Երևան, 25.06.2018
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

21 Դեկտեմբեր, 2015

18 Դեկտեմբեր, 2015

Համաեվրոպական տարածաշրջանային խորհրդի 3-րդ գլխավոր ասամբլեան

 2015 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում  տեղի ունեցավ Համաեվրոպական տարածաշրջանային  խորհրդի 3-րդ գլխավոր ասամբլեան, որին  մասնակցում էին եվրոպական երկրների   շուրջ 120 արհմիութենական  կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ասամբլեան հաստատեց արհմիությունների գործունեության  հաշվետվությունը,  քննարկեց...

30 Նոյեմբեր, 2015

ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական ապահովության հարցերով խորհրդատվական խորհրդի հերթական 28-րդ նիստը

  Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի եւ սոցիալական ապահովության հարցերով խորհրդատվական խորհրդի հերթական 28-րդ նիստը։    Արհմիությունների համընդհանուր համադաշնությունը /ВКП/ ներկայացնում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:  ...

27 Նոյեմբեր, 2015

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

     Նոյեմբերի 24-25-ը Հանրային ծառայությունների ինտերնացիոնալը (Public Service International) Հայաստանում անցկացրեց կլոր սեղան` «Աշխատանքային միգրացիա և արհմիությունների իրավունքները» թեմայով, Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունների ֆեդերացիայի (European Public Service Unions) և Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:...

19 Նոյեմբեր, 2015

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը,   աշխատողներին, արհմիության անդամներին, մասնագիտական տոնի` Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում` առողջություն, աշխատանքային և ստեղծագործական նորանոր նվաճումներ: Նվիրվածությամբ շարունակելով ձեր աշխատանքը, կնպաստեք համակարգի ամրապնդմանն  ու կատարելագործմանը` ի շահ և ի բարօրություն աշխատավոր մարդուն, սոցիալ տնտեսական հիմնախնդիրների լուծման ճանապարհին :

 

Լավագույն մաղթանքներով`

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահ                                    Է. Թումասյան

 

22.11.2015թ.

02 Նոյեմբեր, 2015

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

       2015թ.    հոկտեմբերի  29-ին   Հայաստանի  արհմիությունների կոնֆեդերացիայի աջակցությամբ, կոնֆեդերացիայի նիստերի դահլիճում  անցկացվեց  Հայաստանի Արդյունաբերության աշխատողների  և  Հայաստանի կոմունալ-բնակարանային   տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների  արհեստակցական ...

15 Հոկտեմբեր, 2015

ՀԱՄԿ-ի նախագահը մասնակցեց Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի աշխատանքներին

  Հոկտեմբերի 14-ին ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ  Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության խորհրդի նիստը, որտեղ քննարկվեց  Երևանի  Շենգավիթի վարչական տարածքի /նախագահ Ս.խլղաթյան/, Սպիտակի /նախագահ Զ.Կարապետյան/,  Թալինի /նախագահ  Ա.Վարդանյան/, Թումանյանի /նախագահ  Լ.Կարապետյան/  տարածքների կրթության աշխատողների արհեստակցական միությունների նախագահների հաշվետվությունները:

  Այնուհետև ՃՀՄ-ի իրավաբան Է.Մանասերյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված լրացումները  և փոփոխությունները:

  Խորհրդի նիստի աշխատանքներն ամփոփեց ճյուղային հանրապետական միության նախագահ Գ.Ղարիբյանը:

  Խորհրդի  նիստի  աշխատանքներին  մասնակցում էր ՀԱՄԿ-ի նախագահ  Է.Թումասյանը, որը պատասխանեց ելույթներում բարձրացված  հարցերին: