Երևան, 27.05.2017
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Իրադարձային օրացույց

25 Մայիս, 2016

Կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

Կայացել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

  Մայիսի 24-ին կայացել  է  Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՀԱՄԿ-ի կողմից նիստին  մասնակցում էին հանձնաժողովի անդամներ Բորիս Խարատյանը, Անահիտ Ասատրյանը, Սրապիոն Առաքելյանը, Հասմիկ Ջհանգիրյանը,  Լաուրա Հակոբյանը և աշխատակազմի...

13 Մայիս, 2016

Համատեղ սեմինար

Համատեղ սեմինար

  Մայիսի 12-ին ՀԱՄԿ-ի դահլիճում Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների ու Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունները Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպել էին «Երիտասարդներին...

10 Մայիս, 2016

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի օրը

ՀԱՄԿ-ը նշեց Հաղթանակի օրը

 Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձի տոնը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ավանդույթի համաձայն նշեց Հաղթանակ զբոսայգում` հարգանքի տուրք  մատուցելով պատերազմում զոհված հազարավոր հայորդիների կորուստը խորհրդանշող Անհայտ զինվորի հուշահամալիրին:   Մայիսի 9-ին նշվեց ...

06 Մայիս, 2016

Հանդիպում ՀԱՄԿ-ում

Հանդիպում ՀԱՄԿ-ում

  Մայիսի 5-ին ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի  պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական  հարցերի մշտական  հանձնաժողովի անդամ, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Ալբերտ Վայլերին:   Հանդիպման ընթացքում պ-րն Թումասյանը ներկայացրեց հանրապետության  երիտասարդության...

03 Մայիս, 2016

Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածությունը կազմում է 49 տոկոս. ԱՐՄԵՆՊՐԵՍ

Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածությունը կազմում է 49 տոկոս. ԱՐՄԵՆՊՐԵՍ

 Հայաստանում ստվերային զբաղվածությունը կազմում է 49 տոկոս, գործազրկության մակարդակը` 17 տոկոս: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը` ներկայացնելով Ազգային վիճակագրական տվյալները:  «Հարցերի հարցը շարունակում է մնալ աշխատանքի...

01 Մայիս, 2016

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան չեղյալ է համարել մայիսմեկյան իրենց երթը. ԱՌԱՎՈՏ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան չեղյալ է համարել մայիսմեկյան իրենց երթը. ԱՌԱՎՈՏ

  Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը, այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ հաշվի առնելով արցախյան իրավիճակը՝ չեղյալ են համարել իրենց մայիսի 1-յան երթը՝ համարելով որ այն չի համապատասխանում ստեղծված իրավիճակին:   Աշխատանքային հարաբերությունների եւ գոյություն ունեցող ստեղծված վիճակներից...

28 Ապրիլ, 2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ

ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

Հարգելի հայրենակիցներ

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է Աշխատանքի օրվա  կապակցությամբ, մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն ձեր ընտանիքների բարեկեցության և Հայաստանի Հանրապետության  անխափան զարգացման:

  Անժխտելի է այն, որ լիարժեք կյանքի ապահովման գրավականը աշխատանքն է, սակայն հանրապետությունում հետզհետե նոսրանում են  աշխատավորության  շարքերը, ինչը խիստ մտահոգիչ է: Հայ աշխատավորը դեգերում է  օտար ափերում՝ իր և իր ընտանիքի գոյության  պահպանման  միջոցներ գտնելու նպատակով: Մինչդեռ քարաստաններ ծաղկեցնող մեր հայրենակցին աշխատանք է  պետք  հենց  իր հայրենիքում: Օտար եզերքները շենացնելու փոխարեն նա ուզում է իր երկիրը դարձնել  բարեկեցիկ, որպեսզի   հողագործն ու աշխատավոր մարդը ապրի արժանապատիվ կյանքով,  իսկ սահմանը պահող զինվորի թիկունքը լինի ապահով:

  Հնարավոր չէ  շրջանցել Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան չորսօրյա  պատերազմը, որը  ցույց  տվեց հայրենիքի համար օրհասական  պահին  բանակին ու զինվորին աջակցելու պատրաստակամ աշխատավորի՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու պատրաստակամությունը, անկախ նրանից, թե սոցիալական  ինչ վիճակում է  գտնվում:

  Այսօր, առավել քան  երբևէ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մտահոգվելով աշխատավորի բավարար կենսամակարդակի ապահովման խնդրով շարունակում է ՀՀ  կառավարությանը հիշեցնել նվազագույն կենսամակարդակի և նվազագույն սպառողական զամբյուղի համատեղելիության անհրաժեշտության մասին: Տարեցտարի գրանցվող  գործազրկության աճն ու կենսամակարդակի անկումը փաստող վիճակագրությունը կոնֆեդերացիային  պարտավորեցնում է կրկնապատկել աշխատողների աշխատանքային իրավունքերի ու շահերի պաշտպանության, աշխատանքի անվտանգությանն ու կենսամակարդակի բարելավմանն ուղղված ջանքերը:

  Աշխատանքի օրվա կապակցությամբ կրկին շնորհավորում եմ արհմիության անդամներին և բոլոր աշխատողներին, մաղթում Հայաստանի շենացման վերընթաց ուղին կերտելու հաստատակամություն, ուժ  ու եռանդ:

 

Հայաստանի արհմիությունների

կոնֆեդերացիայի նախագահ

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ