Երևան, 19.07.2018
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

02 Նոյեմբեր, 2017

Կայացավ ՀԱՄԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը

 

  2017թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարից հետո կայացավ վերստուգիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստը նախագահում էր ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Խաչիկ Առաքելյանը: Նիստին մասնակցում էին ՀԱՄԿ-ի 4-րդ համագումարում ձևավորված հանձնաժողովի 19 անդամներից 13-ը: Օրակարգում ներառված էր վերստուգիչ հանձնաժողովի նախագահի և տեղակալների ընտրությունը:
  Մինչ ընտրությունը, Խաչիկ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց վերստուգիչ հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀ թեթև արդյունաբերության աշխատողների ՃՀՄ-ի փոխնախագահ Արաքսի Ավագյանին և հանձնաժողովի անդամներին իրենց բարեխիղճ աշխատանքի համար:
  Այնուհետև հանձնաժողովի անդամների առաջարկությամբ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ ընտրվեց <Հայաստանի Էլեկտրական ցանցեր> ՓԲԸ-ի արհկոմի նախագահի տեղակալ Մանուկ Մանուկյանը, նախագահի տեղակալներ ընտրվեցին Հայաստանի Կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների ՃՀՄ-ի գլխավոր հաշվապահ Մարիամ Գասպարյանը և Հայաստանի կրթության և գիտության աշխատողների ՃՀՄ-ի Կենտրոնի տարածքային արհկոմի նախագահ Վահան Վարդանյանը:

23 Հոկտեմբեր, 2017

ՍԵՄԻՆԱՐ
Օպտիմալացման խնդիրները ուշադրության կենտրոնում

ՍԵՄԻՆԱՐ <br >Օպտիմալացման խնդիրները ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 19-20 Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնը Պան-Եվրոպական Տարածաշրջանային Խորհրդի աջակցությամբ կազմակերպել էր սեմինար` «Օպտիմալացման խնդիրները, առանձնահատկությունները և դրանց սոցիալական հետևանքները» թեմայով: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը:...

13 Հոկտեմբեր, 2017

Էներգետիկան կզարգանա՞ առանց միջին օղակի մասնագետների

Էներգետիկան կզարգանա՞ առանց միջին օղակի մասնագետների

  Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումը պաշտոնական վիճակագրական տվյալներով վերջին տարիներին մշտապես գտնվել է «վերելքի» ճանապարհին: Սակայն 2016թ. սեպտեմբերին պարզ դարձավ, որ տնտեսության վիճակը մեղմ ասած բավարար չէ և ինչ-որ տեղ մտահոգիչ է:   Եվ ահա այստեղ խնդիր դրվեց օպտիմալացնել ոլորտներ, առանձին կառույցներ...

07 Հոկտեմբեր, 2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ 
4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ


  2017 թ. հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհի արհեստակցական միությունները նշում են Արժանապատիվ աշխատանքի օրը: Նրանք փորձում են կառավարությունների և գործատուների ուշադրությունը սևեռել աշխատողների առողջ և անվտանգ աշխատատեղերի, արդար աշխատավարձի և սոցիալական պաշտպանվածության, սոցիալական երկխոսության և սոցիալական գործընկերության համակարգի զարգացման վրա, աշխատանքային հարաբերությունների բնագավառում ակնկալելով իրենց իրավունքների ազատ իրագործման երաշխիքներ:
  Արժանապատիվ աշխատանքը նշանակում է ոչ միայն աշխատատեղերի ստեղծում, այլև աշխատանքային պայմանների բարելավում և արժանապատիվ վարձատրություն, որոնք էլ հանդիսանում են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերից:

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան այս տարի նույնպես հանդես է գալիս «Արժանապատիվ աշխատանք», «Արժանապատիվ վարձատրություն», «Գործատու-աշխատող հարաբերություններում սոցիալական լիարժեք երկխոսություն», «Սոցիալական գործընկերության կայուն զարգացում» կարգախոսներով։
  ՀԱՄԿ-ը ոչ է ասում աղքատությանը, գործազրկությանը, սոցիալական բևեռացմանը ու արտագաղթին, որոնք իմաստազրկում են արժանապատիվ աշխատանքի գաղափարը, դերն ու նշանակությունը: 
  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կշարունակի բարձրաձայնել նվազագույն աշխատավարձի չափի, կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմի և կառուցվածքի սահմանման, նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման հետ կապված իրավական ակտերի ընդունման վերաբերյալ խնդիրները:

  ՀԱՄԿ-ը ճյուղային հանրապետական միությունների հետ միասին հետամուտ կլինի արժանապատիվ աշխատանքի գաղափարի իրականացմանը, այն է՝ աշխատողների արժանապատիվ վարձատրություն և աշխատանքային առողջ և անվտանգ պայմանների ապահովում, որը կնպաստի աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բավարար կենսամակարդակի ապահովմանը:

 

06 հոկտեմբերի, 2017թ.

07 Հոկտեմբեր, 2017

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

  2017թ. հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարը:   Համագումարի 116 պատվիրակից մասնակցում էին 112-ը:   Համագումարին մասնակցում էին ՀՀ վարչապետի ավագ  օգնական Արամ Վարդևանյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, Արհմիությունների...

03 Հոկտեմբեր, 2017

ՀԱՄԿ-Ի ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

  Արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության համար ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրվել է`  Առևտրի, հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական  կազմակերպությունների «Ձյունիկ Սառնարան» ՍՊԸ  արհեստակցական կազմակերպության նախագահ Մարուսյա Խաչատրյանը:

ՀԱՄԿ-ի գործկոմ

N21/7 - 02.10.2017թ.

03 Հոկտեմբեր, 2017

Արհմիությունների պահանջն է՝ սոցիալական արդարություն, արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ վարձատրություն

Արհմիությունների պահանջն է՝ սոցիալական արդարություն, արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ վարձատրություն

Հոկտեմբերի 6-ին տեղի կունենա Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարը, որը կամփոփի վերջին տարիներին կոնֆեդերացիայի գործունեության արդյունքները, կգնահատի կատարված աշխատանքները և կնախանշի առաջիկա անելիքները: Այս առիթով «Իրատեսը» զրուցել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ ԷԴՈՒԱՐԴ...