Երևան, 19.09.2018
naxagah

ՀԱՐԳԵԼԻ ԲԱՐԵԿԱՄ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ինտերնետային կայքում:

Էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը հրաշալի հնարավորություն է արհմիությունների գործառույթներին, իրականացվող ծրագրերին և միջոցառումներին տեղեկանալու և հետադարձ կապի միջոցով մասնակցային գործընթաց ապահովելու համար: Մեր կայքում Դուք կգտնեք անհրաժեշտ տեղեկություններ աշխատողի շահերի պաշտպանությանն առնչվող օրենսդրական, իրավական ակտերի ու նախագծերի մասին: Էլեկտրոնային ընդունարանը հնարավորություն կտա Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ ուղարկել դիմումներ և ստանալ պատասխաններ: Հուսով եմ, որ մեր կայքն իր մատչելիությամբ և ժամանակակից գործիքներով կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ՝ Է. Թումասյան

Կայքի հին տարբերակը

06 Սեպտեմբեր, 2018

Կա մտավախություն, որ արհմիությունների վերաբերյալ նոր օրինագիծը նպաստելու է օլիգարխիայի շահերին

Կա մտավախություն, որ արհմիությունների վերաբերյալ նոր օրինագիծը նպաստելու է օլիգարխիայի շահերին

  Սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց <Ծառուկյան> խմբակցության կողմից ներկայացված <Արհեստակցական միությունների մասին> օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նոր նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել անկախ արհեստակցական միություններ:...

02 Օգոստոս, 2018

Կառուցողական երկխոսություն կառավարության-քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև

Կառուցողական երկխոսություն կառավարության-քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև

2018 թ. հուլիսի 31-ին ԵՄ-ի  կողմից  ֆինանսավորվող <Կառուցողական երկխոսության հանձնառություն> ծրագրի շրջանակներում Էրեբունի պլազա  հյուրանոցում  տեղի ունեցավ <Արեստակցական միությունների ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակության կազմակերպությունների երկխոսության համաժողով>-ը:...

01 Օգոստոս, 2018

«Ես ուշ գիտակցեցի, որ իմ աշխատանքային իրավունքը խախտվել է»

«Ես ուշ  գիտակցեցի, որ իմ աշխատանքային իրավունքը խախտվել է»

Կենսաթոշակառու Լյուդմիլա Ավագյանը ժամանակին այն բազմաթիվ աշխատողներից է եղել, որոնց պաշտոնական վիճակագրությունը որակում է  ստվերային կամ ոչ ֆորմալ, այդ փաստից  բխող բոլոր հետևանքներով: Դրա մասին է վկայում  WomenNet.am-ի հետ զրույցում իր կողմից ներկայացված պատմությունը:    Իր   աշխատանքային կենսագրությունը նա սկսել...

01 Օգոստոս, 2018

ՍԵՄԻՆԱՐ
Ոչ ֆորմալ տնտեսություն. արհմիությունների ռազմավարությունը և փոխգործողությունները աշխատանքային տեսչության հետ

ՍԵՄԻՆԱՐ <br> Ոչ ֆորմալ տնտեսություն. արհմիությունների ռազմավարությունը և փոխգործողությունները աշխատանքային տեսչության հետ

  Հուլիսի 25-26 Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնը Աշխատանքի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ կազմակերպել էր սեմինար` «Ոչ ֆորմալ տնտեսություն. արհմիությունների ռազմավարությունը և փոխգործողությունները աշխատանքային տեսչության հետ» թեմայով:   Բացման խոսքով հանդես եկավ...

20 Հուլիս, 2018

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական  նիստը

  Հուլիսի 19-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի նախագահությամբ տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:   Նիստի օրակարգում ներառված էին Հանրապետական գործող կոլեկտիվ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու կամ Հանրապետական նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու նպատակահարմարության,...

21 Հունիս, 2018

Նաիրիտցիների աշխատավարձերը մարվում են

Նաիրիտցիների աշխատավարձերը մարվում են

  «Արմենպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց շարունակել վճարել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացման գործընթացում ներգրավված 121 աշխատակցների...

20 Հունիս, 2018