Երևան, 24.10.2017

Իրադարձային օրացույց

ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

28 Փետրվար, 2017

 

ՀԱՄԿ-Ի ՊԱՏՎՈ ԿՐԾՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է`

 Հարցման կարգով ՀԱՄԿ-ի պատվո կրծքանշանով պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արհեստակցական կազմակերպության նախագահ, ՀԱՄԿ-ի խորհրդի և Հայաստանի բուհերի արհեստակցական կազնակերպությունների ՃՀՄ-ի նախագահության անդամ, դոցենտ Հասմիկ Սարգսյանը` արհմիութենական երկարամյա, ակտիվ գործունեության և ծննդյան 40-ամյակի կապակցությամբ:

 

ՀԱՄԿ-ի գործկոմ 2017թ
27փետրվարի N19/1 որոշում 

27 Փետրվար, 2017

Կայացավ ՀՀ Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 4-րդ համաժողովը

Կայացավ ՀՀ Ագրոարդյունաբերական  համակարգի աշխատողների           արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի 4-րդ համաժողովը

  ՀՀ Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հերթական  4-րդ համաժողովը կայացավ 2017 թվականի փետրվարի 24-ին, Կոնգրես հյուրանոցի կոնֆերանս դահլիճում: Համաժողովին մասնակցում էին ՃՀՄ 50 պատվիրակներից 44-ը և հրավիրված գործընկերներ: Համաժողովին  ներկա էին ՀԱՄԿ-ի...

23 Փետրվար, 2017

Եվրոպական արհմիությունների հերթական հանդիպումը Երևանում

Եվրոպական արհմիությունների հերթական հանդիպումը Երևանում

  Փետրվարի 20-21-ին Երևանում անցկացվեց Եվրոպայի հանրային ծառայության աշխատողների արհմիությունների դաշնության (EPSU) Հյուսիսարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տարեկան հանդիպումը:    Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Բելառուսի, Ուկրաինայի, ինչպես նաև Հայաստանի հանրային ծառայությունների բնագավառի...

13 Փետրվար, 2017

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի 2017 թվականի նիստը

Կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի 2017 թվականի նիստը

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ 2017 թ. փետրվարի 10-ին  տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը:    Նիստի օրակարգում ընդգրկված էր «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի hայեցակարգը, որի նպատակն է մատնանշել կամավորական գործունեության...

27 Դեկտեմբեր, 2016

20 Դեկտեմբեր, 2016

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ
Էներգետիկի օրվա կապակցությամբ

 

  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, համակարգի աշխատողներին, արհմիության անդամներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում արժանապատիվ աշխատանք և բարեկեցիկ կյանք:
  ՀԱՄԿ-ի անդամ <Էլեկտրաարհմիություն> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը տնտեսության համար կարևորագույն այս ոլորտում  իր ուրույն ներդրումն ունի և իր ակտիվ գործունեությամբ արժանի տեղ է գրավում ՀԱՄԿ-ի անդամ կազմակերպությունների ընտանիքում:
Ոլորտում իրականացվող սոցիալական խնդիրների բարեփոխումների արդյունքում է, որ աշխատողները արհմիութենական կազմակերպություններում ստանում են իրենց սոցիալական խնդիրների լուծումները:
  Կրկին անգամ շնորհավորում եմ ոլորտի աշխատողներին, մաղթում քաջառողջություն,  նորանոր հաջողություններ այդ դժվարին և պատասխանատու գործում:


Լավագույն մաղթանքերով՝                             Էդուարդ Թումասյան

15 Դեկտեմբեր, 2016

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  2016թ. դեկտեմբերի 5-8 Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցավ   Եվրոպական երկրների  կրթության արհմիությունների, կրթության միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների  հաշվետու-ընտրական համագումարը, որը գումարվում է չորս տարին մեկ անգամ: 
  Համագումարի աշխատանքներին մասնակցում էին եվրոպական 48 երկրների 131 արհմիութենական կազմակերպությունների  350 պատգամավորներ կրթության բոլոր մակարդակներից, ովքեր քվեարկեցին կազմակերպության 2017-2020 թթ աշխատանքային ծրագրի համար, ընդունեցին մի շարք բանաձևեր՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու նպատակով: 
  Համագումարի աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության   նախագահ  Գրիգոր Ղարիբյանը, ով չորս տարի ժամկետով ընտրվեց կրթության արհմիությունների Եվրոպական կոմիտեի անդամ: