Երևան, 17.07.2018
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

17 Հուլիս, 2015

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ  ՄԵՏԱԼՈՒՐԳԻ  ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Հայաստանի  արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի Հանրապետության  լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների  ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի` Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ, մաղթում` առողջություն, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ` ի նպաստ Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտների զարգացմանը,  հանուն երկրի բարգավաճմանը և մեր ժողովրդի բարեկեցությանը:

 

 

Լավագույն մաղթանքներով`

 

Հայաստանի արհմիությունների 

կոնֆեդերացիայի նախագահ                     Էդուարդ  Թումասյան

19.07 2015թ.

03 Հուլիս, 2015

Տեղեկատվություն

Տեղեկատվություն

  Հուլիսի 1-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը հանդիպեց Ավստրիայի աշխատանքի ֆեդերալ պալատի ներկայացուցիչ Գեռնոտ Միտերի հետ:   Ողջունելով հյուրին պարոն Թումասյանը գոհունակություն  հայտնեց Հայաստանի կառավարության, արհմիությունների և  գործատուների միջև  սոցիալական  գործընկերության խորացման և  զարգացման նպատակով ...

01 Հուլիս, 2015

30 Հունիս, 2015

Ժողովրդավարական արժեհամակարգով ընդվզում են թալանին

Ժողովրդավարական արժեհամակարգով ընդվզում են թալանին

  Ժողովրդավարությունը միջոց է իրականացնելու սոցիալական և իրավական պետությունում ամրագրված դրույթները:   Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ժողովրդի արդարացի պահանջը և խաղաղ ընդվզումը սոցիալական պայքարի նոր էջ բացեց:   Այսօր արդեն պարզից էլ պարզ է, որ շարքային քաղաքացիները չեն ցանկանում ծախսած էներգիայի համար...

25 Հունիս, 2015

ՀԱՄԿ-ի գործկոմի 2015թ հունիսի 24-ի արձանագրություն N 12 որոշմամբ

ՀԱՄԿ-ի  պատվոգրով  պարգևատրվել  է

  Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպոցի կոլեկտիվը, մատաղ սերնդի գեղագիտական կրթության և հոգևոր դաստիարակության գործում ներդրած զգալի ավանդի, ձեռք բերած ակնառու հաջողությունների, արհմիութենական ակտիվ աշխատանքի և դպրոցի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:

23 Հունիս, 2015

ՏԵՍԱՆՅՈՒԹ

16 Հունիս, 2015