Երևան, 27.05.2017
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Իրադարձային օրացույց

23 Հունիս, 2015

ՏԵՍԱՆՅՈՒԹ

16 Հունիս, 2015

04 Հունիս, 2015

Տարածաշրջանային սեմինար

Տարածաշրջանային սեմինար

  Աշխատանքի միջազգային կազմակերպությունը և Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Ուսումնահետազոտական կենտրոնի հետ համատեղ  հունիսի 3-4-ին Ծաղկաձորում անցկացրեց սեմինար՝ <<Աշխատանքի անվտանգության ոլորտում նախազգուշական միջոցների կիրառումը նորանկախ պետությունների  արհմիությունների...

02 Հունիս, 2015

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մտահոգություն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման կապակցությամբ 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ 

http://www.aravot.am/2015/06/02/577906/ 

01 Հունիս, 2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ   

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր 20 Ճյուղային արհմիությունների 700 արհեստակցական կազմակերություններում ընդգրկված արհմիության անդամների անունից  մտահոգություն է  հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման կապակցությամբ:

     Սոցիալական ճգնաժամի խորացումն անխուսափելի է առհասարակ բոլոր տեսակի թանկացումների դեպքում, որին  հաջորդում է աշխատողների, նրանց ընտանիքների անդամների և ողջ բնակչության  կենսամակարդակի  անկումն ու  անապահով  ընտանիքների քանակի աճը:

     2014 թվականի օգոստոսի 1-ից հոսանքի սակագնի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ապրանքատեսակների թանկացումը բարդ խնդիրների առջև կանգնեցրեց բնակչությանը: Հայաստանում, ուր բնակչության յուրաքանչյուր երրորդը աղքատ է, էլեկտրաէներգիայի նոր թանկացումը կնպաստի աղքատության մակարդակի բարձրացմանը: 

   Թանկացումներ եղել են նաև  գազի և էլեկտրաէներգիայի սակագների քանիցս  բարձրացման առիթով,  որին  հաջորդած  լայն սպառման ապրանքների և  ծառայությունների գնաճը  կարելի էր  կանխել  անհրաժեշտ  մեխանիզմների  կիրառման դեպքում,  ինչպիսին է <Աշխատավարձի  ինդեքսավորման մասին> օրենքի ընդունումը, որով կկանոնակարգվեր նաև նվազագույն աշխատավարձի գնողունակությունը: Եթե այս  ամենին  հավելենք  առ այսօր  օրենքով չսահմանված  կենսաապահովման  նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որի հիման վրա պետք է որոշվի նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների, սոցիալական այլ վճարների չափերը, ապա այս և  հետագա տարիներին դժվար թե  հնարավոր  լինի հաղթահարել սպառնացող սոցիալական  մարտահրավերները: Հինգ հազար դրամով բարձրացվող նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը անկարող են ապահովել  բավարար  կենսամակարդակ և  գնողունակություն: 

   Գների շղթայական բարձրացման հետևանքով ծանր իրավիճակում կհայտնվի ոչ միայն աշխատավորությունը, այլև հանրապետության շուրջ 500 000 կենսաթոշակառուներն ու աղքատության ընտանեկան  նպաստ  ստացող  114000 ընտանիքները: Արդյո՞ք նրանք ի վիճակի  են  դիմագրավել այդ  բոլոր թանկացումներին, հատկապես ձմռան ամիսներին, երբ հարկադրված կլինեն եկամուտների առյուծի  բաժինը հատկացնել ջեռուցմանն ու այլ կոմունալ  վարձավճարներին:

   Համաձայն ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի բավարար  կենսամակարդակի բարելավման իրավունք, ինչին խոչընդոտում է շարունակական գնաճը: Ուստի  ՀԱՄԿ-ը կարևորում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեպքում առաջացող սոցիալական  լարվածությունը  զսպող մեխանիզմների  անհրաժեշտությունը:

 

Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիա

01 Հունիս, 2015

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնը Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի աջակցությամբ մայիսի 29-30 Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար՝ «Երիտասարդության խթանումը արհմիություններում» թեմայով:   Սեմինարում բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա իր ելույթում ներկայացրեց Հայաստանի...

26 Մայիս, 2015

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  Մայիսի 26-ին ՀԱՄԿ-ի  նախագահ Էդուարդ Թումասյանը ընդունեց  Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային  ֆեդերացիայի՝ մայիսի 27-ին  կայանալիք խորհրդի նիստի մասնակիցներին:      Հանդիպմանը մասնակցում էին  Պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների...