Երևան, 24.10.2017
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Իրադարձային օրացույց

01 Հունիս, 2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ   

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր 20 Ճյուղային արհմիությունների 700 արհեստակցական կազմակերություններում ընդգրկված արհմիության անդամների անունից  մտահոգություն է  հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման կապակցությամբ:

     Սոցիալական ճգնաժամի խորացումն անխուսափելի է առհասարակ բոլոր տեսակի թանկացումների դեպքում, որին  հաջորդում է աշխատողների, նրանց ընտանիքների անդամների և ողջ բնակչության  կենսամակարդակի  անկումն ու  անապահով  ընտանիքների քանակի աճը:

     2014 թվականի օգոստոսի 1-ից հոսանքի սակագնի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ապրանքատեսակների թանկացումը բարդ խնդիրների առջև կանգնեցրեց բնակչությանը: Հայաստանում, ուր բնակչության յուրաքանչյուր երրորդը աղքատ է, էլեկտրաէներգիայի նոր թանկացումը կնպաստի աղքատության մակարդակի բարձրացմանը: 

   Թանկացումներ եղել են նաև  գազի և էլեկտրաէներգիայի սակագների քանիցս  բարձրացման առիթով,  որին  հաջորդած  լայն սպառման ապրանքների և  ծառայությունների գնաճը  կարելի էր  կանխել  անհրաժեշտ  մեխանիզմների  կիրառման դեպքում,  ինչպիսին է <Աշխատավարձի  ինդեքսավորման մասին> օրենքի ընդունումը, որով կկանոնակարգվեր նաև նվազագույն աշխատավարձի գնողունակությունը: Եթե այս  ամենին  հավելենք  առ այսօր  օրենքով չսահմանված  կենսաապահովման  նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որի հիման վրա պետք է որոշվի նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների, սոցիալական այլ վճարների չափերը, ապա այս և  հետագա տարիներին դժվար թե  հնարավոր  լինի հաղթահարել սպառնացող սոցիալական  մարտահրավերները: Հինգ հազար դրամով բարձրացվող նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը անկարող են ապահովել  բավարար  կենսամակարդակ և  գնողունակություն: 

   Գների շղթայական բարձրացման հետևանքով ծանր իրավիճակում կհայտնվի ոչ միայն աշխատավորությունը, այլև հանրապետության շուրջ 500 000 կենսաթոշակառուներն ու աղքատության ընտանեկան  նպաստ  ստացող  114000 ընտանիքները: Արդյո՞ք նրանք ի վիճակի  են  դիմագրավել այդ  բոլոր թանկացումներին, հատկապես ձմռան ամիսներին, երբ հարկադրված կլինեն եկամուտների առյուծի  բաժինը հատկացնել ջեռուցմանն ու այլ կոմունալ  վարձավճարներին:

   Համաձայն ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի բավարար  կենսամակարդակի բարելավման իրավունք, ինչին խոչընդոտում է շարունակական գնաճը: Ուստի  ՀԱՄԿ-ը կարևորում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեպքում առաջացող սոցիալական  լարվածությունը  զսպող մեխանիզմների  անհրաժեշտությունը:

 

Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիա

01 Հունիս, 2015

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնը Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի աջակցությամբ մայիսի 29-30 Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար՝ «Երիտասարդության խթանումը արհմիություններում» թեմայով:   Սեմինարում բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա իր ելույթում ներկայացրեց Հայաստանի...

26 Մայիս, 2015

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  Մայիսի 26-ին ՀԱՄԿ-ի  նախագահ Էդուարդ Թումասյանը ընդունեց  Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային  ֆեդերացիայի՝ մայիսի 27-ին  կայանալիք խորհրդի նիստի մասնակիցներին:      Հանդիպմանը մասնակցում էին  Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների...

25 Մայիս, 2015

Տեղեկատվություն

Տեղեկատվություն

  2015 թ. մայիսի 25-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանն ընդունեց Բելառուսի հանրապետության բանկերի և ֆինանսական կազմակերպությունների ճյուղային արհմիության նախագահ Ալեքսանդր Լիխտարովիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին  նաև  Բելառուսբանկի միացյալ արհկոմի նախագահ Նատալյա Պետրաչկովան, Բելառուսի խնայբանկի...

25 Մայիս, 2015

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  2015թ. մայիսի 20-22 Բրյուսելում հրավիրվել էր խորհրդակցություն՝ նվիրված ԵՄ-ի հետ Արևելյան Գործընկերության, Եվրոպական հարևանության քաղաքականության, համապարփակ ազատ առևտրային համաձայնագրերի խնդիրներին:   Խորհրդատվությանը մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արհմիությունների կոնֆեդերացիաների...

14 Մայիս, 2015

Տեղեկատվություն

Տեղեկատվություն

  Մայիսի 13-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում տեղի ունեցավ ՀԱՄԿ -ի նախագահ Էդուարդ Թումասյանի  և Եվրոպայի Կրթության արհմիության կոմիտեի գործադիր տնօրեն Մարտին Ռոմերի հանդիպումը:   Պարոն Ռոմերը Երևան է ժամանել մասնակցելու մայիսի 14-15 Բոլոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին։ Հյուրը  համառոտ ներկայացրեց Եվրոպական...

09 Մայիս, 2015

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի տոնը

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի տոնը

  Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ավանդույթի համաձայն նշեց Հաղթանակ զբոսայգում` հարգանքի տուրք  մատուցելով պատերազմում զոհված հազարավոր հայորդիների կորուստը խորհրդանշող Անհայտ զինվորի հուշահամալիրին:   Մայիսի 9-ին նշվեց  նաև...