Երևան, 09.12.2019
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

21 Նոյեմբեր, 2018

ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2018 թ. հոկտեմբերի 24-ին առաջին ընթեցմամբ ընդունեց ,,Արհեստակցական միությունների մասին,, ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,, ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի՝ օրենքի 6-րդ հոդվածը լրացվել է  նոր պարբերությամբ. ,,Արհեստակցական կազմակերպությունների անդամներ կարող են լինել...

21 Նոյեմբեր, 2018

ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը հրավիրված էր նոյեմբերի 16-ին Հանրային հեռուստատեսության <Խաղի կանոններ> հաղորդմանը:

19 Նոյեմբեր, 2018

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  2018թ. նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ չընդունվեց:

12 Նոյեմբեր, 2018

Անահիտ Ասատրյանի հարցազրույցը օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ

«Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի և ​ստեղծված իրավիճակի շուրջ զրուցում են Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և «Կոմունա» սոցիալ-մշակութային պլատֆորմի մասնակից Զառա Հարությունյանը։   ...

30 Հոկտեմբեր, 2018

«Հարկավոր է համալրել արհմիությունները, համախմբվել և գործել»

«Հարկավոր է համալրել արհմիությունները, համախմբվել և գործել»

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան երկրի ամենազանգվածային միություններից մեկն է, որին վերջին տարիներին անդամակցում են նաև երիտասարդներ: Սա պարտավորեցնում է արհմիություններին լիարժեք պաշտպանել երիտասարդ աշխատողների իրավունքներն ու շահերը, աջակցել նրանց նախաձեռնություններին ու մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը:...

26 Հոկտեմբեր, 2018

Բրյուսելում կայացավ Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 13-րդ նիստը

  Հոկտեմբերի 22-ին Բրյուսելում  կայացավ Համաեվրոպական տարածաշրջանային  խորհրդի գործադիր  կոմիտեի 13-րդ  նիստը, որտեղ քննարկվեց  Եվրոպայում  և Կենտրոնական Ասիայում  աշխատավարձի  վճարման իրավիճակը, կարևորվեց Արևելյան  Եվրոպայի երկրներում  աշխատավարձի չափը նվազագույն մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը,  Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրների աշխատավարձերի  չափերը մոտեցնելու, ինչպես նաև աշխատավարձի  շուրջ  տարվող  բանակացությունների  վերականգնման և անցկացման  ուղղությամբ արհմիությունների  ռազամավարության  վերաբերող հարցերը:

  Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի երկրներում աշխատավարձերի հարցի շուրջ ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:

  Նիստում քննարկվեցին նաև բազմաթիվ այլ հարցեր:

18 Հոկտեմբեր, 2018

Միջազգային սեմինար Աղվերանում

Միջազգային սեմինար Աղվերանում

Աշխատանքի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը հոկտեմբերի 15-16 Աղվերանում կազմակերպել էր սեմինար՝ «Աշխատանքի վարձատրության ձևավորման հարցերը» թեմայով:  Սեմինարի աշխատանքներին ակտիվ մասնակցում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի,...