիոյի <Սպառողի ժամ> հաղորդաշարում:
Թեման՝ Ի՞նչ փոփոխություններ ենք կատարում «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում և կլինեն արդյո՞ք պաշտպանված աշխատավորների իրավունքները անկախ արհմիությունների ստեղծելու դեպքում։