19 Սեպտեմբեր, 2016
Համագործակցության եզրեր ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիա նահանգի արհմիությունների հետ

Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը սեպտեմբերի 19-ին ընդունեց ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիա նահանգի աշխատավորության սոցիալական շահերի պաշտպանության հայկական ներկայացուցչության ղեկավարությանը՝ Շուշան Բաղբուդարյանին, Սիլվա Քեշիշյանին և Ստեփան Հովակիմյանին:
Հանդիպման ընթացքում...
14 Սեպտեմբեր, 2016
ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է
Հարցման կարգով և ՀԱՄԿ-ի գործկոմի 2016թ. սեպտեմբերի 14-ի արձանագրություն N18-ի որոշմամբ
ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրվել է` Թերեզա Շիրվանյանը, Գյումրու կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ, ՃՀՄ նախագահության անդամ, արհմիութենական երկարամյա ակտիվ գործունեության և ծննդյան 70 - ամյակի համար:
01 Օգոստոս, 2016
Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միության hայտարարությունը
2016թ. Հուլիսի 29-ին Երևանի՝ Խորենացու փողոցում և Սարի թաղում իրականացված վայրագ գործողությունների արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ծեծի են ենթարկվել: Նրանց թվում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի Պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոս, դոցենտ Մարատ Յավրումյանը՝ իր անչափահաս դստեր ներկայությամբ:
Այն ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, նորություն չէ: Այն դարձել է իշխանության պահպանման, վերարտադրման և դաժան ուժի ցուցադրման ավանդույթ:
Հայաստանի Բուհերի Արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական միությունը.
1. Խստորեն դատապարտում է հանրապետության մայր բուհի դոցենտ Մարատ Յավրումյանի նկատմամբ կատարվածը:
2. Պահանջում է մանրակրկիտ հետաքննության ենթարկել տեղի ունեցածը և խստագույնս պատժել այդ դաժան հանցագործության հեղինակներին և նրանց հանձնարարական տվողներին:
3. Հետաքննության արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը ՝հրապարակային ձևով:
ՃՀՄ -ի նախագահ՝ Գառնիկ Վաղարշակյան
Իրավունք - 31 Հուլիսի 2016, 14:17